Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 13.12.2018, 00:26
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1523
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Март » 7 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
09:32
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԵՐԵՎԱՆԸ ՔԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ Է

ՀԱՐՑ: ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ:
Բարև Ձեզ, պարոն Պետրոսյանց: Ներեցեք,որ անհանգստացնում եմ, սակայն ինձ շատ է հետաքրքրում Երևանի տարիքի վերաբերյալ հարցը. խնդրում եմ, մեկ անգամ էլ հստակեցրեք՝ Երևանը քանի տարեկան է և ինչու դրա մասին հայտնի չէ հասարակության լայն շրջանակներին. նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ: ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ:
Բարի երեկո, Սուսաննա: Երեկ թռուցիկ մի քանի տող գրել էի, որը այնուամենայնիվ սպառիչ չէր: Մանրամասնեմ: Արզնիի ձորից մինչև ներկայիս Երևանյան լիճը եղած Հրազդանի ձորի քարանձավներից հնագետները շուրջ հարյուր տարի գտել-հայտնաբերել են քարե գործիքներ, կենցաղային այլ առարկաներ, որոնց տարիքն անգամ խորհրդային տարիների դասագրքերում գնահատվում էր շուրջ 100.000 տարի: Այսօրվա հնարավորությունները /իզոտոպային ճշտումներ/ այդ առարկաների տարիքը առաջ են տանում մինչև 1.000.000 տարի: Ահա քեզ մի անհասկանալի վիճակ, երբ գիտնականները հակասում են իրենց, հակասում են մինչ այժմ ընդունված կարծրատիպերին: Ես նրանց նշած միլիոն տարվան գումարում եմ ևս այդքան տարի, քանի որ գործիք պատրաստելու համար նախամարդը պիտի միլիոնավոր տարիներ փորձեր այն պատրաստելու միջոցները և գար դրանք պատրաստելու եղանակներին ու ձևին: Այս հարցը պարզեցինք: Գանք նրան թե ինչու Երևանը 1968 թվականին հայտարարվեց 2750 տարեկան, իսկ անցյալ տարի ինքնահոսով դարձավ 2795 տարեկան: Մենք ապրում էինք մի համահարթեցնող երկրում, որ մարդկության լավագույն պատմությունների թշնամի էր: Եվ այդ երկրում ինչպես կարող էր հայ ժողովուրդն ավելի հին լինել, քան չուկչին ու պատմություն չունեցող կովկասի թաթարը, բայց նաև չէին կարող անցնել Արգիշտիի արձանագրության կողքով և մեզ նվիրեցին այդ 2750 տարեկան քաղաքի փայաբաժինը: Հիմա անկախ երկիր ենք, բայց անկախ չեն մեր պատմաբանները, որոնք հայ ժողովրդի համար ավելի վտանգավոր են քան թուրքական ''չուման'': Չէ որ նրանք կոչում ու պատիվ ստացել են հարազատ ազգի պատմությունը կեղծելու հաշվին և ինչպես դրանից հրաժարվեն: Իսկ մի քիչ մեր զայրույթը մեղմելու համար հայտարարում են, որ Երևանը հիմա էլ 6000 տարեկան է: Սա ևս թշնամական կեղծիք է: Այն նկարը, որ դու տեղադրել էիր, Շենգավիթ բնակավայրից էր իրկլոր շինություններով: Այդ կառույցների ներքին տարիքը կարող է 8000-9000 տարի լինել, իսկ վերին տարիքը` 14.000-15.000 տարի: Սա էլ հայ ''անկախ'' պատմաբանների ''փայաբաժինը''... Մի ճշտում էլ անեմ: Քաղաք-բնակավայր-շեն կառուցելու ու քարանձավից այդտեղ տեղափոխվելու և ապրելու համար 1-2 միլիոն տարվա ժամանակ ու փորձեր էին պետք: Հիմա հասկանում ես ինչու էի գրել, որ չդառնաս կեղծիքի տարածող: Ներիր, որ այսքան երկար ստացվեց:

  • Сусанна Минасян Այսօր՝ պարոն Պետրոսյանցի հանգամանալից մեկնաբանության շնորհիվ, ես ստացա մեր ազգային ինքնությունը նորովի բացահայտելու հրաշալի հնարավորություն, ինչն ավելի է կարևորվում մեր հետագա սերունդների հստակ համոզմունքների և ազգային նորովի՝ առավել հղկված դիմագծի ձևավորման գոծընթացում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հարգարժան պարոն Պետրոսյանցին ...
  • Տերյան Անժելա Երևանի տարիքի համար հաշվի է առնվում ժամանակակից քաղաքակրթությունը, որը մոտ 14.000 տարեկան է: Իսկ Շենգավիթյան մշակույթը թվագրվում է մ.թ.ա. 5-4-րդ -3-2-րդ հազարամյակով:
  • Տիգրան ՊետրոսՅանց ՏԵՐՅԱՆ ԱՆԺԵԼԱՅԻՆ՝ ...երևի թե ես քեզանից ոչ վատ գիտեմ պատմությունը և պատմության այժմեական շրջանառվող տեսությունները: Ինձ ուղղել փորձելուց առաջ դուրս արի հայ ժողովրդի պատմությունը փաթեթավորած կարծրատիպերից: Դրանք հայ պատմաբանների հետ քննարկեք և ...
  • Mariam Matevosyan Շնորհակալություն, պարոն Պետրոսյանց, Ձեր տված տեղեկություններն ինձ համար հետաքրքիր ու կարևոր էին:


Просмотров: 233 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Март 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2018Сделать бесплатный сайт с uCoz