Մանուկ Պետրոսյան
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ /մարտի 12, 1918 թ., Վարդենիս (գյուղ) - հունվարի 7, 1998 թ., Երևան/, լեզվաբան, ավագ դասախոս, դոցենտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից:
Գործունեությունը
1936 թ-ին ավարտել է Ապարանի միջնակարգ դըպրոցը, 1948 թ-ինª Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1941-1946 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1948-1962 թթ-ին եղել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ և մայրենի լեզվի ու գրականության ուսուցիչ, 1962-1966 թթ-ինª ՀԽՍՀ լուսավորության նախարարության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող: 1966 թ-ին նշանակվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ավագ դասախոս: Հեղինակ է հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ մի շարք ուսումնասիրությունների:
Հրատարակել է
- Ուղղախոսության ուսուցման իմ փորձը, ուսումնական ձեռնարկ:
- Լեզվաոճական աշխատանքները գրավորներին նախապատրաստվելիս, ուսումնական ձեռնարկ:
- Լեզվի և ոճի հարցեր: Դասախոսություններ: Ե., 1980 թ., 66 էջ:
Գրականություն
- Տիգրան Հայազն, Վարդենիս. հանրագիտարան: Երևան, 2009 թ., էջ 110-111:
Սոս Պետրոսյան
Սոս Պետրոսյան (Սոս/Իոսիֆ Հրաչիկի Պետրոսյան) (ծնվ. 1948 թ. սեպտեմբերի 5, Թբիլիսի), կրկեսային գործիչ, ռեժիսոր, արվեստագիտության թեկնածու (1993 թ.), դոցենտ (1994 թ.), պրոֆեսոր (2006 թ.), միջազգային փառատոների դափնեկիր:
Գործունեությունը
1966 թ-ին ոսկե մեդալով ավարտել է Թբիլիսիի թիվ 109 հայկական միջնակարգ դպրոցը, 1970 թ-ին` կարմիր դիպլոմով՝ Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, 1978 թ-ին` կարմիր դիպլոմով՝ Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի ֆակուլտետի հեռակա բաժինը, 1981 թ-ին` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ասպիրանտուրան: 1971-1985 թթ-ին եղել է «Հայհամերգ» միավորման դերասան, ապա՝ ռեժիսոր, 1985-2003 թթ-ին՝ Երևանի կրկեսի գլխավոր ռեժիսոր: 2003 թ-ին նշանակվել է Երևանի կրկեսի տնօրեն-կրկեսի գլխավոր ռեժիսոր: 1978 թ-ին ստեղծել և մինչև 1985 թվականը ղեկավարել է Էստրադային արվեստի ստուդիա: 1997 թ-ին ստեղծել և ղեկավարում է Երևանի կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոցը: 1993
թ-ին պաշտպանել է «Կրկեսային արվեստը Հայաստանում» թեկնածուական
ատենախոսությունը: Միջազգային փառատոների դափնեկիր է: Դերասանական 1-ին
մրցանակի է արժանացել Մոսկվայում (1974 թ.), Պրագայում (1981 թ.), ռեժիսորական` Փարիզում (1991 թ.): Դասավանդում է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի կրկեսային արվեստի բաժնում:
Գրականություն
Սոս Պետրոսյան
Սոս Պետրոսյան (Սոս Սոսի Պետրոսյան) (ծնվ. 1972 թ., մայիսի 27, Երևան), կրկեսային արտիստ, միջազգային փառատոների դափնեկիր, «Եվրոպայի լավագույն ձեռնածու» (1996 թ.), Գինեսի մրցանակակիր (2007 թ.):
Գործունեությունը
1989 թ-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, 1991 թ-ին` «Հայհամերգ»-ին կից Էստրադային արվեստի ստուդիան, 1996 թ-ին` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի ֆակուլտետի հեռակա բաժինը: 1991 թ-ից Մոսկվայի պետական կրկեսի դերասան է: Կնոջ՝ Վիկտորիայի հետ շուրջ 10 տարի աշխատում է եվրոպական երկրների կրկեսներում: 2007 թ-ին Գերմանիայում կնոջ հետ 2 րոպեում 16 անգամ բեմի վրա հագուստի փոխարինման համար անունը մտել է Գինեսի ռեկորդների գիրք:
Մրցանակներ
- 1-ին մրցանակների է արժանացել Բրյուսելի (1993 թ.) և Մոնտե Կարլոյի (1995 թ.) փառատոներում:
- Ստոկհոլմի փառատոնում արժանացել է "Եվրոպայի լավագույն ձեռնածու" տիտղոսի (1996 թ.):
Արտաքին հղում
Գրականություն
Օֆելյա Պետրոսյան
Պետրոսյան Oֆելյա Վլասի (սեպտեմբերի 4 1950 թ., Վարդենիս (գյուղ)), կրթական համակարգի գործիչ, դպրոցի տնօրեն, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս համայնքի պատվավոր քաղաքացի (30.05.2003 թ.), Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ Պատվո անդամ (13.10.2007 թ.):
Գործունեությունը
1967 թ-ին ավարտել է Երևանի թիվ 131 միջնակարգ դպրոցը, 1973 թ-ին` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժինը: 1967 թ-ից աշխատում է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում: 1967-1969 թթ-ին եղել է ավագ ջոկատավար, 1969-1982 թթ-ին` ուսուցիչ, 1982-1989 թթ-ին` ուսումնական մասի վարիչ: 1989 թ-ին նշանակվել է դպրոցի տնօրեն: 2002 թ-ի նոյեմբերի 9-ին ընտրվել է Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ նախագահության անդամ: 1995 թ-ին մեծամասնական ընտրակարգով եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու: 2007
թ-ի մայիսի 12-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության համամասնական
ցուցակով մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին: Իր դիմումի
համաձայն չի գրանցվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 2008 թ-ին իր դեկավարած դպրոցը Միջազգային բաց դասի ցուցանիշներով դարձել է Գինեսի մրցանակակիր:
Պարգևատրվել է
- ՀՀ "Մովսես Խորենացի" (2002 թ.),
- ՌԴ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալներով (27.03.2008 թ.):
Գրականություն
Տրդատ Եղիազարյան
Տրդատ Եղիազարյան (1879 թ., Վարդենիս (գյուղ) — 1943 թ., Երևան), խորհրդային պետական գործիչ, Ապարանի հերոսամարտի մասնակից:
Գործունեությունը
Տարրական կրթություն ստացել է Վարդենիս գյուղի ծխական դպրոցում: Ավարտել է Երևանի ռուսական թեմական դպրոցը: Բարձրագույն կրթություն ստացել է Ռուսաստանում: 1918 թ-ի մայիսի 22-29-ին մասնակցել է Ապարանի հերոսամարտին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո զբաղեցրել է բարձր պաշտոններ: 1923-1928 թթ-ին եղել է Էջմիածնի գավառի Ապարանի գավառամասի գործադիր կոմիտեի նախագահ, 1928-1930 թթ-ին` Էջմիածնի գավառի գործադիր կոմիտեի նախագահ: 1931-1943 թթ-ին աշխատել է արտադրությունում, եղել է Երևանի կաուչուկի գործարանի տնօրենի տնտեսական գծով տեղակալ:
Գրականություն
Ջանիբեկ Եղիազարյան
Ջանիբեկ Եգորի Եղիազարյան (1918 թ. ապրիլի 19, Վարդենիս (գյուղ) — 2000 թ. դեկտեմբերի 1), հայ տնտեսագետ։
Գործունեությունը
1935 թ-ին ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը, 1939 թ-ին՝ Կիևի քաղղեկների պատրաստման դպրոցը, 1950 թ-ին` Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը: 1939-1946 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1939 թ-ին մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրման գործողություններին, 1941-1945 թթ-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1941 թ-ի հուլիսին Կիևի
քաղղեկների պատրաստման դպրոցից, որտեղ վաշտի հրամանատարի քաղաքական գծով
տեղակալ էր, գործուղվել է գործող ռազմաճակատ՝ Լվովի շրջան: Ընկել է
շրջափակման մեջ և մի քանի ամիս եղել է Կիրովոգրադի համակենտրոնացման
ճամբարում: 1942 թ-ին փախել և միացել է պարտիզաններին, ապա՝ կանոնավոր զորամասերին: 1936-1938 թթ-ին եղել է ՀԼԿԵՄ Ապարանի շրջկոմի 2-րդ քարտուղար, 1946-1950 թթ-ին` Ապարանի գյուղբանկի լիազոր, 1950-1953 թթ-ին` Հայաստանի գյուղբանկի վարկավորման բաժնի վարիչ, 1953-1969 թթ-ին` Հայաստանի պետբանկի կոլտնտեսությունների վարկավորման վարչության պետ: 1969-1978 թթ-ին աշխատել է Հայաստանի պետբանկի կառավարչի տեղակալ: 1978-1990
թթ-ին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության վարչության, ապա՝ ՀԽՍՀ
պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության բաժնի պետ:
1995-1999 թթ-ին աշխատել է «Կրեդիտ Երևան» բանկում:
Պարգևատրումներ և կոչումներ
- 1968 թ., ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ:
- 1985 թ., Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով, մեկ տասնյակից ավելի մեդալներով:
Գրականություն
Վահան Եղիազարյան
Վահան Եղիազարյան (ծնվ. 1948 թ. սեպտեմբերի 5, Ապարան),
կուսակցական, պետական գործիչ, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի
պետական խորհրդական (29.12.2003 թ.), Բնապահպանության միջազգային
ակադեմիայի պատվավոր անդամ (1998 թ.), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1986 թ.), ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ (1999 թ.), Ապարանի շրջանի Վարդենիս (գյուղ)ի համայնքի պատվավոր քաղաքացի (30.05.2003 թ.):
1965 թ-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը, 1970 թ-ին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1998 թ-ին՝ USAID կրթական ակադեմիայի տնտեսագիտական ժուռնալիստիկա բաժնի երկամյա դասընթացը:
Գործունեությունը
1970-1974
թթ-ին աշխատել է ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության
Ապարանի "Նիգ" գործարանում: Եղել է ճարտարագետ-տնտեսագետ,
պլան-տնտեսագիտական բաժնի պետ, ապա՝ գործարանի արհմիության կոմիտեի ազատված
նախագահ: 1974-1982 թթ-ին աշխատել է Հայաստանի կոմերիտական կառույցներում: 1974-1976 թթ-ին եղել է ՀԼԿԵՄ Ապարանի շրջկոմի 1-ին քարտուղար, 1976-1982 թթ-ին՝ ՀԼԿԵՄ կենտկոմի գործերի կառավարիչ: 1982-1989 թթ-ին աշխատել է ՀԿԿ կենտկոմի գործերի կառավարչության հրատարակչության հարցերով հրահանգիչ, 1989-1991 թթ-ին՝ ՀԿԿ կենտկոմի գործերի կառավարչի տեղակալ, ապա՝ գործերի կառավարիչ: 1991-1993
թթ-ին եղել է ՀՀ ձեռնարկությունների և կազմակերպությունների «Արմենի»
ասոցիացիայի առաջատար մասնագետ-խորհրդական: «Արմենիա» ասոցիացիան համախմբել
է ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները: Անմիջականորեն
զբաղվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող մատակարար
ձեռնարկությունների հետ կապերի հարցերով: 1993-1994 թթ-ին աշխատել է ՀՀ կառավարության տնտեսական վարչության պետի առաջին տեղակալ, 1994-1997 թթ-ին՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնօրինության ղեկավար, 2000-2002 թթ-ին` ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ, 2002-2011
թթ-նի` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի
աշխատակազմի ղեկավար: 2011 թ-ին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի
խորհրդական: 1997 թ-ին ընտրվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային
կապի և համագործակցության հայկական ընկերության նախագահի տեղակալ:
Գրականություն
Ռոբերտ Մակարյան
Ռոբերտ Մակարյան (ծնվ. 1982 թ. սեպտեմբերի 16, Ապարան), տնտեսագետ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Կրթությունը
1999 թ-ին գերազանցությամբ ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից Ապարանի միջնակարգ դպրոցը, 2003
թ-ին՝ գերազանցությամբ՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի
տնտեսագիտական ֆակուլտետի «Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում»
բաժինը, 2005 թ-ին՝ ակադեմիայի մագիստրատուրան, 2008 թ-ին` Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ամբիոնի ասպիրանտուրան:
Գործունեությունը
2000 թ-ի փետրվարի 6-ին ընտրվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի, 2003 թ-ի մայիսի 7-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ, 2003 թ-ի օգոստոսին՝ Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի, 2003 թ-ի հոկտեմբերին՝ Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի հիմնադիր անդամ-նախագահության անդամ, 2008 թ-ին` վարչապետին կից խորհրդի անդամ: 2004 թ-ին դարձել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ: 2005 թ-ին ընտրվել է Ապարան քաղաքի ավագանու անդամ: 2005 թ-ին նշանակվել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության Ազգային կենտրոնի Արագածոտնի մարզային մասնաճյուղի տնօրեն: 2011 թ-ի ապրիլին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Պարգևներ և մրցանակներ
- 1997-1999
թթ-ին մասնակցել է տարբեր առարկայական օլիմպիադաների շրջանային, մարզային,
հանրապետական փուլերի և արժանացել պատվոգրերի, դիպլոմների:
- 1999 թ-ին արժանացել է Արագածոտնի մարզի "Լավագույն պատանի մաթեմատիկոս", 2000-2001 թթ-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի "Լավագույն ուսանող" կոչման:
- Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի 3-րդ ուսանողական գիտաժողովում ներկայացված զեկուցումը ճանաչվել է լավագույնը:
- Արժանացել է ՀՀ վարչապետի Շնորհակալագրի (21.12.2004 թ.):
Գրականություն
Վաչիկ Ազիզյան
Վաչիկ Ազիզյան (1932 թ. մայիսի 2, Վարդենիս (գյուղ) — 2006 թ., դեկտեմբերի 12, Երևան), ապարատավար, Աշխատանքային Փառքի շքանշանների լրիվ ասպետ, ԽՍՀՄ պատվավոր քիմիագործ (1976 թ.), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1980-1985 թթ-ին), Երիտասարդության վաստակավոր վարպետ-դաստիարակ (1983 թ.), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985 թ.):
Գործունեությունը
1947 թ-ին ավարտել է Երևանի Սիլիկյան թաղամասի 8-ամյա դըպրոցը, 1951 թ-ինª ավիամեխանիկների 10-ամսյա դասընթացը, 1958 թ-ինª Երևանի Շահումյանի շրջանի բաներիտ միջնակարգ դպրոցը: 1950-1954 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1950 թ-ի հուլիսից աշխատել է Երևանի
"Նաիրիտ" գիտաարտադրական միավորման կաուչուկի քլորոպոլիմերացման
արտադրամասում: Եղել է ապարատավար, ավագ ապարատավար, ապարատավարների
բրիգադիր: 2000
թ-ին նշանակվել է նույն արտադրամասի օպերատոր: Եղել է ակտիվ հասարակական
աշխատող: Մասնակցել է ՀԿԿ 26-րդ և ԽՄԿԿ 27-րդ համագումարների
աշխատանքներին: ՀԿԿ 26-րդ համագումարում ընտրվել է ՀԿԿ անդամ: 1980-1985 թթ-ին եղել է Հայաստանի ժողովրդական վերահսկողության հանրապետական կոմիտեի անդամ: 1970-1990 թթ-ին բազմիցս ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի, Երևան քաղաքի Լենինյան (ներկայումսª Շենգավիթի) շրջանի շրջանային խորհրդի պատգամավոր, ՀԿԿ Երևան քաղաքի Լենինյան (ներկայումսª Շենգավիթի) շրջկոմի անդամ: 1980
թ-ի փետրվարի 24-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է
Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ
օգտագործման հանձնաժողովի անդամ:
Պարգևատրվել է`
- Աշխատանքային Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (1975 թ.),
- 2-րդ աստիճանի շքանշանով (1981 թ.),
- 1-ին աստիճանի շքանշանովª (1986 թ.) և իր իրավունքներով հավասարեցվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի:
Գրականություն
Լեյլա Սարիբեկյան
Լեյլա Սարիբեկյան (ծնվ. 1963 թ. հուլիսի 16, Թբիլիսի), երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի (2007 թ.), Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ պատվո անդամ (2009 թ.): Կրթությունը
1980 թ-ին ավարտել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը, 1986 թ-ինª Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետը:
Գործունեությունը
1986 թ-ի օգոստոսին նշանակվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետի վոկալիստ: Նույն թվականին համատեղությամբ նշանակվել է Երևանի
Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի "Վարուժնակ" վոկալ
համույթի ղեկավար: Տարբեր բեմահարթակներից երգել է դեռևս դպրոցական
նստարանից: Պրոֆեսիոնալ երգեցողությամբ զբաղվում է 2000 թ-ից: 2005 թ-ին հեղինակել է "Միասնության շուրջպար", "Ապարան" երգերը (բառերըª Սերգեյ Հարությունյանի): 2006 թ-ին թողարկել է լազերային CD-ի և հյուրախաղերով հանդես եկել ԱՄՆ-ում և Լիբանանում: 2007-2008
թթ-ին եղել է "Շանթ" հեռուստաընկերության "Ժողովրդական երգիչ" նախագծի
ժյուրիի անդամ: Նույն տեղում վարել է "Ժողովրդական տասնյակ" հաղորդաշարը:
Մրցանակներ
- 2000
թ-ին մասնակցել է համահայկական լավագույն երգի "Սայաթ-Նովա" անդրանիկ
մրցույթին և հայրենասիրական ու լիրիկական ժանրում դարձել դափնեկիր և
արժանացել հատուկ մրցանակի:
- 2001 թ-ին մասնակցել է "Սայաթ-Նովա" երկրորդ մրցույթին և հայրենասիրական երգի ժանրում արժանացել է 1-ին մրցանակի:
- 2002 թ-ին մասնակցել է "Սայաթ-Նովա" երրորդ մրցույթին և "Հայաստանս" երգի համար արժանացել 3-րդ մրցանակի:
- 2002
թ-ի օգոստոսին մասնակցել է Կահիրեի երգի միջազգային 8-րդ փառատոնին և 27
երկրների 65 կատարողների մրցույթում "Հայրենի հող" երգի կատարման համար
արժանացել է 2-րդ մրցանակի:
Գրականություն
|