Հրաչյա Պետրոսյանց
Արցախյան ազատամարտի մասնակից: Կենսագրություն
Ծնվել է 1977 թ-ի օգոստոսի 26-ին, Ապարան քաղաքում: 1993 թ-ին ավարտել է Ապարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1994 թ-ին՝ գերազանցությամբ՝ Երևանի պոլիգրաֆ տեխնիկական ուսումնարանը, 1997 թ-ին` Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումը, 2000 թ-ին` ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի համազորային-շտաբային հրամանատարական ֆակուլտետը, 2001 թ-ին` զինված բախումների հրահանգչի դասընթացը, 2004
թ-ին` գերազանցությամբ` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համազորային
ակադեմիայի սպաների վերապատրաստման «Վիստրել» ուսումնական կենտրոնի
դասախոսների վերապատրաստման դասընթացը, 2009
թ-ին Գերմանիայում ՆԱՏՕ-ի ակադեմիայում դասախոսների դասընթացը: 1994-1996
թթ-ին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Գիտական աշխատանքի ոլորտը
Աշխատում է լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու
մարտավարության մեթոդիկայի մշակման ուղղությամբ: Գիտական մամուլում
հրատարակել է իր մշակումներին վերաբերող հոդվածներ, հանդես է եկել գիտական
զեկուցումներով: Հոր՝ պատմաբան Տիգրան Պետրոսյանցի հետ համատեղ հրատարակել է հայ ժողովրդի ռազմական պատմության վերաբերյալ գրքեր:
1994 թ-ին կամավոր մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին:
Հրատարակել է սույն գրքերը՝
- Հայրենիքի համար (համահեղինակ Տիգրան Պետրոսյանց): Ե., 2001 թ., 128 էջ:
- Տիգրան Հայազն, կենսամատենագիտություն (համահեղինակ՝ Աիդա Ադամյան): Ե., 2006 թ., 118 էջ:
- 200 հայ զորավարներ (համահեղինակ՝ Տիգրան Պետրոսյանց): Ե., 2011 թ., 196 էջ:
- Հայոց հաղթանակները մաս 1 (բառարանի համահեղինակ): Ե:, 2009 թ.:
- Հայոց հաղթանակները մաս 2 (բառարանի համահեղինակ): Ե:, 2010 թ.:
- Հայոց հաղթանակները մաս 3 (բառարանի համահեղինակ): Ե:, 2011 թ.:
Հոդվածներ`
- Կրակային դարանների կիրառումը տեղային պատերազմների ժամանակ: Ե., "Հայկական բանակ", 2003 թ., 1-2, էջ` 92-96:
Խմբագրել է սույն գրքերը՝
- Տիգրան Պետրոսյանցի «Ապարանի հերոսամարտը»: Ե., 2005 թ.:
- Տիգրան Պետրոսյանցի «Հայրենիքի սերը սրտերում»: Ե., 2005 թ.:
- Տիգրան Պետրոսյանցի «Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի»: Ե., 2005 թ.:
- Տիգրան Պետրոսյանցի «Հայկական իշխանական զինանշաններ»: Ե., 2005 թ.:
- Տիգրան Հայազնի (Տիգրան Պետրոսյանց), Գարեգին Ղազարյանի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ»: Ե., 2009 թ.:
Պարգևներ
Հայաստանի Թագավորական կուսակցություն
Հայաստանի Թագավորական կուսակցություն, հասարակական-քաղաքական կազմակերպություն։ 1988-1992 թթ. գործել է առանց գրանցման, 1992-2006 թթ.` ՀՀ արդարադատության նախարարության գրանցումով: Գործունեությունը դադարեցվել է 2006 թ-ին` դատարանի որոշմամբ:
Պատմություն
Հիմնադրվել է 1988 թ-ի մայիսին համախոհների կողմից` «,Անբերդի ֆոնդ,, հասարակական կազմակերպության հիմքի վրա: 1991 թ-ի փետրվարի 26-ին գումարված հիմնադիր ժողովում կուսակցության նախագահ է ընտրվել Տիգրան Պետրոսյանցը: Ծրագրով, որ առաջին անգամ հրատարակվել է «,Անբերդի ֆոնդ,,
հասարակական կազմակերպության «Անբերդ» պաշտոնաթերթում (1989 թ.),
նախատեսվում էր Հայաստանում վերականգնել միապետական կառավարման վարչաձևը: 1991 թ. վերջին Ծրագիրը և կանոնադրությունը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման համար: Գրանցվել է 1992 թ-ի ապրիլի 15-ին: Հայտարարություններով, քաղաքական ակցիաներով մասնակցել է Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացների, տարբեր մակարդակների ընտրությունների:
Տիգրան Պետրոսյանցը 1991-ին կուսակցության կողմից ընտրվել է Ապարանի շրջանային խորհրդի պատգամավոր: Կուսակցությունից Երևան քաղաքի տարբեր ընտրատարածքներում Տիգրան Պետրոսյանցը, Վարդգես Հայրապետյանը, Գագիկ Սարգսյանցը առաջադրվել են ՀՀ Գերագուն խորհրդի պատգամավորության թեկնածուներ: 1995-ին
կուսակցությունը, համամասնական ցուցակով հայտ է ներկայացրել ՀՀ Ազգային
ժողովի ընտրություններին մասնակցելու համար: Պահանջվող 18.000-ի դիմաց
հավաքել է ավելի քան 26 հազար ստորագրություն, բայց նկատված սխալների
պատճառով հանվել է ընտրապայքարից: Կուսակցությունն իր գաղափարախոսությունը
տարածել է «Անբերդ» պաշտոնաթերթի միջոցով: 2004-ին կուսակցությունը վերագրանցման հայտ չի ներկայացրել և 2006-ին դատարանի որոշմամբ փակվել է:
Նախագահները
Գրականություն
Гаяане Арустамян, Вместо республики - королевство: предлагает
президент Королевской партии Армении. Газета ,,Республика Армения,,.
07.10.1992 г., но. 195, ст. 3. /հարցազրույց ՀԹ կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանցի հետ/:
ԱՆԲԵՐԴԻ ՖՈՆԴ
հասարակական կազմակերպություն, գործել է 1987-2004 թթ-ին:
Պատմություն
Հիմնադրվել է 1987 թ-ի ապրիլին համախոհների կողմից: Նույն տարվա մայիսին կայացած հիմնադիր ժողովում նախագահ է ընտրվել Տիգրան Պետրոսյանցը /1987-2004 թթ-ին/: Կազմակերպության հիմնական նպատակն էր միջնադարյան Ամբերդ բերդաքաղաքի ամբողջական նորոգումը և այդտեղ հայ ժողովրդի պատմության թանգարանի հիմնումը և տուրիզմի կենտրոն դարձնելը: 1988 թ-ին կազմակերպության կանոնադրությունը գրանցել է Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի գործադիր կոմիտեն, 1989 թ-ին` ՀԽՍՀ մինիստրների խորհուրդը, 1991 թ-ին` ՀՀ արդարադատության նախարարությունը: Ամբերդի պալատի, բերդատարածքի վերականգնման խնդիրներին զուգահեռ կազմակերպությունը հանդես էր գալիս Հայաստանի
պատմաճարտարապետական այլ հուշարձանների պահպանության առաջարկներով:
Կազմակերպություը դիմել է բերդաքաղաքի տարածքն իրեն հատկացնելու խնդրանքով,
ինչը օրենսդրական անկատարության պատճառով չի իրականացել: Իր նպատակների
պրոպագանդման նպատակով կազմակերպությունը 1987-1988 թթ-ին ինքնահրատ
եղանակով տպագրել է ,,Անբերդի ֆոնդ,, հանդեսի 5 համար /100-ական օրինակ/,
իսկ 1989-1991 թթ-ին` ,,Անբերդ,, թերթի 9 համար /1000-ական օրինակ/: Հետագա տարիներին հանդես է եկել բազում առաջարկներով, այդ թվում Զվարթնոց
տաճարի ամբողջական վերականգնման առաջարկով, որի խնդրով լուրջ բանավեճ է
ծավալվել ,,Երեկոյան Երևան,, թերթի մեկ տասնյակից ավելի բանավեճային
էջերում: 2004 թ-ին կազմակերպությունը վերագրանցման հայտ չի ներկայացրել ՀՀ
արդարադատության նախարարություն և դադարեցրել է գործունեությունը:
Գրականություն
,,Անբերդի ֆոնդ,, հանդես
,,Անբերդ,, պաշտոնաթերթ
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/. կենսամատենագիտություն: Ե., 2006 թ., էջ 96, 108-110:
Նիգ-Ապարան (կազմակերպություն)
«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպություն, հասարակական կազմակերպություն է: 3-րդ անգամ գրանցվել է 2003 թ-ի հունվարի 13-ին: Պատմություն
1990 թ-ի
հունիսի 23-ին տեղի է ունեցել «Ապարան» հայրենակցական-բարեգործական
միության հիմնադիր ժողովը, որին մասնակցել են Ապարանից դուրս բնակվող
հարյուրից ավելի ապարանցիներ, հարյուրավոր ներկայացուցիչներ Ապարան ավանից և շրջանի գյուղերից: Ընտրվել է «Ապարան]» հայրենակցական-բարեգործական միության վարչություն` 13 անդամով, այդ թվում՝ Տիգրան Պետրոսյանց, Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան
(այդ ժամանակ՝ Արարատյան թեմի առաջնորդ), Գոհար Ենոքյան («Գարուն» կարի
արտադրական միավորման գլխավոր տնօրեն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր),
Սպարտակ Աղաբաբյան («Ապարան» թերթի խմբագիր), Ասատուր Ասատրյան (Ֆրեզնոյի
հայ գաղութի վարժարանի տնօրեն): «Ապարան»,, հայրենակցական-բարեգործական
միության նախագահ է ընտրվել Վլադիմիր Մուրադյանը:
1998 թ-ին Երևանի
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի
դահլիճում գումարվել է ապարանցիների ժողով և ստեղծվել է նախորդ
կազմակերպության իրավահաջորդ «Ապարան» հայրենակցական միություն հասարակական
կազմակերպությունը: Նախագահ է ընտրվել պատմական գիտությունների դոկտոր
Վլադիմիր Պետրոսյանը: 1999 թ-ին կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը:
2002 թ-ի նոյեմբերի 9-ին Երևանի Հակոբ Պարոնյանի
անվան թատրոնի դահլիճում գումարվել է Նիգ-Ապարանցիների համագումար և
ստեղծվել է նախորդ հասարակական կազմակերպությունների իրավահաջորդ`
«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը:
Համագումարին մասնակցել է 750 պատգամավոր, ավելի քան 200 հյուր, այդ թվում՝
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը,
նախարարներ, բազմաթիվ պատգամավորներ: Համագումարի մասնակիցներին ողջույնի
ուղերձ են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը, ՀՀ վարչապետ
Անդրանիկ Մարգարյանը: «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ է ընտրվել Աղվան Հավսեփյանը, նախագահ՝ Վրեժ Մարկոսյանը, տեղակալներ Տիգրան Պետրոսյանցը, Ռազմիկ Պետրոսյանը, Արծրուն Խաչատրյանը:
2004 թ-ին գումարվել է կազմակերպության 2-րդ, 2007 թ-ին` 3-րդ, 2009 թ-ին` 4-րդ համագումարները:
Միջոցառումներ
«Միասնության շուրջպար»
2004 թ-ի նոյեմբերի 9-ին, «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպության 2-րդ համագումարը որոշեց 2005 թ-ի մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը, Արագած սարի շուրջը կազմակերպել «Միասնության շուրջպար»: 2004
թ-ի դեկտեմբերին ստեղծվեց շուրջպարը կազմակերպող շտաբ: 2005թ-ի
հունվար-մայիս ամիսներին նախապատրաստական աշխատանքների շրջանակում
պատրաստվեցին «Միասնության շուրջպարի» խորհրդանիշը, երգ-օրհներգը, թերթոնը,
գլխարկը: Արագած
սարը գոտևորող մոտ 160 կիլոմետրանոց ճանապարհը բաժանվեց 160 հատվածի,
ընտրվեցին 160 հազարապետներ, որոնցից յուրաքանչյուրն ապահովելու էր իրեն
վստահված մեկ կիլոմետրի վրա հազար կամավորի ներկայությունը: Քանի որ տարին
հոբելյանական էր Հայոց գրերի վերականգնման 1600-ամյա տարելիցով, որոշվեց Արագածոտնի մարզի
Արտաշավան գյուղի մոտ, ծովի մակարդակից 1600 մետր բարձրության հատվածում,
հիմնադրել Հայոց տառերի արձանների պուրակ, որը ստացավ Տառարձանների պուրակ
անունը: Հայոց տառերի մասնագետ Աֆրիկյանի նկարների համաձայն տուֆ քարից
պատրաստվեցին Հայոց այբուբենի բոլոր տառերը /120x90x30 սանտիմետր չափով/ և
տեղադրվեցին տեղական որձաքարից պատրաստված հիմքերի վրա: Աշխարհում առաջին
անգամ ստեղծվեց այբուբենիարձանաշարք[փա՞ստ]: Մայիսի 28-ին Արագած սարի շուրջ համախմբվեց ավելի քան 400 հազար մարդ:
«Միասնության ծառատունկ - 2006»
«Նիգ-Ապարան» ՀԿ խորհուրդը 2006
թ-ին որոշեց իրականացնել «Միասնության ծառատունկ - 2006» միջոցառումը:
Խնդիր դրվեց Հայաստանի տարածքում տնկել Հայաստանի բնակչության թվին
համապատասխան 3 միլիոն 200 հազար ծառ և թուփ: Ստեղծվեց ծառատունկն
իրականացնող շտաբ: Մասնագետների միջոցով ուսումնասիրվեց ՀՀ ամբողջ տարածքի
բուսական աշխարհը, անտառածածկույթը, տարածքներին հատուկ ծառատեսակները,
հանրապետության տնկարկների հնարավորությունները, ծառատնկի հայթայթման
ալյընտրանքային հնարավորությունները: Աշխատանքին մասնակցում էին հազարավոր
կամավորներ ամբողջ հանրապետությունում: Յուրաքանչյուր մարզում
պահեստավորվեց 150-200 հազար տնկանյութ, շուրջ 1 միլիոն տնկանյութ
պահեստավորվեց Երևան քաղաքում: Մարտի 11-12-ին առաջինը Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Գորիս քաղաքներում և տարածաշրջանի բազում համայնքներում տնկվեց 100 հազարից ավելի ծառ ու թուփ: Մարտի 17-18-ին ծառեր տնկվեցին Տավուշի մարզի գյուղերում ու քաղաքներում: Ապրիլ-մայիս ամիսներին հազարավոր ծառեր տնկվեցին Երևան
քաղաքի բոլոր համայնքներում: Ծառատունկի գործողություններն ուղեկցվում էին
հանդիպումներով, համերգային միջոցառումներով, հրավառությամբ: Ըստ
կազմակերպության տվյալների՝ գարնանային ծառատունկի շրջանում հանրապետության
տարածքում տնկվեց շուրջ 2,5 միլիոն, աշնանային ծառատունկի ժամանակ շուրջ
700 հազար ծառ ու թուփ: Կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել առաջիկա 10
տարիներին հետևել իր կատարած ծառատունկին, պահպանել տնկարկները:
Շախմատի աշխարհի չեմպիոն, ապարանցի Տիգրան Պետրոսյանի հիշատակի միջոցառումներ
2003 թվականի մայիսի 8-ին «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպության նախագահությունը հանդես եկավ Ապարանի հրապարակը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն, ապարանցի /ծնվել է Կայք գյուղում/ Տիգրան Պետրոսյանի անունով կոչելու և Ապարան քաղաքի հրապարակում ականավոր շախմատիստի արձանը տեղադրելու առաջարկով: 2003 թ-ին Ապարան քաղաքի հրապարակը անվանակոչեց Տիգրան Պետրոսյանի անունով: 2005 թ-ի հոկտեմբերի 30-ին Ապարանի հրապարակում կանգնեցվեց ու հանդիսավորությամբ բացվեց Տիգրան Պետրոսյանի արձանը (գործ Միշա Մարգարյանի և Հրաչյա Գալստյանի):
Կազմակերպության մասնակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին
- «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը 2006թ. հոկտեմբերի 29-ին Երևանի
Աջափնյակ համայնքում կայանալիք թաղապետի ընտրություններում միությունը
պաշտպանել է Աղվան Հովսեփյանի եղբայր՝ Ռուբեն Հովսեփյանի թեկնածությունը:
|