Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Среда, 04.12.2024, 22:04
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐ 1

Վաչուտյաններ

Իշխանական տուն միջնադարյան Հայաստանում, գործել են 1200-1350-ական թթ-ին, եղել են Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալներ, Արագածոտն-Նիգ (Ապարան) գավառների սյուզերեն տերեր, կրել են իշխանաց-իշխան տիտղոս-կոչում:

Պատմություն

13-րդ դարի սկզբներին Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների ազատագրական արշավանքների ընթացքում վերականգնված Հայաստանի ինքնիշխան պետությունում (Զաքարյան Հայաստանի անկախ պետություն) առաջ քաշած իշխանական տոհմերից էր Վաչուտյանների նորաստեղծ իշխանական ընտանիքը, որին վիճակված էր շուրջ մեկուկես հարյուրամյակ իշխել պատմական Նիգ-Արագածոտնի (ներկայիս Արագածոտնի մարզի Ապարան-Արագածի և Աշտարակի տարածաշրջաններ) հողերին: Հավանաբար 1205/1206 թթ-ին Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանները իրենց ստեղծած պետության իշխանական-վարչական բաժանում իրականացրեցին և ի թիվս այլ միավորների ստեղծեցին նաև Արարատյան կողմնակալությունը` ներկայիս Արարատյան դաշտի և Արագած սարի Հառիճ-Ապարան-Աշտարակ-Թալին հատվածի, Արա լեռը և նրա հարակից հողատարածքների ընդգրկմամբ ու այդ կողմնակալության կողմնակալ-հրամանատար նշանակեցին զորավար Վաչե Ա Վաչուտյանին շնորհելով նրան իշխանաց-իշխան տիտղոս-կոչումը: Ամենայն հավանականությամբ Վաչե Ա-ն սերում էր Հյուսիսային Հայաստանի տարածքից: Նրա հայրն էր Սարգիսը, պապը՝ Վաչուտը: Այս Վաչուտի անունից էլ նորաստեղծ իշխանական ընտանիքը ստացել է Վաչուտյաններ տոհմանունը: Վաչուտյան իշխանները մինչև 1236 թ-ը, մինչև մոնղոլների կողմից Զաքարյան Հայաստանի նվաճումը, և մոնղոլների օրոք` 1236-1350-ական թթ-ին, ծառայել են նախ Հայաստանի պետականության ամրապնդման գործին, ապա հայրենի Նիգ-Ապարան - Աշտարակ տարածքները մոնղոլական ասպատակություններից զերծ պահելու գործին: Վաչե Ա-ն և իր կինը՝ Հասանի դուստր Մամախաթուն իշխանուհին, ինչպես նաև նրանց հաջորդողները՝ Քուրդ Ա-ն և իր կինը՝ Դսեղի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դուստր Խորիշահը, Վաչե Բ-ն, Հասանը, Դավիթը, Քուրդ Բ-ն և իր կին՝ Զաքարյանների տոհմից Ամիրպեկի դուստր Խուանդ խաթունը, Թեոյդոսը Նիգ-Ապարան - Արագածոտն հայրենի իշխանատիրույթում իշխել են 1206 թ-ից մինչև 1350-ական թվականները:

Տոհմի ազդեցիկ իշխանապետերը

Տոհմի ազդեցիկ և հայտնի իշխանապետերն են զորավար, տոհմի հիմնադիր, իշխանաց-իշխան Վաչե Ա Ամբերդեցին, նրա որդի իշխանաց-իշխան Քուրդ Ա-ն, Վաչե Ա-ի ծոռը՝ իշխանաց-իշխան Քուրդ Բ Ամբերդեցին, վերջինիս որդին` իշխանաց-իշխան Թեոյդոս Չրքին Ամբերդեցին:

Կողմնակալության մայրաքաղաքները

1205/1206 - 1236 թթ-ին Վաչե Ա իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել վերականգնված Ամբերդ բերդաքաղաքը: 1236 թ-ին, մոնղոլների կողմից Ամբերդը մասնակիորեն ավերելուց հետո, տոհմի նոր գահերեց Քուրդ Ա իշխանաց-իշխանը իշխանատիրույթի մայրաքաղաք է դարձրել Վարդենիս գյուղը: Նա այստեղ կառուցել է երկհարկանի դղյակ և պարսպապատել է այն: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրում է, որ 1254-1255 թթ-ին Կարակորում մեկնելիս և վերադառնալիս Քուրդ ԱՎարդենիս (գյուղ)ում հյուրընկալել է Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա թագավորին: 1300-ական թթ-ին իշխանատիրույթի գահերեց Քուրդ Բ իշխանաց-իշխանը և նրան հաջորդած Թեոյդոս իշխանաց-իշխանը մայրաքաղաք են դարձրել Կարբի գյուղաքաղաքը վերակառուցելով տեղի բերդը:

Վաչուտյանների զինանշանը

Միջնադարի իշխանական մյուս գերդաստանների նման Վաչուտյաններն էլ ունեին իրենց զինանշանը: Զինանշանների օրինակներ պահպանվել են Վաչուտյանների հոգևոր կենտրոններում` Հովհաննավանքում, Սաղմոսավանքում, Կարբիում, մայրաքաղաք Ամբերդում, ինչպես նաև Մակարավանքում, Նոր Վարագավանքում, Գեղարդավանքում, Վայոց ձորի Վերնաշեն գյուղի Սպիտակավոր եկեղեցում: Հայրենի իշխանատիրույթում դրանց առկայությունը բնական երևույթ է, իսկ հայրենի տիրույթներից դուրս դրանց լինելը Վաչե Ա-ի և նրա ժառանգների կողմից այդ կառույցներին կատարված նյութական աջակցություն ցույց տալու արդյունք է: Հովհաննավանքում գտնվել է զինանշանի երկու օրինակ /դրանցից մեկն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում, մյուն ագուցված է Կաթողիկե եկեղեցու հարավային ճակտոնի քիվի տակ: Հայաստանի պատմության թանգարանում գտնվող սալաքարի վրա քանդակված են գլխով դեպի աջ դարձած արու և էգ արծիվներ, որոնցից արուն կանգնած է էգի մեջքին և կտցով շոյում է վերջինիս վիզը: Այստեղ արտահայտված է սիրո, հավատարմության խորհուրդը և գործնականում գովերգում է արուի և էգի /տղամարդու և կնոջ, այս դեպքում` Վաչե Ա-ի և Հասանի դուստր Մամախաթունի/ միությունը: Որ Վաչուտյանները զինանշանում այդ են ցանկացել շեշտել, ապացուցում են արծիվների գլխամասից դեպի աջ պատկերված հավերժության խորհրդանիշ մեծ և փոքր կենաց ծառերը: Նույն պատկերն առկա է նաև Կաթողիկե եկեղեցու հարավային ճակտոնի քանդակում, միակ տարբերությունն այն է, որ այս հարթաքանդակի թռչունների մարմինները ձևավորված են թեփուկաքանդակով: Հայրենի տիրույթից դուրս եղած բոլոր չորս քանդակներն էլ Հովհաննավանքի զինանշանի կրկնությունն են: Վաչե Ա-ից հետո շեշտադրումը փոխվել է և այլուր առկա են պոչի վրա հենված ճանկող արծիվների պատկերներ:

Խնամիական կապերը

Վաչուտյանները խնամիական կապերով կապվել են Համազասպյան-Մամիկոնյան, Ուքանանց, Զաքարյանների, Խաչենի ֆեոդալական տների հետ:

Վաչուտյանների տոհմածառը

 Վաչուտ Ա
 12-րդ դար
 Սարգիս /կինը` Կատա/
 12-13-րդ դարեր
 Վաչե Ա /կինը` Հասանի դուստր Մամախաթուն/ Վանենի /Վաչե Ա-ի քույրը/
 1206-1230 1211-1232 13-րդ դարի սկիզբ
 Քուրդ Ա /կինը` Խորիշահ/ Վաչուտ Բ /Քուրդ Ա-ի եղբայր/
Դավիթ Ա Վաչե Բ Հասան Մամախաթուն Դավիթ Բ Մամքան Տայիր Վաչե Գ Դավիթ Գ
 1240 1240 1254 +1255 1283 1289 1241-ից հետո 1241-ից հետո 
 +1245 +1260/61 +1283 /կինը` Գոհար/ /Խաչենի
 /կինը` Մա- /կինը` Արուս Հասան Բ-ի
 մախա- խաթուն/ կինը/
 թուն/
 Քուրդ Բ /Տայիրի որդի/ /կինը` Խուանդ խաթուն/
 1329, +1250 1229-1350
 Թեոյդոս Չրքին Թաթուն /դուստր/
 1338-1350 /Խաչենի Հասան Դ-ի կինը/


Շինարարական և մշակութային գործունեությունը

Նրանց կողմից կառուցվել են Ամբերդի նոր դղյակը, Ամբերդ բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները, Կարբիի բերդը, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Տեղերի, Ուշիի (Աշտարակ), Աստվածընկալի, Եղիպատրուշի (Ապարան) վանական համալիրները, Կարբիի հաղթակամար զանգակատունը (Աշտարակ), Արա (գյուղ)ի, Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)ի իջևանատները, Թեղենյաց վանքի որոշ շինություններ (Ապարան), Աշտարակի կամուրջը (այժմ այդ կամրջի ձախակողմյան խելը պահպանվել է 1664 թ-ին կառուցված կամրջից մի քանի քայլ հեռավորությամբ): 1243 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով իշխանատիրույթի հոգևոր կենտրոնում՝ Հովհաննավանքում հաստատվել է եպիսկոպոսական աթոռ, որը ավելի ուշ՝ 1441 թ-ին կարևոր դերակատարություն է ունեցել Մայր աթոռը Կիլիկիայից Էջմիածին վերադարձնելու գործում: Վաչուտյանների տիրույթում են գործել Թեղենյաց վանքի բարձրագույն տիպի համալսարանը, Սաղմոսավանքի, Հովհաննավանքի բարձր տիպի դպրանոցները: Իշխանատիրույթի այս և այլ ուսումնական հաստատություններում ու վանքերում գրվել ու ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: 1213 թ-ին ստեղծված Սաղմոսավանքի գրատան գրացուցակում նշված է 150-ից ավելի ձեռագիր գրքերի անուններ, սակայն դրանցից մեր օրերն են հասել միայն մի քանիսը: Սաղմոսավանքի նման ձեռագրերի հավաքածուներ են ունեցել նաև Տեղերի, Կարբիի, Աստվածընկալի, Եղիպատրուշի եկեղեցիները, որոնցից որևէ ձեռագիր չի հասել մեր օրերը: Եպիսկոպոսանիստ Հովհաննավանքի և համալսարանական Թեղենյաց վանքի գրչակենտրոններից միասին վերցրած մեր օրերն են հասել շուրջ մեկուկես տասնյակ ձեռագրեր:


Գրականություն




ԱՐԱՐԱՏՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Վարչատարածքային իշխանատիրույթ Զաքարյան Հայաստանում 1206-1236 թթ-ին: Ստեղծվել է Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների կողմից: 1236 թ-ից, մոնղոլական բռնատիրությունից հետո, շարունակել է գոյությունը մինչև 1350-ական թվականները` սահմանային որոշ կորուստներով:

Սահմանները

Արագած սարի ներկայիս Հառիճ գյուղի մոտակայքից հասել է Ծաղկունյաց լեռնաշղթա, թեքվել է հարավ հասել մինչև Հրազդան գետը, գետի հունով իջել մինչև Երևան, իջել Արարատյան դաշտի հարավային մասով մինչև Երասխ գյուղը` Արաքս գետ, գետի հունով բարձրացել մինչև Շիրակի սահմանը և այդ սահմանին զուգահեռ բարձրացել մինչև Արագած սարի գագաթը: Պայմանականորեն այս տարածքը ընդգրկում է ներկայիս Արագածի, Ապարանի, Եղվարդի, Արտաշատի, Արարատի, Վաղարշապատի, Աշտարակի, Թալինի տարածաշրջանները: Արարատյան կողմնակալության տարածքով են անցել Թավրիզ-Դվին-Լոռի-Թիֆլիս, Թավրիզ-Դվին-Աշտարակ-Գյումրի-Ախալքալաք-Սև ծով ռազմավարական-առևտրային ճանապարհները:

Պատմությունը

Իշխանատիրույթի առաջին կողմնակալ-հրամանատար է նշանակվել Վաչուտյան տոհմից Վաչե Ա-ն ստանալով իշխանաց-իշխան կոչումը: Նա գահակալել է 1206-1235 թթ-ին: 1221 թ-ից նրա հետ համագահակալել է որդին` Քուրդ Ա իշխանաց-իշխանը, որը ինքնուրույն գահակալել է 1231-1270 թթ-ին: Նրա հետ համագահակալել է որդին` Վաչե Բ-ն: Սակայն նա ինքնուրույն չի գահակալել, քանի որ 1261 թ-ին մահացել է: 1270-1295 թթ-ին գահակալել են Քուրդ Ա-ի որդիներ Հասանը և Դավիթը: 1295-1340 թթ-ին գահակալել է Քուրդ Ա-ի թոռը` Տայիրի որդի Քուրդ Բ իշխանաց-իշխանը: Նրա գահակալության վերջին տարիներին համագահակալ է եղել որդին` Թեոյդոս իշխանաց-իշխանը: Վերջինիս իշխանությունը դադարել է 1350-ական թթ-ին:

Մայրաքաղաքները

Իշխանատիրույթի առաջին մայրաքաղաքը եղել է Ամբերդ բերդաքաղաքը, որը զգալապես վերակառուցել ու ամրացրել են նոր բերդապարիսպներով ու եռահարկ դղյակով: Մոնղոլների կողմից Ամբերդի ավերումից հետո Քուրդ Ա-ն մայրաքաղաք է դարձրել Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղը, որը ներկայիս Վարդենուտ գյուղն է: Նա այստեղ կառուցել է երկհարկանի պալատ և պարսպապատել: Այստեղ էլ 1254-1255 թվականներին հյուրնկալել է Կարակորում մեկնող և վերադարձող Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ին: Քուրդ Բ իշխանաց-իշխանը թեև վերականգնել է Ամբերդ բերդաքաղաքը, բայց մայրաքաղաք է դարձրել Կարբի գյուղաքաղաքը` վերակառուցելով Կարբիի բերդը:

Հոգևոր կենտրոնը

1243 թ-ին Կոնստանդին Ա Բարփրբերդցի (1221-1267) կաթողիկոսի կոնդակով հիմնվել է Ամբերդի եպիսկոպոսական թեմը Հովհաննավանք կենտրոնով: 1245-1352 թթ-ին թեմակալ առաջնորդներ են եղել Մկրտիչ եպիսկոպոսը, Մամիկոնյան-Համազասպյան տոհմի նրկայացուցիչներ Համազասպ և Ներսես եպիսկոպոսները, Վասիլ եպիսկոպոսը, Աբրահամ եպիսկոպոսը:

Մշակութային կենտրոնները

Վաչուտյան իշխանավորներն ու տիրուհիները իշխանատիրույթում կառուցել են Սաղմոսավանքի, Հովհաննավանքի, Տեղերի, Եղիպատրուշի, Աստվածընկալի, Ուշիի վանական համալիրները, Կարբիի հաղթակամար-եկեղեցին, նպաստավորել են Թեղենյաց վանքի առանձին կառույցների շինարարությանը: Նրանց ենթակա իշխանավորները կառուցել են Եղվարդի եկեղեցին, Աշտարակի Սուրբ Մարինե եկեղեցին: Կառուցել ու վերակառուցել են բերդեր, ամրոցներ, իջևանատներ /Ամբերդ, Վարդենիս, Աստվածընկալ, Կարբի, Արա (գյուղ), Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)/: Կառուցել են Աշտարակի կամուրջը /հետագայում ավերվել է/:

Գրականություն

 Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Ե., 2001 թ., 364 էջ:


ՎԱՉԵ Ա ԱՄԲԵՐԴԵՑԻ

/ծննդյան թվականն անհայտ - 1232/1235 թթ./, ռազմական և պետական գործիչ, իշխանաց-իշխան, Վաչուտյան իշխանական տան հիմնադիրը:

Գործունեությունը

Ծառայել է Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների բանակում: Նրանցից 13-րդ դարի սկզբին, մոտավորապես 1205/1206 թթ-ին, որպես սեփական տիրույթ ստացել է սելջուկներից ազատագրված Արագածոտն գավառի արևելյան մասը և Նիգ գավառը, իշխանաց-իշխան տիտղոս և նշանակվել ամենամեծ իշխանատիրույթի` Արարատյան կողմնակալության /Áݹ·ñÏ»É ¿ å³ïÙ³Ï³Ý ²յñ³ñ³ï Ý³Ñ³Ý·Ç ï³ñ³ÍùÁ/ հրամանատար-կողմնակալ: Ամրացրել է Ամբերդ ամրոցը և այն դարձրել իշխանատիրույթի մայրաքաղաք: ì»ñ³ßÇÝ»É-³Ùñ³óñ»É ¿ Çß˳ݳïÇñáõÛÃÇ µ»ñ¹-³ÙñáóÝ»ñÁ, բարեկարգել բնակավայրերը: ¼³ù³ñ۳ݠ»Õµ³ÛñÝ»ñÇ ûñÇݳÏáí Ó»õ³íáñ»É ¿ ÏáÕÙݳϳÉáõÃÛ³Ý ÇßË³Ý³Ï³Ý å³É³ïÁ ѳٳå³ï³ëË³Ý å³ßïáÝ³Ï³Ý ÑÇ»ñ³ñËdzÛáí: Այդ հիերարխիայում Վաչե Ա-ն կանգնած էր ամենաբարձր աստիճանի վրա: Նա և իր հաջորդներն իրենց անվանել են մեծ իշխան, իշխանաց-իշխան, պարոն, տեր, իսկ իրենց տիրապետությունը` ,,յիշխանութիւն,,, ,,կողմնակալութիւն,,, ,,վերակացութիւն,,: 1221-1235 Ãթ-ÇÝ Ýñ³ Ñ»ï ѳٳ·³Ñ³Ï³É»É ¿ ³í³· áñ¹ÇÝ` øáõñ¹ ²-Ý:

Շինարարական և մշակութային գործունեությունը

Հայտնի է մշակութանպաստ և շինարարական գործունեությամբ: Կառուցել է Սանահնի վանքի մեծ գավիթը /1211 թ./, Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին /1213 թ./, Արա (գյուղ)ի իջևանատունը /1213 թ./, Մակարավանքի գավիթը /1216 թ./, կնոջ` Հասանի դուստր Մամախաթունի հետ` Սաղմոսավանքի Սուրբ Սիոն կենտրոնագմբեթ եկեղեցին /1215-1217 թթ-ին/, Հովհաննավանքի կենտրոնագմբեթ եկեղեցին /1217-1221 թթ-ին/, Հոռոմոսի գրատունը /1229 թ./: Միայնակ կամ կնոջ` Հասանի դուստր Մամախաթունի հետ նվերներ է տվել Հաղպատի, Սանահինի, Կեչառիսի վանական համալիրներին: Թաղված է Հովհաննավանքի տոհմական տապանատանը:

Գրականություն

1. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 3, Վաղարշապատ, 1870 թ.:
2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11, Ե., 1985 թ., էջ 283:
3. Հայկական Հանրագիտարան: Ով ով է: Հայեր: Կենսագրական հանրագիտարան, հ. 2: Ե., 2007 թ., էջ 526:
4. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001 թ., 363 էջ:
5. Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, ,,Բանբեր Երևանի համալսարանի,,, 1981 թ., թիվ 3:



Մամախաթուն

(ծննդյան և մահվան թվականներն անհայտ) — Վաչուտյան իշխանատոհմի իշխանուհի 13-րդ դարի առաջին կեսում, Հասանի և Վախախի դուստր:

Գործունեությունը

Մամախաթունը Վաչուտյան տոհմի հիմնադիր իշխանաց-իշխան Վաչե Ա-ի կինն է: Նրա անունն առաջին անգամ հիշվում է Թեղենյաց վանքի գավթում 1211 թ-ին փորագրված նվիրատվական արձանագրության մեջ: Վաչե Ա-ի հետ համատեղ կառուցել են Սաղմոսավանքի կենտրոնագմբեթ Սուրբ Սիոն եկեղեցին /1215-1217 թթ-ին/, Հովհաննավանքի կենտրոնագմբեթ եկեղեցին /1217-1221 թթ-ին/: 1229 թ-ին հայրենի տարածքից դուրս, Անիի մոտ գտնվող Հոռոմոսի վանական համալիրում կառուցել է գրատուն-մատենադարանի շենք և դրան նվիրել մի այգի, որի եկամուտները պետք է օգտագործվեին սովորող աշակերտների և ձեռագրեր ընդօրինակող գրիչների ապրուստն ապահովելու համար: Ամուսնու հետ և առանձին, բազում եկեղեցական նվերներից բացի, Հաղպատի, Սանահինի վանքերին նվիրել է ձիթհանքեր, Հառիճի վանքին` այգիներ:

Երախայրիքը

Մամախաթունի երախայրիքը իր իսկ մեկենասությամբ կառուցված Տեղերի եկեղեցական համալիրն է /1206-1232 թթ-ին/: Այն կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտով: Եկեղեցին, ըստ հորինվածքի, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր սրահ է: Գմբեթային փոխանցման համակարգն առագաստային է, թմբուկը ներսից և դրսից բոլորաձև: Շինությունն առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ: Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որի շինարարությունը, արձանագրության համաձայն, տևել է 11 տարի և ավարտվել է 1232 թ-ին: Գավիթը պատկանում է 13-րդ դարում լայն տարածում ստացած քառասյուն, 12 նիստ ունեցող վրանաձև ցածրադիր ծածկով պսակված գավիթների տիպին: Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն: Սկզբունքային նորություն են գավթի ծածկի վրա, հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում կառուցված գմբեթավոր մատուռները, որոնց մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա: Ճարտարապետական այսօրինակ նորույթի երկրորդ օրինակը ևս առկա է Վաչուտյանների իշխանատիրույթում գտնվող Նիգ գավառի /Ապարան/ Եղիպատրուշ գյուղի համաժամանակ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթում, որտեղ կտուրի մատուռները տեղադրված են գավթի և եկեղեցու միացման անկյուններում: Տեղերի եկեղեցին, գավիթը, մատուռները կառուցվել են շուրջ քառորդ դարի ընթացքում: 1232 թ-ին Մամախաթունի անունից գավթի շքամուտքի բարավորին փորագրվել է. ,,Ես` Մամախաթունս, շինեցի զեկեղեցիքս զմեծ եւ զփոքր եւ զժամատունս յիշատակ ինձ եւ առն իմոյ Վաչէի...,,: Իր կառուցած այս նշանավոր եկեղեցու գավթում էլ շինարար իշխանուհին հանգչում է:

Գրականություն

 

Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (29.10.2011)
Просмотров: 2046 | Рейтинг: 5.0/11
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz