Շահնշահ Գ
Շահնշահ Գ Զաքարյան (ծննդյան թվականն անհայտ - 1358 թ.), 14-րդ դարի հայ ռազմական և պետական գործիչ:
Գործունեությունը
Զաքարյանների
իշխանատոհմի վերջին գահակալ ներկայացուցիչն է: Պայքարել է Հայաստանն
ասպատակող Չոբանյան (թուրքական) Մելիք-Աշրաֆի զորքերի հետ: Սակայն վերջինիս
հաջողվել է 1350 թ-ին գրավել երկրի մայրաքաղաք Անին: Շահնշահ Գ-ն հազիվ է փրկվել գերությունից: Նույն տարում թշնամին գրավել է նաև Բջնիի անառիկ ամրոցը: 1357
թ-ին, Մելիք-Աշրաֆի սպանությունից հետո, Շահնշահ Գ-ին հաջողվել է կարճ
ժամանակով վերագրավել Բջնինու շինարարական որոշ վերականգնողական
աշխատանքներ կատարել այնտեղ: Նա Վաչուտյան տոհմից Քուրդ Բ Անբերդեցու, Բուրթել Օրբելյանի, Գրիգոր Դոփյանի (Խաչենցու) հետ եղել է 14-րդ դարի առաջին կեսի քաղաքական-ռազմական կարևոր դեմքերից մեկը:
Գրականություն
Բուրթել Օրբելյան
Բուրթել Երկարակյաց Օրբելյան
(ծննդյան և մահվան թվականներն անհայտ) — 14-րդ դարի հայ ռազմական և
պետական գործիչ, Օրբելյան տոհմի գահերեց իշխան /1300-1349 թթ-ին/,
իշխանաց-իշխան:
Գործունեությունը
Եղել է Հայոց և Վրաց զորքերի սպարապետ: Նա Վաչուտյան տոհմից Քուրդ Բ Ամբերդեցու, Զաքարյան տոհմից Շահնշահ Գ-ի, Գրիգոր Դոփյանի (Խաչենցու) հետ եղել է 14-րդ դարի առաջին կեսի քաղաքական-ռազմական կարևոր դեմքերից մեկը:
Գրականություն
- Գրիգոր Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրոք /13-14-րդ դարեր: Ե., 1981 թ.:
- Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք: Ե., 2002 թ., էջ 131:
Գրիգոր Դոփյան
Գրիգոր Դոփյան (ծննդյան թվականն անհայտ - 1387), 14-րդ դարի հայ ռազմական և պետական գործիչ, իշխանաց-իշխան:
Գործունեությունը
Խաչենի իշխանապետ Հասան Գ Դոփյանի որդին է: Հոր և եղբայրների` Շահնշահի,
Ջահանշահի, Սարգսի, Աղբուղայի, Շիրվանշահի հետ զոհվել է Լանկ-Թամուրի դեմ
ճակատամարտում: Նա Վաչուտյան տոհմից Քուրդ Բ Ամբերդեցու, Զաքարյան տոհմից Շահնշահ Գ-ի, Բուրթել Օրբելյանի հետ եղել է 14-րդ դարի քաղաքական-ռազմական կարևոր դեմքերից մեկը:
Գրականություն
- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում: Ե., 1975 թ.:
- Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք: Ե., 2002 թ., էջ 165:
|