Հաստատվել է
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը
Համաձայն Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի 17 դեկտեմբեր 2004 թ.
Հռչակագրի ա) Կետի Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) պետք է ունենա իր
պետական դրոշը, զինանշանը եւ օրհներգը։
Ելնելով սույն
Հռչակագրի դրույթներից՝ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշեց
հաստատել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նոր դրոշը։
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրոշը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական խորհրդանիշներից է:
Արեւմտեան
Հայաստանի Հանրապետութեան դրոշը քառագույն է։ Կենտրոնում երկու
խորհրդանշաններն են՝ մուգ կապույտ ութանկյան մեջ՝ ծիրանագույն հավերժության
ութաթեւ նշանը, որոնք իմաստավորում են տիեզերական ներդաշնակությունը։
Ութանկյան
չորս գագաթներից` սկիզբ առնող մուգ կապույտ ճառագայթները ձգվում են չորս
ուղղությամբ, ինչպես աշխարհի չորս ծագերը, մուգ կապույտը երիզված է
ծիրանագույնով, դրոշի չորս հատվածները բաց երկնագույն են:
Դրոշը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, որպես քաղաքակրթութեան բնօրրան։
Մուգ կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժականությունը։
Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի բանախոսությունը, արիականությունը եւ ստեղծագործ ազատության կենսասիրությունը:
Բաց երկնագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի լուսավորչականությունը եւ առաքելականությունը:
Սպիտակը խորհրդանշում է հայ ժողովրդի բարեպաշտությունը։
Դրոշի
լայնութեան եւ երկարութեան չափերի հարաբերությունն է` 1։2 - ի: Արեւմտեան
Հայաստանի Հանրապետութեան դրոշի լայնութեան եւ երկարութեան
հարաբերակցության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաեւ փոքր կամ մեծ
չափի դրոշ։
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրոշի նկարագրութեան գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքին կից։
Անցումային դրույթներ
1.
Մինչեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան եւ Խորհրդարանի
վերջնական ձեւավորումը սույն հրամանագիրն օրենքի ուժ ունի։
2.
Սույն հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից Արեւմտեան Հայաստանի Ազգային
Խորհրդի նախկին դրոշը հանձնվում է Արեւմտեան Հայաստանի Հայերի Ասամբլեային,
որպես Ասամբլեայի խորհրդանիշ։
3. Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրոշը կիրառութեան մեջ է մտնում հրամանագրի ստորագրման պահից։