ԶաքարյաններԻշխանական տոհմ Հայաստանում 11-14-րդ դարերում։
Հայաստանի ինքնակալ թագավորական գերդաստան 1200-1236 թթ-ին /մոնղոլներին
տիրապետության շրջանում Հայաստանի իշխանության պատասխանատուներ
1236-1350-ական թթ-ին/:
Զաքարյանների ծագումը
Ծագում են Մեծ Հայքի Կորճայք նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների ճյուղից։
Զաքարյանների գործունեությունը
1048
թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած
հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է Գուգարք և ճանաչել Լոռու Բագրատունի թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ 1118-ին, Լոռին ժամանակավորապես Վրաստանին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր Դավիթ Շինարարի վասալներ։ 1120-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են Լոռիի նոր տերերի՝ Օրբելիների վասալ ֆեոդալներ։ 1185-ին Թամար թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի /գլխավոր հրամանատար/ պաշտոնը՝ Օրբելիների նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է 1190-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ Զաքարե Բ և Իվանե Ա եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։
Զաքարյանները Հայաստանի թագավորներ
Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային Հայաստանը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը` Զաքարյան Հայաստանը, որը դաշնակցային հարաբերությամբ Վրաստանի
հետ պետական ունիա է հաստատել` մնալով Զաքարյաններին ենթակա տարածք:
Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց
թագավորության տարածքը` Մեծ Հայքի Այրարատ և Սյունիք նահանգները, Գուգարք, Արցախ, Ուտիք նահանգների մի մասը: Զաքարյան Հայաստանը ճանաչվել է Կիլիկյան Հայաստանի պետության, Խլաթի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից: Պետության մայրաքաղաքն էր 1199-ին ազատագրված Անի
քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին,
անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ /Արարատյան կողմնակալությունը Վաչուտյանների գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը Օրբելյանների գլխավորությամբ և Վայոց ձորի կողմնակալություը Խաղբակյան-Պռոշյանների գլխավորությամբ/, հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ: Զաքարյան Հայաստանը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը /Զաքարե Բ, Իվանե Ա, Զաքարե Բ-ի որդի Շահնշահ Ա, Իվանե Ա-ի որդի Ավագ և ուրիշներ/: Զաքարե Բ-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց ,,շահնշահ,, տիտղոսը: Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև ինքնակալ, թագավոր, կեսար: Զաքարյան պետության ղեկավարը նստել է Անիում և Վրաստանի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց Բագրատունիների պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ Զաքարե Բ-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ Իվանե Ա-ն 1191-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ Զաքարե Բ-ի մահից հետո, 1212 թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ 1236 թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե Հայաստանում, թե վրաց արքունիքում` մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ։
Գրականություն
Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ.Մելիք-Օհանջանյանի: Ե., 1961 թ.:
Բաբայան Լ.Հ., Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դարերում: Ե., 1964 թ.:
Գարեգին Ա Հովսեփյանց, Խաղբակեանք, մաս Ա: Վաղարշապատ, 1928 թ.:
Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում: Ե., 1975 թ.:
Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Ե., 2001 թ.:
Զաքարյան Հայաստան
Հայկական թագավորություն Զաքարյանների իշխանատոհմի գլխավորությամբ 1200-1350 թթ-ին:
Զաքարյան Հայաստանի տարածքը
Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանները շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային Հայաստանը և ստեղծել անկախ պետություն, որն իրենց անունով Զաքարյան Հայաստան անունն է ստացել: Զաքարյան Հայաստանը դաշնակցային հարաբերությամբ Վրաստանի հետ պետական ունիա է հաստատել` մնալով Զաքարյաններին ենթակա ինքնիշխան տարածք: Զաքարյանների պետությունը գրեթե ընդգրկում էր Հայոց Բագրատունիների թագավորության տարածքը` Մեծ Հայքի Այրարատ և Սյունիք նահանգները, Գուգարք, Արցախ, Ուտիք նահանգների մի մասը: Զաքարյան Հայաստանը ճանաչվել է Կիլիկյան Հայաստանի պետության, Խլաթի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից:
Զաքարյան Հայաստանի պատմական դերակատարությունը
Բացարձակ անկախության տարիներին` 1200-1236 թթ-ին Զաքարյան Հայաստանը ծաղկում ապրեց, իսկ մոնղոլական տիրապետության սահմանափակ անկախության տարիներին` 1236-1350-ական թթ-ին, կառավարող Զաքարյանների օգնույթամբ ապահովվեց հայ բնակչության անվտանգությունը:
Գրականություն
- Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ.Մելիք-Օհանջանյանի: Ե., 1961 թ.:
- Լևոն Բաբայան, Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դարերում: Ե., 1964 թ.:
- Գարեգին Ա Հովսեփյանց, Խաղբակեանք, մաս Ա: Վաղարշապատ, 1928 թ.:
- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում: Ե., 1975 թ.:
- Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Ե., 2001 թ.:
Զաքարե Բ
Զաքարե Բ Զաքարյան, (ծննդյան թվականն անհայտ – 1212 թ., թաղված է Սանահինի վանքի տոհմական դամբարանում) Հայաստանի ինքնակալ թագավոր /1200-1212 թթ-ին/, պետական, ռազմական, դիվանագիտական գործիչ, Հայ-վրացական բանակի ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի որդին:
Կենսագրությունը
1190 թ-ին` հորից հետո, նշանակվել է Հայ-վրացական բանակի ամիրսպասալար /սպարապետ, գլխավոր հրամանատար/, 1203 թ-ինª նաև Վրաստանի պետության մանդատորթուխուցես:
Գործունեությունը
1190-1210 թթ-ին անընդմեջ պատերազմներ է մղել սելջուկ-թուրքերի դեմ: 1196 թ-ին ազատագրել է անառիկ Ամբերդ բերդաքաղաքը, 1199 թ-ինª Անին, 1201 թ-ինª Բջնին, 1203 թ-ինª Դվինը, 1206-]]1207]] թթ-ինª Կարսը, Սուրմառին, Բագրևանդը, Նախիջևանը, 1208-1209 թթ-ինª Մանազկերտը, Արճեշը: Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին, արշավել Խլաթ: Քսանամյա պատերազմներով, եղբորª Իվանե Ա-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն: Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին: Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններª Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի
տերերի գլխավորությամբ: Որպես պետության գլուխª տիրակալ, զինվորական ու
ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել: Կրել է Բագրատունիների ,,շահնշահ,, տիտղոսը, անվանվել ,,թագավոր Հայոց,, ,,կեսար,, ,,ինքնակալ,,: Վրաստանի
պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն`
պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական
ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն:
Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով: Կազմակերպել է Լոռու (1205 թ.) և Անիի (1207 թ.) եկեղեցական ժողովները: Հայաստանի
անկախ պետականության գոյությունը հարատև դարձնելու նպատակով ապահովել է
շինարարության և մշակույթի ծաղկումը. կառուցապատվել են քաղաքները,
կառուցվել են բերդեր ու ամրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրանցքներ: Այդ
շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր
եկեղեցական համալիրները: Հովանավորել է գիտությունն ու մշակույթը:
Պատմագրությունը Զաքարե Բ Զաքարյանի ստեղծած անկախ պետականությանը սխալ
գնահատական է տվել և անգամ դիտել Վրաստանի պետության մաս:
Գրականություն
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Հրաչյա Պետրոսյանց, 200 հայ զորավարներ: Ե., 2011 թ., էջ 53:
Իվանե Ա
Իվանե Ա Զաքարյան, (ծննդյան թվականն անհայտ – 1227 թ., թաղված է Ախթալայի վանքում) Զաքարյան Հայաստանի ինքնակալ թագավոր /1212-1227 թթ-ին/, պետական, ռազմական, դիվանագիտական գործիչ, Հայ-վրացական բանակի ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի կրտսեր որդին:
Կենսագրությունը
1191 թ-ին նշանակվել է Վրաստանի պետության մսախուրթուխուցես, 1212 թ-ինª ավագ եղբորª Զաքարե Բ-ի մահից հետոª Հայ-վրացական բանակի ամիրսպասալար, 1213 թ-ինª նաև Վրաստանի աթաբեկ:
Գործունեությունը
1190-1210 թթ-ին զինակցել է Զաքարե Բ-ին և մասնակցել Հայաստանի ազատագրական պատերազմներին: Քսանամյա պատերազմներով, եղբորª Զաքարե Բ-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն: Ազատագրված տարածքներից ստացել է Աղստևը, Ձորագետը, Սևանա լճի ավազանը, Փառիսոսը, Բջնին, Դվինը: Կայեն, Բջնի ամրոցներից հետո գահանիստ է դարձրել Դվին քաղաքը, որը դարձել է Զաքարյան պետության արևելյան վարչաքաղաքական կենտրոնը: 1209 թ-ին Խլաթի պաշարման ժամանակ անզգուշորեն գերի է ընկել և ազատվել փրկագնովª դստերըª Թամթային Խլաթի ամիրայի որդուն կնության տալու պայմանով: (Թամթան 1245 թ-ին դարձել է Խլաթի կառավարիչ / թագավոր): Զաքարե Բ-ի
մահից հետո փաստորեն դարձել է Հայաստանի միանձնյա տիրակալ և վրացական
արքունիքի ամենաազդեցիկ դեմքը: Դիվանագիտական ակտիվ քաղաքականություն է
իրականացրել Հայաստանի մոտիկ ու հեռավոր հարևանների հետª ապահովելով Հայաստանի անկախությունը: 1219 թ-ին ազատագրել է Սյունիքի Որոտան բերդը: 1225 թ-ին Հայ-վրացական միացյալ բանակով Գառնի
գյուղաքաղաքի մոտ ճակատամարտ է տվել Խորեզմի շահ Ջալալ ադ Դինի զորքերի
դեմ և պարտվել: Հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, կառուցել
է աշխարհիկ ու հոգևոր շինություններ:
Գրականություն
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Հրաչյա Պետրոսյանց, 200 հայ զորավարներ: Ե., 2011 թ., էջ 55-56:
Թամթա
ԹԱՄԹԱ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են) Խլաթի կառավարիչ /թագավոր/, Իվանե Ա Զաքարյանի դուստրն է:
Գործունեությունը
1209 թ-ին Խլաթը պաշարած Հայկական բանակի հրամանատար Իվանե Ա Զաքարյանը անզգուշաբար գերի է ընկել, ազատվել է դստերըª Թամթային, Խլաթի ամիրայի որդուն կնության տալու պայմանով: Մոնղոլական արշավանքների ժամանակ Թամթան գերվել և տարվել է Կարակորում: 1245 թ-ին մոնղոլական մեծ խանը նրան նշանակել է Խլաթի կառավարիչ /թագավոր/ և վերադարձել հայրենի տիրույթները:
Գրականություն
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի: Ե., 2005 թ., էջ 41:
Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք: Ե., 2002 թ., էջ 224:
|