Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Пятница, 29.03.2024, 15:39
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՀՊՄՀ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՀՊՄՀ

ՆՇԱՆԱՎՈՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

 

1925 թվականին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը տվել է եռամյա ուսուցմամբ առաջին շրջանավարտները:

Այդ ժամանակից սկսած առ այսօր համալսարանի շրջանավարտները անուրանալի ավանդ են ունեցել երկրում կրթության գործի կազմակերպման, մշակույթի զարգացման գործում, մեծ է նրանց ավանդը նաև տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում ունեցած ներկայությամբ, ինչպես նաև պետականաշինության, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայրենիքի պաշտպանության, 1988-1994 թվականներին Արցախյան ազատագրական շարժման ու Հայաստանի Հանրապետության վերակերտման ասպարեզում:

Համալսարանի շրջանավարտները թե խորհրդային երկրում, թե Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրել են բարձրագույն պաշտոններ, եղել են Հայաստանի կոմկուսի քարտուղարներ /Վաչե Զաքարյան, Հրաչյա Մարգարյան, Հրանտ Ոսկանյան/, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ /Հրանտ Ոսկանյան/, ՀՀ Ազգային ժողովի նախագահ /Արմեն Խաչատրյան/, նախարարներ՝ /խորհրդային տարիներին՝ Շավարշ Սիմոնյան, Գեղամ Ալեքյան, Ռոլանդ Ավետիսյան, Հայրապետ Հայրապետյան, մեր օրերում՝ Հակոբ Մովսես, ՀՀ արդարադատուրյան պետական խորհրդական /բանակի գեներալ/ Դավիթ Հարությունյան, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյան/, կուսակցության շրջկոմների առաջին քարտուղարներ /Բաբկեն Աբրահամյան, Գրիգոր Աթայան, Դրաստամատ Գասպարյան, Հրաչյա Իկիլիկյան, Վազգեն Հարությունյան, Օնիկ Հովակիմյան, Գևորգ Նախշքարյան, Շավարշ Վարդումյան, Հայկ Օհանյան, Ջեմմա Անանյան, Դորա Հարությունյան, Ալինա Հարությունյան, Թամարա Ալոյան/, շրջխորհուրդների գործադիր կոմիտեի նախագահներ Հրաչիկ Ավետիսյան, Բորիս Գյոզալյան, Դերենիկ Սիմոնյան/: Հատկանշական է, որ թվարկված անձինք եղել են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, մի քանիսը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ:

Խորհրդային և անկախության տարիներին նրանցից ոմանք դարձել են գեներալներ /խորհրդային շրջան՝ ականավոր հետախույզ, գեներալ-մայոր Գուրգեն Աղայան, գեներալ-մայոր Աշոտ Ամատունի, ՀՀ զինված ուժերի և այլ ծառայությունների գեներալներ՝ Արթուր Փափազյան, Վրեժ Գաբրիելյան, Հայկ Միլիտոնյան, Լևոն Երանոսյան/, բարձրաստիճան սպաներ /խորհրդային շրջան՝ Սիմոն Եղիազարյան, Սարգիս Զաքարյան, մեր օրերի՝ Արցախյան ազատամարտի մասնակիցներ Սեյրան Շահսուվարյան, Հովհաննես Սաֆարյան, Ռաֆիկ Մարտոյան, Սարգիս Մաճկալյան, Նորիկ Մնացականյան, Տիգրան Պետրոսյանց, Վարուժան Ադամյան, Պերճ Գևորգյան, նաև ավելի ուշ՝ Արման Սահակյան /:

ՀՀ դիվանագիտական կորպուսում այսօր Հայաստանը այլ երկրներում ներկայացնում են արտարարգ և լիազոր դեսպաններ Արման Կիրակոսյանը, Արշակ Փոլադյանը, Արմեն Խաչատրյանը:

Համալսարանի շրջանավարտներից Մովսես Գորգիսյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման /նշենք, որ առ այսօր այդ բարձր կոչմանը արժանացել է 16 մարդ/: Մեկ շրջանավարտ՝ Աշոտ Ամատունին արժանացել է Խորհրդային Միության, 4 շրջանավարտ՝ ուսուցիչներ Սամսոն Դաղբաշյանը, Արաքսյա Գասպարյանը, գրող Սերո Խանզադյանը, կուսակցական աշխատող Դարչո Հովհաննիսյանը՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ռազմական Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի է արժանացել շրջանավարտ Մեխակ Մեխակյանը:

Համալսարանի շրջանավարտ է ՀՀ բարձրագույն դասի դատավոր Սերգեյ Աղաբեկյանը:

Խորհրդային Միության բարձրագույն՝ Լենինի շքանշանի են արժանացել 9 շրջանավարտներ /պետական գործիչներ Հայրապետ Հայրապետյանը, Շավարշ Սիմոնյանը, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, Հրայր Անանյանը, Հրաչիկ Ղանդիլյանը, Արզուման Մանուկյանը, Վրույր Մարկոսյանը, Անուշավան Մարտիրոսյանը, Կարապետ Տողանյանը/:

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են երկու հարյուրից ավելի շրջանավարտներ և ուսանողներ:

Արցախյան ազատամարտին մասնակցել են հիսունից ավելի շրջանավարտներ և ուսանողներ:

Նրանց մեծագույն մասն արժանացել են խորհրդային և ՀՀ շքանշանների ու մեդալների:

 

Մեծ է համալսարանի շրջանավարտ գիտնականների ավանդը:

3 շրջանավարտներ դարձել են ՀԽԱՀ Գիտություններ ակադեմիայի ակադեմիկոսներ /Արամ Ղանալանյան, Մկրտիչ Ներսիսյան, Շաքրո Մհոյան/:

6 շրջանավարտներ դարձել են ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամներ /Աշոտ Արսենի Աբրահամյան, Գուրգեն Թադևոսյան, Սիմոն Կրկյաշարյան, Մկրտիչ Մկրյան, Նորայր Քոչարյան, Աելիտա Դոլուխանյան/:

105 շրջանավարտներ դարձել են գիտության դոկտոր-պրոֆեսորներ /Աշոտ Գարեգինի Աբրահամյան, Արծրուն Աբրահամյան, Մուշեղ Ադոնց, Վիգեն Ավագյան, Գեղամ Ավետիսյան, Սերգեյ Արզումանյան, Արամ Բալյան, Խիկար Բարսեղյան, Պետրոս Բեդիրյան, Հրաչյա Գաբրիելյան, Գեղամ Սևան, Գրիգոր Գրիգորյան, Կամսար Գրիգորյան, Ալմաստ Զաքարյան, Արամ Ինճիկյան, Ալեքսանդր Լալայան, Կլիմենտ Հարությունյան, Շավարշ Հարությունյան, Վաչագան Հովհաննիսյան, Վիգեն Ղազարյան, Կարապետ Ղաֆադարյան, Մկրտիչ Մազմանյան, Հարություն Մկրտչյան, Արամայիս Մնացականյան, Աբգար Մովսիսյան, Գրիգոր Նազիկյան, Վլադիմիր Ներկարարյան, Լևոն Շահինյան, Կառլեն Ոսկանյան, Վարդան Պարսամյան, Արտաշես Պողոսյան, Հայկազ Պողոսյան, Սերոբ Պողոսյան, Վլադիմիր Պետրոսյան, Վաչագան Սաղաթելյան, Սողոմոն Սողոմոնյան, Վաչե Պարտիզունի, Բոգդան Վերդյան, Աշոտ Տեր-Գրիգորյան, Կարապետ Քարամյան, Վաղարշակ Քոսյան, Շահեն Օհանջանյան և ուրիշներ/:

19 շրջանավարտներ դարձել են գիտության թեկնածու-պրոֆեսորներ/Յուրի Ամիրջանյան, Միհրան Գամաղելյան, Էլդա Գրին, Համո Հարությունյան, Դավիթ Ղազարյան, Ռոզա Փաշինյան և ուրիշներ/:

2 շրջանավարտներ դարձել են պրոֆեսորներ /Իլյա Մինասյան, Հրանտ Պատրիկյան/:

286 շրջանավարտներ դարձել են գիտության թեկնածու-դոցենտներ:

17 շրջանավարտներ դարձել են դոցենտներ:

Թվարկված 438 շրջանավարտները տպագրել են 2107 գիրք /մենագրություն, դասագիրք, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկ և այլն/:

400-ից ավելի շրջանավարտներ նշանակվել են հանրակրթական դպրոցի տնօրեններ:

Խորհրդային իշխանությունները, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը բարձր են գնահատել ՀՊՄՀ շրջանավարտների գիտամանկավարժական գործունեությունը:

ՀՊՄՀ 10 շրջանավարտ արժանացել է երկրի բարձրագույն մրցանակների:

1 շրջանավարտ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի /գրող Հրանտ Մաթևոսյան/:

5 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի /գրականագետ Արամ Ինճիկյան, գրողներ Ռազմիկ Դավոյան, Հրանտ Մաթևոսյան, Մկրտիչ Սարգսյան, Սերո Խանզադյան/:

3 շրջանավարտ արժանացել է ՀՀ Պետական մրցանակի /բանաստեղծ Երվանդ Պետրոսյան, պատմաբան Արգամ Այվազյան, ռեժիսոր Հարություն Խաչատրյան/:

1 շրջանավարտ արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի /գրող Երվանդ Պետրոսյան/:       

ՀՊՄՀ 115 շրջանավարտներ արժանացել են վաստակավորի կոչման:

 

Խորհրդային շրջան

Հայաստան

22 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման /ակադեմիկոսներ Արամ Ղանալանյան, Մկրտիչ Ներսիսյան, Աշոտ Աբրահամյան, Գուրգեն Թադևոսյան, Մկրտիչ Մկրյան, Նորայր Քոչարյան, դոկտոր-պրոֆեսորներ Ալեքսանդր Լալայան, Սուրեն Հակոբյան, Կարապետ Ղաֆադարյան, Մկրտիչ Մազմանյան, Հարություն Մկրտչյան, Աբգար Մովսիսյան, Վաչե Պարտիզունի, Համո Հարությունյան և ուրիշներ/:

15 շրջանավարտներ արժանացել են ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման /Արազի Թիրաբյան, Խիկար Բարսեղյան, Էդուարդ Թոփչյան, Արշալույս Սարոյան, Աիդա Հայրապետյան, Սաղաթել Հարությունյան, Ղարիբ Եղիազարյան, Սերո Խանզադյան, Ռոբերտ Սահակյանց և ուրիշներ/:

45 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչման /դոկտոր Պատվական Խաչատրյան, պրոֆեսոր Յուրի Ամիրջանյան, թեկնածուներ Վեռա Ամիրխանյան, Արսեն Մինասյան, Համբարձում Ոսկանյան, դպրոցի տնօրեններ Արտավազդ Աշոտյան, Դարչո Առաքելյան, Եգոր Բաբայան, Էլեոնորա Դալլաքյան, Սերժ Սաքանյան, Աշոտ Բելուբեկյան, Վաչիկ Դարբինյան, Արտաշես Խախանյան, Ցոլակ Մարգարյան, Անուշավան Մարտիրոսյան, Երջանիկ Հովեյան, Գեիմ Նիկողոսյան, Արամայիս Նալբանդյան, Մկրտիչ Մկրտչյան, Սաղաթել Մնեյան, Հայկ Մելքումյան, Մխիթար Մխիթարյան, ուսուցիչներ Արաքսյա Գասպարյան, Սամսոն Դաղբաշյան, Խաչիկ Ղազարյան, Սեդա Մովսիսյան, գրող Վարդգես Քալանթարյան և ուրիշներ/:

3 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի կոչման /դոկտոր-պրոֆեսորներ Հրաչյա Գաբրիելյան, Աշոտ Տեր-Գրիգորյան, Վաղարշակ Քոսյան/:

3 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր գրադարանավարի կոչման /Ադրինե Աբելյան, Մարիետա Հարությունյան, Ավետիք Օհանյան/:

1 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման /Բելա Հովնանյան/:

1 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման /Գևորգ Գևորգյան/:

1 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր լրագրողի կոչման /Սարդար Ամարիկե/:

1 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ սպորտի վաստակավոր աշխատողի կոչման /Օնիկ Վաթյան/:

1 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետի կոչման /Սերգեյ Կարապետյան/:

1 շրջանավարտ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման /Իլյա Մինասյան/:

ԽՍՀՄ

1 շրջանավարտ արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր ուսուցչի կոչման /Սեդրակ Դոխոլյան/:

1 շրջանավարտ արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչման /Սամսոն Դաղբաշյան/:

1 շրջանավարտ արժանացել է ԽՍՀՄ միլիցիայի վաստակավոր աշխատողի կոչման /Սիմոն Եղիազարյան/:

Վրացական ԽՍՀ

1 շրջանավարտ արժանացել է Վրացական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչման /Սիմոն Անճելյան/:

1 շրջանավարտ արժանացել է Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման /գրող Բենիկ Սեյրանյան/:

 

Հայաստանի Հանրապետության շրջան

9 շրջանավարտ արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման /ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյան, դոկտոր Լեմսիկ Ներսիսյան, Տիգրան Հեքեքյան, Կարեն Գևորգյան, Գևորգ Թադևոսյան, Արգամ Այվազյան, Հասմիկ Կարապետյան, Հարություն Խաչատրյան, Սերոբ Սարգսյան/:

4 շրջանավարտ արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման /ՀՀ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյան, դոկտոր Հրանտ Հակոբյան, պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյան, դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյան/:

2 շրջանավարտ արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման /Արա Գևորգյան, Լեյլա Սարիբեկյան/:

1 շրջանավարտ արժանացել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչման /պրոֆեսոր Հրանտ Պատրիկյան/:

Համալսարանի շրջանավարտները լուրջ ներդրում են ունեցել և ունեն երկրի մշակութային կյանքում:  Բազմաթիվ գրողներ, լրագրողներ, գրադարանային աշխատողներ, գեղանկարիչներ, ռեժիսորներ, դերասաններ հայտնի են որպես մանկավարժականցիներ:

68 շրջանավարտ եղել են և ներկայում կան Հայաստանի գրողների միությունում: Բավական է նշել խորհրդային Սոցիալիստական աշխատանքի հերոս Սերո Խանզադյանի, հանճարեղ բանաստեղծ, հայրենապաշտ Հովհաննես Շիրազի /1935-1937 թվականներին սովորել և ավարտել է Գյումրիի մասնաճյուղի բանասիրական ֆակուլտետը, այս փաստը ցավոք չի արտացոլվել նրա կենսագրականում/, արձակագիրներ, բանասիրության դոկտորներ Բոգդան Վերդյանի, Գեղամ Սևանի, Պատվական Խաչատրյանի, Աելիտա Դոլուխանյանի, Սուրեն Դանիելյանի, բանաստեղծ-արձակագիր Մկրտիչ Սարգսյանի, Պետական և այլ մրցանակների դափնեկիրներ Հրանտ Մաթևոսյանի, Ռազմիկ Դավոյանի, Երվանդ Պետրոսյանի, Դավիթ Հովհաննեսի, Արամայիս Սահակյանի, Հակոբ Մովսեսի, Բենիկ Սեյրանյանի անունները, որպեսզի պարզ դառնա մեր գրական միջավայրում համալսարանի ներդրումը:

45 շրջանավարտ տարբեր տարիների անդամագրվել են Հայաստանի լրագրողների, այժմ արդեն՝ նաև այլ միջազգային լրագրողական կազմակերպությունների: Եղել են ,,Սովետական Հայաստան,, և այլ թերթերի խմբագիրներ, պատասխանատու աշխատողներ: Այսօր շատ հայտնի է Մենուա Հարությունյանի, Արտակ Արզումանյանի և այլոց անունները:

50 շրջանավարտներ ներկայում աշխատում են հանրապետության գրադարանային համակարգում՝ զբաղեցնելով բավականին բարձր պաշտոններ: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական վարչությունն է ղեկավարում Ներսես Հայրապետյանը, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն է Հասմիկ Կարապետյանը, ՀՀ Ազգային ժողովի գրադարանի տնօրեն է Ֆաթմա Խաչատրյանը, բուհական գրադարանների տնօրեններ են Մարիամ Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանցը:

Հայտնի նկարիչներ են գիտության դոկտոր Լեմսիկ Ներսիսյանը, պրոֆեսոր Սարգիս Թերզյանը, վաստակավոր նկարիչ Ղարիբ Եղիազարյանը /մշակույթի քոլեջի տնօրեն/, գիտության թեկնածու, դոցենտ Արթուր Մարտիրոսյանը /ՀՊՄՀ դասախոս և արվեստի դպրոցի տնօրեն/,  գիտության թեկնածու, դոցենտ Սամվել Կարապետյանը, ասիստենտ Սոս Հարությունյանը, դասախոս Նիկոլ Աղաբաբյանը: Նրանց գիտեն նաև Հայաստանից դուրս կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներից:

Երաժշտական մշակույթի բնագավառում հայտնի անուններ են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, երգի թատրոնի տնօրեն, ՀՊՄՀ ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը, Հայաստանի մանկական երգչախմբի հիմնադիր-ղեկավար, պրոֆեսոր, երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը, պարուսույց Կարեն Գևորգյանը, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը:

Կինոյի աշխարհում ճանաչված դեմքեր են ,,Ոսկե ծիրան,, միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, մուլտիպլիկացիոն կինոյի վարպետ Ռոբերտ Սահակյանցը, երիտասարդ կինոռեժիսոր Դավիթ Համբարձումյանը:  

Հայաստանի սպորտային փառքի տարածողներ են եղել 1977 թվականին ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ, միջազգային կարգի սպորտի վարպետներ, թենիսիստներ Էլմիրա Անտոնյանը /1973 թ-ի աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր/, Բագրատ Բուռնազյանը /1973 թ-ի աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր/:

 

Գիտական գրադարանի տնօրեն

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑ


ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՀՊՄՀ

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը ստեղծվելով 1922 թվականին, որպես անկախ կառույց գործել է մինչև 1925 թվականը: Այս թվականին ինստիտուտը մտցվել է Երևանի պետական համալսարանի կազմի մեջ որպես հասարակագիտական ֆակուլտետ: 1930 թվականին Երևանի պետական համալսարանը կազմացրվել է մի քանի ինստիտուտների և նրա բոլոր կառույցները տրվել են կրկին բացված մանկավարժական ինստիտուտին: 1933 թվականի սեպտեմբերին Երևանի պետական համալսարանը վերականգնվել է, իսկ այդ թվականից սկսած մանկավարժական համալսարանը գործում է առ այսօր:

Մանկավարժական ինստիտուտն իր հերթին դարձել է նոր ուսումնական հաստատությունների սկզբնավորող:

1931 թվականի մարտի 16-ին ՀԽՍՀ լուսավորության ժողկոմատի /նախարարության/ որոշմամբ ինստիտուտի կազմից հանվել է հեռակա ուսուցման բյուրոն և վերածվել Երևանի պետական հեռակա ուսուցչական ինստիտուտի:

1937 թվականին մանկավարժական ինստիտուտի մի քանի ֆակուլտետների բազայի վրա ստեղծվել են Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտը, Երևանի երեկոյան ուսուցչական ինստիտուտը, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը/ 1967 թվականին այս վերջին ինստիտուտը փոխադրվեց Վանաձոր և ներկայումս հայտնի է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտ անունով/:

1945 թվականին ֆիզիկական կորլտուրայի ֆակուլտետի /բացվել է 1943 թվականին/ բազայի վրա ստեղծվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Իր հերթին մանկավարժական ինստիտուտին կից ստեղծվել են Գյումրիի և Գորիսի մասնաճյուղերը:

ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ, հանրապետության հյուսիսային հատվածում ուսուցիչների խիստ պակասը մեղմելու, դպրոցական կրթության առաջընթացը խթանելու նպատակով, 1934 թվականի նոյեմբերի 4-ին բացվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը՝ միայն երեկոյան բաժնով: Այն շատ արագ դարձել է ուսումնագիտական կենտրոն և ծանրակշիռ դերակատարություն ունեցել մասնավորապես Շիրակի և Ջավախքի հասարակական-մշակութային կյանքում: Մասնաճյուղն ուներ լեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական, պատմական ֆակուլտետներ: Մանաճյուղին տրվել է քաղաքի շքեղ շինություններից մեկը՝ 19-րդ դարավերջին կառուցված Առևտրային ուսումնարանի երկհարկանի շենքը: Հիշարժան է, որ այս շենքում է իր գործունեությունը 1919 թվականին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք, սկսել Երևանի պետական համալսարանը /ավելի ուշ փոխադրվել է Երևան/:

Առաջին ուսումնական տարում մասնաճյուղն ունեցել է 100 ուսանող /նրանց թվում էր ապագա մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը/:

Նրանց դասավանդում էին 16 դասախոսներ:

Հիմնադիր տնօրենը /ռեկտոր/ Սամվել Մովսիսյանն էր: Նա պաշտոնավարել է մինչև 1937 թվականը:

Նրան փոխարինել է Մովսես Մարգարյանը: Վերջինս պաշտոնավարել է երկու անգամ՝ 1937-1947 և 1956-1960 թվականներին: Հենց նրա առաջին պաշտոնավարման վերջին՝ 1947 թվականին, մասնաճյուղը հանվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կազմից և վերածվել առանձին ինստիտուտի: Հատկանշական է, որ հենց նույն տնօրենի /ռեկտոր/ երկրորդ պաշտոնավարման վերջին տարում՝ 1960 թվականին, Գյումրիի մանկավարժական ինստիտուտը կրկին դարձվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ: Այս անգամ մասնաճյուղի կարգավիճակը պահպանվել է մինչև 1966 թվականը: Այդ թվականից սկսած Գյումրիի մանկավարժական ինստիտուտն առ այսօր գործում է որպես անկախ կառույց:

1960-1966 թվականներին մասնաճյուղի տնօրենն է եղել պրոֆեսոր Կարապետ Հովսեփյանը: Նա պաշտոնավարել է նաև ինստիտուտին անկախ կարգավիճակ տալուց հետո մինչև 1994 թվականը:

Իր գոյության առաջին տարիներին մասնաճյուղը տվել է ավելի քան 350 շրջանավարտ, որոնք լծվել են քաղաքում և հարակից շրջաններում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին:

Մինչպատերազմական տարիներին մասնաճյուղը ինքնահաստատվել է: Ձևավորվել են ամբիոնները, պատրաստվել են ուսումնագիտական անհրաժեշտ ծրագրերը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնաճյուղի շատ ուսանողներ ու դասախոսներ մեկնել են ռազմաճակատ: Նրանցից 65-ը զոհվել են, մյուսները վերադարձել շքանշաններով ու մեդալներով /վերջիններիս թվում էր Սովետական Միության հերոս, ապագա գեներալ-մայոր Աշոտ Ամատունին/:

Մասնաճյուղ եղած տարիներին՝ 1934-1947 և 1960-1966 թվականներին, այդտեղ դասավանդել են նշանավոր գիտնականներ՝ ակադեմիկոսներ Ա.Ղարիբյանը, Գ.Սևակը, Մ.Ներսիսյանը, Ա.Շահինյանը, Ա.Տեր-Մկրտչյանը, Գ.Ղարիբջանյանը, Մ.Մազմանյանը, Է.Աղայանը, գիտության դոկտորներ, վաստակաշատ պրոֆեսորներ Ա.Առաքելյանը, Բ.Թումանյանը, Ս.Գասպարյանը, Ս.Սարգսյանը, Վ.Բրուտյանը, Ա.Գալստյանը, Խ.Գուլանյանը, Ս.Սողոմոնյանը, Գ.Մինասյանը, Հ.Գաբրիելյանը, Ն.Դաբաղյանը, Ս.Աբրահամյանը, Ա.Աբրահամյանը, Հ.Ռշտունին, Վ.Քոսյանը, Հ.Ամալյանը, Հ.Փարսադանյանը, Ֆ.Ղազարյանը, Գ.Բուտաևը, Ց.Բրուտյանը, Լ.Սամվելյանը և ուրիշները:

Այդ տարիներին ընդարձակվել է մասնաճյուղի նյութատեխնիկական բազան, ստեղծվել են փայտի և մետաղամշակման արհեստանոցները, կազմակերպվել են ֆիզիկայի և այլ լաբորատորիաները, սկսել է գործել գրադարանն իր ընթերցասրահով: Բացվել են նոր՝ ռուսաց լեզվի և գրականության, պատմության, տարրական կրթության մեթոդիկայի, ընդհանուր տեխնիկական առարկաներ մասնագիտությունները: Ստեղծվել են նոր՝ մաթեմատիկական անալիզի, հանրահաշվի և երկրաչափության ամբիոնները: Ավելացել է ուսանողների թիվը:

Մասնաճյուղի հնագույն ֆակուլտետներից է ներկայիս պատմաբանասիրական ֆակուլտետը: Այն բացվել է 1935 թվականին և սկզբնապես կոչվել է լեզվագրական, ավելի ուշ՝ բանասիրական, ներկայումս՝ պատմաբանասիրական: Առաջին դեկանն է եղել գրող Անդրանիկ Հովսեփյանը: Նա պաշտոնավարել է 1935-1938 թվականներին: Ֆակուլտետի կազմում հնագույն ամբիոնը հայոց լեզվի ամբիոնն է: Այն հիմնվել է 1934 թվականին, առաջին վարիչը եղել է Մկրտիչ Մկրտումյանը: Հայ գրականության հիմնադիր վարիչն է եղել Արշավիր Մխիթարյանը: Պատմության ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Հրանտ Գևորգյանը:

Հնագույն ֆակուլտետներից է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Առաջին դեկանը Գագիկ Գրիգորյանն է: Ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնը գործում է 1942 թվականից: Հիմնադիր վարիչն է Գալուստ Բադալյանը: Մինչ այդ գործել են ֆիզիկայի կաբինետը /վարիչ՝ Սամվել Չիլինգարյան/, ապա՝ ֆիզիկայի լաբորատորիան /վարիչ՝ Հակոբ Շահրիմանյան/: Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնը գործում է 1930-ական թվականներից: Ամբիոնի առաջին վարիչն է եղել դոցենտ Մակար Կարապետյանը:

Ռուսաց լեզվի ամբիոնը գործում է 1940 թվականից: Այն առաջինը ղեկավարել է Մեխակ Հարությունյանը:

Մասնաճյուղի գրադարանը գործում է հիմնադրման պահից՝ 1934 թվականից: Գրադարանի հիմնադիր վարիչը Արտակ Սաֆյանն է: Ստեղծման ժամանակ գրադարանին տրվել են նաև հնատիպ գրքեր, որոնցից հնագույնը 1650 թվականի հրատարակություն է:

       

ԳՈՐԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 

 

ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ, հանրապետության հարավային հատվածում դպրոցական կրթության առաջընթացը խթանելու նպատակով, 1967 թվականին բացվել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Գորիսի մասնաճյուղը՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետներով:

Ի սկզբանե յուրաքանչյուր ֆակուլտետ տեղավորվել է հարմարեցված շենքում: Դասախոսական կազմը 90 տոկոսով դրսեկ էր:

Բացման երրորդ տարում մասնաճյուղ ընդունելության համար դիմել է 300 շրջանավարտ, նրանցից դրական գնահատական է ստացել 118 մարդ:

Բուհի ղեկավարության միջնորդությամբ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել  2000 ուսանողի համար մասնաճյուղի շենք կառուցելու մասին: Եվ 1971 թվականի մայիսին սկսվել է համալիրի կառուցումը: 1979 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտվել է ու համալիրը շահագործվել: Ուսումնական մասից զատ կառուցվել է 250 տեղանոց դահլիճ և 600 տեղանոց հանրակացարան:

1972 թվականին մասնաճյուղի գործող ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետների կողքին բացվել է նաև մանկավարժության ֆակուլտետը: Գործել են 5 ամբիոններ: 1974 թվականին բացվել է ևս մեկ ամբիոն:

1972 թվականին մասնաճյուղը տվել է առաջին 54 շրջանավարտները:

Մասնաճյուղի տնօրեններ են եղել

- Լ.Մինասյանը /հիմնադիր/,

- Շ.Սահակյանը,

- Ռ.Մովսիսյանը,

- Շահեն Օհանջանյանը,

- Տիգրան Այվազյանը:

Մասնաճյուղի ստեղծման տարում բացվել է գրադարանը, որին փոխանցվել է 25.000 միավոր դասագիրք, ուսումնական ձեռնարկ, տեղեկատու ու գեղարվեստական գրականություն:

1988 թվականին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ մասնաճյուղը հանվել է ՀՊՄՀ կազմից:

Այսօր Սյունիքի մարզի 100-ից ավելի դպրոցների տնօրենների մոտ 35 տոկոսը Գորիսի մասնաճյուղի շրջանավարտներ են: Զգալի թիվ են կազմում ուսուցիչները և տնտեսության այլ բնագավառներում աշխատողները:

         Մասնաճյուղի շատ շրջանավարտներ կամավորական ջոկատների, ՀՀ նոր կազմավորված բանակի կազմում մասնակցել են Արցախյան ազտագրական շարժմանը և Հայաստանի սահմանների պաշտպանական մարտերին: Նրանցից կարելի է առանձնահատուկ նշել Առնո Մկրտչյանին, որ 1988-1990 թվականներին կազմակերպել է Բերդաձորի հատվածի ինքնապաշտպանությունը: Նա 1990 թվականին խորհրդային օմոնականների կողմից ձերբակալվել ու տարվել է Բաքու՝ Բայիլի բանտ, որտեղ էլ 1991 թվականին մահապատժի է ենթարկվել: 

գիտական գրադարանի տնօրեն

Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑ
Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (08.07.2012)
Просмотров: 3039 | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz