Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Среда, 04.12.2024, 21:52
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ՎԱՐԴԵՆԻՍ / ՄԱՐԴԻՔ

Վարդենիս


Գյուղ
Վարդենիս
40°34′18″ հս. լ. 44°24′10″ ավ. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Արագածոտնի
Բարձրություն ծովի մակարդակից 1900 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 604 մարդ (2001)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն վարդենիսցի
Ժամային գոտի UTC+4
Վարդենիս (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
Վարդենիս (գյուղ) (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Վարդենիս - գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում: Գտնվում է Ապարանից 5 կիլոմետր հարավ-արևելք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ և ձախ ափերին: Արագած սարից դեպի Քասաղ գետը հասնող Ապարանի սարահարթի մոտ երեք կիլոմետր խորության ու երկու կիլոմետր լայնության կիսաշրջանաձև գոգավորություն-հարթության ներսում: Սկզբնապես եղել է լեռնային թեքությունների կամ ներկայիս բնակավայրի արևմտյան հատվածի վրա: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին բնակիչները տներ են կառուցել ներկայիս բնակավայրի հյուսիս-արևելյան, արևելյան հարթություններում և կամաց-կամաց անցել են գյուղամիջյան առուն ու մոտեցել Քասաղ գետին, անցել գետի ձախ ափը: Բնակավայրը բոլոր ուղղություններում գտնվելով սարահարթից ցածրª ապահովված է քամիներից: Արևմուտքիցª Արագած սարի կողմից եկող և գյուղի մեջ ձորի վերածված իջվածքով հոսում է Վարդենիս գետակը, որը բերում է Արագածի ջրերը և ջրովի դարձնում գյուղի հարավային հատվածի բանջարանոցները: Այս գետակը հատկապես վտանգավոր է դառնում գարնան ձնհալի օրերին: Հյուսիսից հարավ, Քասաղ գետի հունին զուգահեռ, գյուղամիջով անցնող առուն ոռոգման նպատակով փորվել է ավելի քան երկու-երեք հազարամյակ առաջ: Այն սնվել ու ներկայումս էլ սնվում է Քասաղի ջրով և իր միջնամասում աշխատեցրել է երեք քարով ջրաղացը: Գյուղի արոտավայրերը գտնվել են դեպի Արագած ընկած առավել ուղիղ սարահարթում և բարձրացել են մինչև լեռան գագաթամերձ հատվածը: Լավագույն ժամանակներում գյուղում ապրել է ավելի քան 2000 մարդ, իսկ գյուղի դաշտերում կերակրվել են վարդենիսցիներին և հարևան գյուղերի բնակիչներին պատկանող մինչև 5000 խոշոր եղջերավոր և 10000 մանր եղջերավոր կենդանիներ: Վարդենիսի կլիման ցամաքային էª ցուրտ ձմեռներով ու զով ամառներով: Տարեկան միջին ջերմաստիճանը 4,3 աստիճան է: Հունվարի միջին ջերմաստիճանըª -9,6 աստիճան ¥նվազագույնըª -33 աստիճան¤, հուլիսինըª 16,6 աստիճան ¥առավելագույնըª 32 աստիճան¤: Ձմեռը տևական է` 5-6 ամիս, կայուն ձնածածկույթով: Սառնամանիքային օրերի թիվը 134 է (Արարատյան դաշտումª 200 օր¤: Տեղումները տարեկան կազմում են 550-700 միլիմետր ¥Արարատյան դաշտումª 200-350 միլիմետր¤: Վարդենիսի տարածքը Հայաստանի համեմատաբար խոնավ շրջաններից է:

Բնական պաշարներ

Հայաստանի Հանրապետությունում հայտնի 442 ողնաշարավոր կենդանիներից շուրջ 180-ը հանդիպում են Ապարանի դաշտում, մասնավորապես Վարդենիսի տարածքում: Այդ թվումª արջ, գայլ, աղվես, վայրի կատու, վարազ, նապաստակ, դաշտամուկ, ճագարամուկ, ոզնի, գորշուկ, ավելի քան տաս տեսակի օձ և մողես, բազե, արծիվ, ագռավ, կաչաղակ, վայրի ու ընտանի աղավնիների մի քանի տեսակ, տատրակ, բու, բվեճ, կկու, հոպոպ, փայտփորիկ, սարյակ, ծիծեռնակ, արտույտ, լոր, ավելի քան տաս տեսակի ծիտ, բադ, ճայ: Ընտանի կենդանիներից բուծվում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, թռչուններ: Շուրջ 5 կիլոմետր Վարդենիսի տարածքով է հոսում Քասաղ գետը: Գյուղի հարավային մասում, մոտ 2 կիլոմետր հեռավորությամբ գտնվում է Ապարանի ջրամբարը: Վարդենիսի տարածքով անցնող Քասաղ գետի ջրերում ապրում են կողակ, բեղլու, սազան, թառափ, խեցգետին: Քասաղ գետի ջրերը աշխատեցրել են չորս ջրաղացª Ավոյի ջրաղացը, Միրզոյի ջրաղացը, Մուրադի ջրաղացը, Բաղոյի ջրաղացը: Սրանցից Մուրադի ջրաղացը եղել է ամենամեծը և ունեցել է վեց աչք: Վարդենիսը հարուստ է սառնորակ աղբյուրներով: Հայտնի են Յոթնակնը (Յոթ վերք), Լուսաղբյուրը: Վարդենիսի դաշտերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ ¥փետրախոտ, շյուղախոտ, սիզախոտ¤: Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1850 մետր: Ունի զով, առողջարար կլիմա: Տները երկհարկանի են, քարաշեն, բարետես: Գյուղը կանաչապատ է: Գյուղամիջյան ճանապարհների եզրերին, բանջարանոցների եզրային մասերում, գյուղամիջյան առվի և Քասաղ գետի ափերին խիտ շարքերով առկա են բարդու և տեղական ուռենու ծառեր: 1950-ական թվականների սկզբին բանջարանոցներում տնկվել են խնձորի առաջին ծառերը: 1960-ական թվականներին գյուղի բոլոր բնակիչների հողամասերում արդեն բերք էին տալիս խնձորի, տանձի, սալորի, բալի մի քանի տեսակներ:

Բնակչություն

1828 թ-նի աշնանը գյուղում հաստատվել է Խոյից գաղթած 36, Բայազետիցª 9, Մուշիցª 1 ընտանիքª 248 մարդ ¥123 տղամարդ, 125 կին¤: 1897 թ-ին գյուղն ունեցել է 1068, 1914 թ-ին` մոտ 1900, 1918 թ-նի սկզբինª ավելի քան 2000, 1926 թ-ինª 1190, 1939 թ-ինª 1347, 1959 թ-ինª 706, 1970 թ-ինª 623, 1979 թ-ինª 562, 1989 թ-ինª 673, 2002 թ-ինª 675 բնակիչ, 2007 թ-ին` 750 բնակիչ /330 տղամարդ, 420 կին/: 1840-ական թվականների սկզբին Էջմիածնի միաբան Հովհաննես Շահխաթունյանցն այցելել է Վարդենիս: Նա գրել է, որ եկեղեցին Սուրբ Աստվածածին անունն է կրել: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային, բանջարանոցային կուլտուրաների, պտղատու ծառերի մշակությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն: Տարիներ առաջ դպրոցի մի մասնաշենքում գործել է մանկապարտեզ, գյուղի հին դպրոցի շենքումª Վարդենիսի տրիկոտաժի մասնաճյուղը: Գյուղի առաջին քարով և կրով տունը կառուցել է Ջանիբեկ Պետրոսյանը, առաջին երկթեք շիֆերածածկ կտուրըª Մնացական Պետրոսյանը, առաջին խնձորի այգին տնկել է Պողոս Հովհաննիսյանը, առաջին հեռուստացույցը միացրել է Մնացական Հայրապետյանը, առաջին սառնարանը ունեցել է Մնացական Պետրոսյանը, առաջին երկհարկանի տունը կառուցել է Կարապետ Ղազարյանը: Գյուղի բնակիչների կողմից երկու հոծ գաղութ է ստեղծվել Ապարանի շրջանից դուրս: Առաջինը` 1930-ական թթ-ին Երևանի Շահումյանի շրջանում ստեղծված 3-րդ գյուղն է (ներկայումսª Սիլիկյան) թաղամաս, երկրորդը` Թիֆլիս քաղաքի Հավլաբար թաղամասում Բեսիկա փողոցը, որը 1930-1940-ական թթ-ին գրեթե ամբողջությամբ բնակեցված էր վարդենիսցիներով:

Պատմություն

Գյուղի հիմնական գերեզմանոցի արևմտյան հատվածում 1979 թվականին գտնվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների կավե ամաններ: 1950-ական թվականներին ճարտարապետ Հովսեփ Եղիազարյանը Մացո Գալստյանի բակում տեսել է սևագույն տուֆից պատրաստված սրբատաշ մեծ քար, որը համարել է քառակող կոթողի պատվանդան: Քարի ճակատամասում եղել է 4-5-րդ դարերի պատկերագրությամբ մարդու բարձրաքանդակ: Ցավոք նրա նկարագրած բարձրաքանդակով քարն այժմ բացակայում է: Հ.Եղիազարյանը հայտնում է, որ ըստ գյուղացիների տեղեկությունների գյուղի արևմտյան կողմում եղել է միջնադարյան եկեղեցու ավերակ, որը սակայն արդեն 1950-ական թվականներին չի եղել: Պահպանվել ու մեր օրերն են հասել վաղ միջնադարյան սյունաքարերի հատվածներ: Գյուղի հարավ-արևելյան բարձրադիր մասում մնում են միջնադարյան բերդ-ամրոցի հիմնային մասերը: Մեկ այլ բերդի պարսպի մնացորդներ մնում են Լուսաղբյուր աղբյուրի շրջակայքում: Յոթվերքի աղբյուրաշարքի մոտ մնում են հնագույն ջրային պաշտամունքի շրջանից հարատևող շինության և մատուռի մնացորդներ, գյուղի վարչական տարածքում, 4 կիլոմետր արևմուտքª ավերակ բնակավայր-ամրոցի հետքեր: Գյուղի տարածքից գտնվել են Թամար թագուհու վրացական երկու և նույն շրջանի մեկ մոնղոլական, 17-18-րդ դարերի մեկ տասնյակից ավելի պարսկական, 18-19-րդ դարերի բազում ռուսական դրամներ: Գյուղը երբեմն շփոթվել է Նիգ գավառում պատմիչ Կիրակոս Գանձակեցու հիշատակած Վարդենիս բնակավայրի հետ, որտեղ 1254-1255 թվականներին հյուրընկալել է Կարակորում մեկնող և վերադարձող Կիլիկյան Հայաստանի Հեթում Ա թագավորը: Կիրակոս Գանձակեցու հիշատակած Վարդենիսը Ապարանի շրջանի մեկ այլª Վարդենուտ գյուղն է: Իսկ այս Վարդենիսի պատմական անունը Աղբյուրակ է եղել: 19-րդ դարի կեսերից գյուղի տղամարդիկ յուրացրել են դանակ-մկրատ սրելու արվեստը և չարխն ուսերին հասել են Երևան, Թիֆլիս, Բաքու, Հյուսիսային Կովկաս, Ռուսաստանի խորքերը: Արտագնա աշխատանքի մեկնածների մեջ եղել են գրեթե բոլոր ընտանիքների տղամարդիկ: Աշխատած գումարները հնարավորություն են տվել տարածաշրջանի մյուս գյուղերի բնակիչների համեմատությամբ ավելի բարեկեցիկ կյանք վարել, ժամանակին վճարել պետական հարկերը, զավակներին կրթության ուղարկել Վաղարշապատի, Երևանի, Թիֆլիսի դպրոցները:

Մասնակցությունը պատերազմներին

1900-ական թվականներից սկսած ցարական բանակում տարեկան ծառայել են 100-150 տղամարդ: 1918 թվականի մայիսի 22-ից 29-ը Ապարանի հերոսամարտին մասնակցել է 450-500 տղամարդ ու պատանի, քանի որ ճակատի գիծը գյուղից հեռու էր ընդամենը 800 մետր: Գյուղի մնացյալ բնակիչներն ութ օր կերակրել են թե ճակատում գտնվող աշխարհազորայիններին, թե գյուղի մոտ կուտակված Արթիկի, Ապարան ի հյուսիսային կողմի գյուղերի փախստական բնակիչներին: Հերոսամարտի կազմակերպիչների թվում էր Ապարանի հոգևոր թեմի առաջնորդ, վարդենիսցի Տեր-Հովհաննես Տեր—Մինասյան քահանան: Հայրենիքին նվիրվածությունը վարդենիսցիները ցուցադրել են նաև 1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Վարդենիսցի 362 տղամարդ և մեկ կին է մասնակցել գերմանական ֆաշիստների դեմ ծավալված պատերազմին: Նրանցից 131-ը զոհ է գնացել պատերազմինª ապահովելով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Վարդենիսի երկու տասնյակից ավելի որդիներ մասնակցել են Արցախյան ազատամարտինª պաշտպանելով Հայոց հողի անկախությունը և նորանկախ Հայաստանի Երկրորդ Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը:

Կրթություն

1930-2000-ական թվականներին ավելի քան 700 վարդենիսցիներ Հայաստանի և արտասահմանի ուսումնական հաստատություններում ստացել են բարձրագույն և մասնագիտական կրթություն: Նրանցից Տիգրան Թորոսյանն ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի և քաղաքագիտության դոկտորի, իսկ Վարդգես Հայրապետյանը, Յուրի Մարգարյանը, Սոս Պետրոսյանը, Սիմոն Թորոսյանը, Գոհար Ավագյանը գիտության թեկնածուի աստիճան: Վարդենիսցիներ Կառլեն Աղաբաբյանը, Սերգեյ Պետրոսյանը, Օֆելյա Պետրոսյանը, Էթերի Պետրոսյանը, Լյովա Եղիազարյանը, Ռուզաննա Ազիզյանը ղեկավարել ու ղեկավարում են Երևան քաղաքի տարբեր դպրոցներ, Ռաֆիկ Աղաբաբյանը, Կարինե Ավետիսյանը դըպրոցներ են ղեկավարել Էջմիածնի շրջանում, Ռաֆիկ Ներսիսյանըª Աշտարակ քաղաքում, Սամվել Սեդրակյանըª Քաշաթաղում, իսկ Կարինե Մանուկյան-Զոհրաբյանը` Թբիլիսի քաղաքում:

Հայտնի Վարդենիսցիներ

Վարդենիսցի Տրդատ Եղիազարյանը 1923-1930 թվականներին եղել է Ապարանի գավառամասի, ապաª Էջմիածնի գավառի գործադիր կոմիտեի նախագահ, Մկրտիչ Մուրադյանըª Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարար, նրա դուստր Լարիսա Մուրադյանըª ՀԽՍՀ առողջապահության նախարարի տեղակալ, Անդրեյ Եղիազարյանըª ՀԿԿ կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ, Օթարի Հակոբյանըª նախ ՀԿԿ Վայքի, ապաª ՀԿԿ Արարատի շրջկոմի առաջին քարտուղար, Ջանիբեկ Ալեքսանյանըª Քանաքեռի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, Ազիզ (Թամարա) Սարգսյանըª ՀԿԿ Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարի օգնական, ապաª Կոտայքի շրջխորհրդի սոցապբաժնի վարիչ, Մարատ Հակոբյանըª Երևան քաղաքի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի բաժնի վարիչ, Սամվել Հակոբյանըª Նաիրիի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի վարիչ, Արևիկ Պետրոսյանըª Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ, Խաչատուր Կարապետյանըª Ապարանի շրջխորհրդի գործկոմի ֆինբաժնի, ապաª սոցիալական ապահովության բաժնի վարիչ, Վաղարշակ Գևորգյանըª Ապարանի շրջանի միլբաժնի պետ, Գևորգ Աղաբաբյանըª Ապարանի շրջխորհրդի գործկոմի ճանապարհաշինության և վերանորոգման գրասենյակի պետ, Սուրեն Աղաբաբյանըª Ապարանի շրջխորհրդի կոմունալ բաժնի վարիչ, Վալտեր Ավետիսյանըª Ապարանի գյուղկոոպի նախագահ, Մնացական Պետրոսյանը, ,,Սայուզպեչատի,, Ապարանի բաժանմունքի պետ, Սերգեյ Մակարյանըª Ապարանի շրջխորհրդի գործկոմի կրթության բաժնի վարիչ, Տիգրան Պետրոսյանցըª Ապարանի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, Սպարտակ Աղաբաբյանըª Ապարանի շրջանային ,,Ապարան,, թերթի խմբագիր, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական Վահան Եղիազարյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար, Տիգրան Թորոսյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Ռոբերտ Մակարյանը 2011 թ-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի պատգամավորներ են եղել Սուրեն Աղաբաբյանը, Վաչիկ Ազիզյանը, Օթարի Հակոբյանը, Գևորգ Ազիզյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մարտին Հովհաննիսյանը, Տիգրան Թորոսյանը: Օպերատոր Վաչիկ Ազիզյանն արժանացել է ,,Աշխատանքային Փառք,,-ի երեք աստիճանի շքանշանների (հավասարեցվել է Խորհրդային Միության սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման), ՀԽՍՀ պետական մրցանակի, իսկ մեխանիզատոր Հմայակ Պետրոսյանըª ԽՍՀՄ պետական մրցանակի: Ութը վարդենիսցիներ արժանացել են ԽՍՀՄ ՆԳՆ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի, Հայաստանի Երկրորդ Հանրապետության բանակի և ոստիկանության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության ներքին ծառայության գնդապետի կոչման (Սիմոն Եղիազարյան, Խաչիկ Եղիազարյան, Խաչիկ Հովհաննիսյան, Համլետ Մնացականյան, Արմեն Պետրոսյան, Արայիկ Հարությունյան, Յուրիկ Եղիազարյան, Սերգեյ Համբարձումյան), իսկ Ջանիբեկ Ալեքսանյանը, Սուրեն Ավետիսյանը, Տիգրան Պետրոսյանցը, Սուրեն Եղիազարյանը, Սամվել Եղիազարյանը, Հովհաննես Արմենակյանը, Հրաչյա Պետրոսյանցը արժանացել են փոխգնդապետի կոչման: Տնտեսագետ Ջանիբեկ Եղիազարյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետի, մանկավարժներ Ռուբեն Ավետիսյանն ու Բարսեղ Հովհաննիսյանըª ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, Ռոման Հարությունյանըª ՀԽՍՀ վաստակավոր մարզչի, Գագիկ Մուրադյանըª ԽՍՀՄ վաստակավոր երկրաբանի, գնդապետ Սիմոն Եղիազարյանըª ԽՍՀՄ ՆԳՆ վաստակավոր աշխատողի, պարուսույց Վահագն Նալբանդյանըª ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի, ապարատավար Վաչիկ Ազիզյանըª ԽՍՀՄ պատվավոր քիմիագործի, Միխայիլ Անդրեասյանըª ՌԴ կենցաղսպասարկման վաստակավոր աշխատողի, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը` ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման: Կրկեսային արտիստ Սոս Սոսի Պետրոսյանի անունը մտել է Գինեսի ռեկորդների գիրք: Բռնցքամարտիկ Սամվել Ղազարյանը եղել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, բռնցքամարտիկներ Վարդգես Մարգարյանը և Հենրիկ Բաղդասարյանը եղել են Վրաստանի և Հայաստանի չեմպիոններ, սկավառականետորդ Հռիփսիմե Եղիազարյանը եղել է Հայաստանի չեմպիոն, Արմեն Նալբանդյանը եղել է ծանրամարտի ,,Բուրեվեստնիկ,, մարզական ընկերության ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ, ֆուտբոլիստ եղբայրներ Արթուր և Ռոբերտ Միրզոյանները երկար տարիներ խաղացել են ,,Արարատ,, և այլ մարզական ակումբներում:

Գրականություն



Հովհաննես Տեր-Մինասյան

Հովհաննես Համազասպի Տեր-Մինասյան, (ծն. 1880 թ., Ապարանի շրջան, Վարդենիս (գյուղ) - 05.04.1953 թ., Երևան), քահանա, Ապարանի շրջանի հոգևոր հովիվ, քահանա, Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից:

Կրթությունը

1893 թ-ին ավարտել է Էջմիածնի ծխական հնգամյա դպրոցը, 1899 թ-ին` գերազանց գնահատականներովª Բաթումիի թեմական հոգևոր դպրոցը, 1904 թ-ին` զինվորական դպրոցը: 1905-1909 թթ-ին ենթասպայի աստիճանով ծառայել է ռուսական բանակում: 1899-1900 թթ-ին եղել է Բաթումիի հայկական եկեղեցու, 1910-1913 թթ-ինª Ապարանի շրջանի Վարդենիս (գյուղ)ի եկեղեցու դպիր: 1914 թ-ին հորª Տեր-Համազասպի մահից հետո ձեռնադրվել է Վարդենիս (գյուղ)ի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա: 1915 թ-ին նշանակվել է Ապարանի շրջանի հոգևոր հովիվ և Ապարանի շրջան հասած նոր գաղթականների պարենավորման կոմիտեի նախագահ:

Մասնակցությունը Ապարանի հերոսամարտին

1918 թ-ի մայիսի 22-29-ի Ապարանի հերոսամարտի կազմակերպիչներից մեկն է: 1918 թ-ի մայիսի 18-19-ին գավառամասի պետ Սեդրակ Ջալալյանի, Երևանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր—Պողոսյանի, գյուղական տանուտեր-գյուղապետերի, գյուղական քահանաների միջոցով հնչեցվել են Ապարանի շրջանի 40-ից ավելի բնակավայրերի եկեղեցիների զանգերըª յուրաքանչյուր գյուղում հավաքագրելով ու զենքի տակ դնելով աշխարհազորայինների: Աշխարհազորային ջոկատները ղեկավարել են հիմնականում տանուտեր-գյուղապետերը և գյուղական քահանաները: Անձամբ Վարդենիս (գյուղ)ից հավաքագրել է մոտ 450-500 մարդ: Մայիսի 19-ին Վարդենիս (գյուղ)ի եկեղեցու շրջակայքում հավաքված ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ կազմակերպել է բացօթյա պատարագ և ժողովրդին ուղղված խոսքում ասել է. "Սիրելի ժողովուրդ, թշնամին հրով ու սրով է առաջանումª հետևում թողնելով համատարած կոտորած, թալան, ավերածություն: Շուտով նույն բախտին մենք ենք արժանանալու: Գյումրիի, Արթիկի ժողովուրդը միամիտ գտնվեց, խաբվեց, աղ ու հացով դիմավորեց թուրքերին և խստորեն տուժեց: Մենք այդ սխալը չենք կրկնի և թշնամուն կդիմավորենք գնդակով: Երդվենք Սուրբ խաչով, որ զենքը ձեռքներիս կզոհվենք հանուն մեր սուրբ կրոնի, ազգի փրկության և սերունդների կողմից չենք նզովվի և անարգանքի սյունին գամվի": Պատարագից անմիջապես հետո զենքով ապահովված 150 մարդու առաջնորդել է Նիգավան-Ճահճուտ-Միրաք հատվածը, որտեղ ձևավորվել է ճակատի առաջին գիծը: Մայիսի 20-21-ին զենքով ապահովվել են ևս 250 վարդենիսցիներ և դիրքեր գրավել Ապարան-Կայք-Քասաղ գետ-Սարալանջ հատվածում: Տեր-Հովհաննեսի ջանքերով այդ պահին ավելի քան 2000 բնակիչ ունեցող Վարդենիս (գյուղ)ից որևէ մարդ չի գաղթել, ավելինª մոտ 10 օր լինելով ճակատի գծին կպածª կերակրել է թե անմիջական պատերազմողներին, թե գյուղի բնակիչներին, թե Արթիկ-Սպիտակի տարածաշրջանից գաղթած և Վարդենիս (գյուղ)ի շրջակայքում ապաստանած 5-6000 մարդու (ծերեր, կանայք, երեխաներ): Մայիսի 23-25-ին զենքի տակ է դրել ևս 100-150 վարդենիսցու: Անձամբ ղեկավարել է պաշտպանական ու հարձակողական մարտեր Կայք-Սարալանջ հատվածում:

Առաջին Հանրապետության տարիներին

Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության երկուսուկես տարիներին նպաստել է երկրի պաշտպանունակության և շրջանի հոգևոր կյանքի կայացման գործին: Այդ հաշվի առնելով Ամենայն Հայոց կաթողիկոսը 1920 թ-ի օգոստոսին նրան արժանացրել է ավագության լանջախաչի և ծաղկյա փիլոն կրելու իրավունքի:

Հետագա գործունեությունը

Մինչև 1930 թ-ը եղել է Ապարանի շրջանի հոգևոր հովիվը: 1930-1952 թթ-ին եղել է Էջմիածնի Սուրբ Շողակաթ, Թիֆլիսի Նավթուլուղի շրջանի, Երևանի Սուրբ Հովհաննես, Աստրախանի և Ղզլարի եկեղեցիների վանահայր, ավագերեց: 1952 թ-ի հոկտեմբերին նշանակվել է Գանձակի հայկական եկեղեցու վանահայր: Ծանր հիվանդացել և 1953 թ-ի մարտին փոխադրվել է Երևան: Մահացել է ապրիլի 5-ին: Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի կարգադրությամբ Տեր-Հովհաննեսի վերջին օծումը կատարել է Տեր Սահակ եպիսկոպոսը: Ապրիլի 9-ին թաղվել է Երևանի Շահումյանի շրջանի գերեզմանատանը:

Գրականություն

Տիգրան Հայազն (Տիգրան Պետրոսյանց), Վարդենիս. հանրագիտարան: Ե., 2009 թ., էջ 185-186:


Վարդգես Հայրապետյան

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ԼԵՎՈՆԻ /մարտի 3 1935 թ., Թբիլիսի - փետրվարի 20 2004 թ., Մոսկվա/, պատմական գիտությունների թեկնածու (1978 թ.), Աշխարհի քաղաքացի (31.01.1995 թ.), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (29.10.2003 թ.), կրթական, հասարակական-մշակութային գործիչ:

Կրթությունը

1958 թ-ին ավարտել է Օդեսա քաղաքի երեկոյան-բանվորական միջնակարգ դպրոցը, 1967 թ-ինª Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, 1978 թ-ին` Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

Գործունեությունը

1970-1974 թթ-ին եղել է ՌԽՍՖՀ գյուղատնտեսության նախարարության "Հարավշին" գլխավոր շինարարական վարչության բաժնի պետ, 1974-1978 թթ-ինª Մոսկվայի 1905 թ-ի անվան գեղարվեստի ուսումնարանի փոխտնօրեն, 1978-1979 թթ-ինª Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, 1979-1981 թթ-ինª Լազարյան ճեմարանի վերանորոգման գծով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության ավագ խորհրդատու (ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ճեմարանի վերակառուցման գործին), 1981-1984 թթ-ինª Մոսկվայի "ԽՍՀՄ ռադիոշին" տրեստի թիվ 174 շինարարական մեքենայացված շարասյան պետի տեղակալ (1984 թ-ին Հայաստանում իրականացրել է Ղազախ-Երևան ռադիոռելեային գիծը), 1984-1989 թթ-ինª Մոսկվայի օֆսեթ տպարանի փոխտնօրեն, 1993-1997 թթ-ինª Մոսկվայի թիվ 1110 հայկական պետական հանրակրթական միջնակարգ դպրոցի հիմնադիր-տնօրեն: 1960-ական թվականներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին վերամիավորելու համար ստորագրահավաքի գործին, հրատարակել է գրքույկ, որի համար ենթարկվել է հետապնդումների: 1965 թ-ին ռուսերեն է թարգմանել Կարեն Սիմոնյանի "Մենք խաղալ ենք ուզում" գիրքը: 1966 թ-ին ռուսերենից հայերեն է թարգմանել Աննա Նիկիտիչնա Պրոտոպոպովայի "Ընտանիքում" գիրքը: Հայերենից ռուսերեն է թարգմանել "Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը" և անձնական ծախսով 300 օրինակ կազմել ու տարածել ռուս ընթերցողների շրջանում: Մեծ ջանքեր է գործադրել Մոսկվայի (1959 թ.), Բուրգասի (1974 թ.), Չալթիրի (1976 թ.) հայկական եկեղեցիների վերաբացման համար: 1995 թ-ին նորոգել է Ապարանի շրջանի Վարդենիս (գյուղ)ի եկեղեցին: 1970-ական թթ-ին Ուկրաինայի "Պետշինի" աշխատողների հետ համատեղ պատրաստել է Կամենեց Պոդոլսկի հայկական հուշարձանների անձնագրերը: 1978 թ-ին "Հայերի մասնակցությունը Հյուսիսային կովկասում խորհրդային կարգերի հաստատման համար" թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1989 թ-ին Ռուսաստանի մի շարք կազմակերպությունների, տնտեսությունների, դպրոցական կոլեկտիվների կողմից ընտրվել է կրթամշակութային "Վերնատուն" կենտրոնի տնօրեն: 1990 թ-ին Երևանում հիմնադրել է "Հայ աշխարհ" շաբաթաթերթը, 1991 թ-ինª "Վերնատուն" հրատարակչությունը: 1989-2002 թթ-ին Ռուսաստանի Դաշնության հայաշատ վայրերում բացել է 34 հայկական կիրակնօրյա դպրոցներ: Կրթամշակութային "Վերնատուն" կենտրոնի միջոցով հրատարակել է Արամայիս Մնացականյանի և Հակոբ Հակոբյանի "Անդրանիկ", Միքայել Աբրահամյանի "Ժողովրդական վրիժառու", "Անդրանիկ", Ազվինի "Ջեմալ փաշայի սպանությունը" գրքերը: 1988 թ-ին Լեռնային Ղարաբաղի հասցեով ուղարկել է սննդամթերք, 1992 թ-ի հուլիսին անձամբ Արցախ է հասցրել դեղորայք: 1988-1999 թթ-ին բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնության տասնյակ քաղաքներում: Հովանավորել է բազմազավակ ընտանիքների, սննդամթերք է հասցրել Գավառի որբանոցին, գումարով օգնել Ռուսաստանի տարբեր քաղաքներում կազմակերպված հայկական մշակույթի կենտրոններին: Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում շահումյանցի փախստական 13 ընտանիքների համար 1994 թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին գնել է փայտյա տնակներ: 2000 թ-ին վերաբացել է 1921 թ-ին Լենինի հրամանով փակված Լազարյան ճեմարան-ինստիտուտը և վերագրանցել Մոսկվայի Լազարյան միջազգային հումանիտար համալսարան անունով: 2002 թ-ին Գյումրի քաղաքում հիմնադրել է Մոսկվայի Լազարյան միջազգային հումանիտար համալսարանի մասնաճյուղը: 1990 թ-ին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի թիվ 128, 1992 թ-ինª Հայաստանի Թագավորական կուսակցության կողմից ՀՀ Գերագույն խորհրդի Երևանի թիվ 4, 1995 թ-ինª Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Կրասնոդարի երկրամասի թիվ 40 ընտրատարածքներում պատգամավորության թեկնածու:

Պարգևատրվել է

  • "1958-1959 թթ-ին Խամ ու խոպան հողերի մշակման համար" մեդալով (1960 թ.):

Հրատարակել է

  • Մոսկվայի հայ գաղութի պատմությունը, Մոսկվա, ռուսերեն, 3000 օրինակ, 1969 թ.,
  • Մոսկվայի հայ գաղութի պատմությունը, Մոսկվա, ռուսերեն, 3000 օրինակ, 1971 թ.:

Գրականություն


Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (13.11.2011)
Просмотров: 1685 | Рейтинг: 5.0/18
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz