| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Июнь » 03
ԱՐԺԵՔԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
25.05.2012 թ.
Ֆոտոռեպորտաժ
      Հայ
գրահրատարակության 500-ամյակի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի 90-ամյակի շրջանակներում համալսարանի գիտական գրադարանը հումանիտար ընթերցասրահում օրերս կազմակերպեց ՞Հնատիպ գրքերի ցուցադրություն՞
միջոցառումը: Ցուցադրություն-միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ ղեկավարները,
դասախոսներ, ուսանողներ, ՀՀ Ազգային գրադարանի աշխատակիցներ, Երևանի
պետական ու ոչ պետական բուհերի գրադարանների տնօրեններ, ներկայացուցիչներ,
մշակույթի գործիչներ, գրողներ: Ցուցադրության էին ներկայացված
Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի սեփականությունը հանդիսացող
24 հայերեն գրքերը /հրատարակված 1669-1788 թվականների ընթացքում/ և 1795
թվականին Սանկտ-Պետերբուրգում հրատարակված մեկ ռուսերեն գիրք: Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը
ներկայացնելով համալսարանի գրադարանի ստեղծման պատմությունն ու
տարեգրությունը, արժևորելով հնատիպ գրքերը, նշեց, որ ինչպես ցուցադրվող 25
գրքերը, նույնպես 1800-1910-ական թվականներին հրատարակված 4000 հայերեն,
1000 ռուսերեն գրքերը և շուրջ 700 օրինակ մինչև 1917 թվականը տպագրված
հայերեն ամսագրերը, գրադարան են բերվել 1922-1923 թվականներին՝ գրադարանի
հիմնադիր տնօրեն Մուշեղ Գասպարյանի ջանքերով: Տիգրան Պետրոսյանցը
նշեց, որ ցուցադրվող, ինչպես նաև նշված գրքերը մեծ արժեք են ներկայացնում և
գիտահետազոտական նպատակներով դրանցից կարող են օգտվել ինչպես համալսարանի
դասախոսներն ու ուսանողները, այնպես էլ այլ հետազոտողներ: Մանկավարժական համալսարանի ՞Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ՞ ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը
ներկայացրեց հայ տպագրության պատմությունը, նշեց, որ հանրապետական,
միջազգային ցուցադրությունների շարքում մանկավարժական համալսարանի
գրադարանում կազմակերպված այս ցուցադրությունը ևս խիստ կարևոր է, քանի որ
ներկայացնում է ազգային մշակութային ժառանգության մի փոքրիկ, բայց կարևոր
մաս: Այնուհետև նա ներկայացրեց թվային վիճակագրական տվյալներ գրքերի
տպագրության վերաբերյալ: ՀՀ Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը
նշեց, որ ՀՊՄՀ գիտական գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուն ցուցադրելն
ինքնին երևույթ է և ուղղված է գրատպության 500-ամյակին ու հնարավորություն
կտա դրանցից օգտվելու նաև այլ հետազոտողների, ինչպես նաև տեղեկատվական
աղբյուրների համալրմանը:
...
Читать дальше »
Просмотров:
926
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
03.06.2012
|
|
Ինչու՞ են ուսանողներն ընթերցում միայն հայերենով
22.05.2012
 Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը պարբերաբար համալրվում է
նորագույն ուսումնական, գիտա-տեղեկատվական, գեղարվեստական գրքերով և
ամսագրերով. յուրաքանչյուր ամիս բոլոր մասնագիտությունների գծով գրադարանն ստանում է 50-ից ավել օտարալեզու ամսագիր: Գրադարանը
դրանք ստանում է պրոֆեսորադասախոսական կազմի ցանկությամբ, սակայն նկատելի
է, որ դրանք չեն կիրառվում ուսանողների աշխատանքներում: Գրադարանի
տնօրեն պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը նկատում է, որ
օտարալեզու գրականությունը խիստ սահմանափակ է օգտագործվում. «Սա կարելի է
վերագրել օտար լեզուների վատ իմացությանը: Երբ ուսանողը որևէ գիրք է
պատվիրում, մենք նրան տեղեկացնում ենք նաև օտարալեզու նորագույն
գրականության մասին, բայց նրանք, տարբեր պատճառաբանություններով, կրկին
վերցնում են հայերենը»: Օտարալեզու նորագույն
ամսագրերի չօգտագորման խնդիրը գրադարանի տնօրենը բազմիցս բարձրաձայնել է,
քանի որ համոզվել է` չկա օտարալեզու աղբյուրներից օգտվելու պարտադրանք,
մինչդեռ ընդունված է, որ ցանկացած գիտական աշխատանքում ցանկալի է ընդգրկել
նաև օտարալեզու գրականություն: Տիգրան Պետրոսյանցը նկատում է նաև` ուսանողները երբեմն գրադարանում են տեղեկանում, որ այդ ամսագրերը կան համալսարանի գրադարանում: Հեռուստալրագրության
բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Պետրոսյանը գրեթե ամեն օր
օգտվում է ռուսալեզու գրականությունից` խոստովանելով, որ հայերենը լինելու
դեպքում անպայման դրանից կօգտվեր, իսկ ռուսերենով և այլ լեզուներով լույս
տեսնող նորագույն ամսագրերի մասին տեղյակ չէր: Բացի
գրքերից, ուսանողները գրադարանում օգտվում են նաև համացանցից: Այս
դեպքում էլ նկատելի է հատկապես հայալեզու կայքերի կիրառումը կամ տարբեր
լեզուներից հայերեն թարգմանությունները: Հոգեբանության
բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Բելա Հարությունյանը նույնպես իր կուրսային
աշխատանքներում օգտվում է օտարալեզու գրականությունից, սակայն նկատում է,
որ տարբեր սերունդների դասախոսներ ինֆորմացիայի տարբեր աղբյուներ են
մատնանշում. ավելի տարեց դասախոսները ուսանողին մղում են դեպի գիրքը, իսկ
երետասարդները` համացանցը: Գրադարանի տնօրենը հավաստիացնում է,
որ իրենք ապահովում, առաջարկում են ուսանողին մեծածավալ օտարալեզու
գրականություն, իսկ օգտվելուն առավել շատ կարող են մղե
...
Читать дальше »
Просмотров:
704
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
03.06.2012
|
|
Խաղաղությունը ձեռք է բերվում զենքով, զինվորով և գեներալով
11.05.2012
Արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մուրազ
Սարգսյանը ծնունդով կապանցի է: Անսահման հայրենասիրությունն ու երկրի
օրհասական վիճակը նրան ստիպել
են թողնել ծառայությունը ռուսական բանակում, վերադառնալ հայրենիք և
մասնակցել արցախյան գոյամարտին, իսկ հետագայում` նաև ազգային բանակի
կազմավորմանը: Պատմության և
իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր հնարավորություն
ունեցան անձամբ Մուրազ Սարգսյանի մեկնաբանմամբ ծանոթանալ նրա զինվորական
փորձին ու ունակություններին: Շուշիի ազատագրման
20-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր Պատմության և
իրավագիտության ֆակուլտետը Արհմբյուրոյի հետ միասին: Բուհ
հրավիրված գեներալ-լեյտենանտը ներկաներին պատմեց Լաչինի միջանցքի, իր
հայրենի երկրամասի` Կապանի, ինչպես նաև Գորիսի, Մեղրու և Սիսիանի
շրջաններում պաշտպանական մարտերի, մարտական գործողությունների և դրանք
հաջողությամբ իրագործելու գաղտնիքների մասին: Արցախյան
գոյամարտի մասնակցի մոտ տարիներ անց էլ թարմ են հիշողությունները ռազմական
գործողությունների, թշնամու վախկոտ, ու դրան հակառակ` հայի քաջ կերպարի
մասին. «Թուրքը, որ վազում է, հետևից բռնել չի լինում»,-քմծիծաղով ասում է
բազմավաստակ գեներալը, ապա ապագա պատմաբան-զինվորներին կոչ անում միշտ
պատրաստ լինել ու չվախենալ պատերազմից: Հայոց
բանակի զորամասերն այսօր էլ ղեկավարում են բազմաթիվ շքանշանների ու
մեդալների արժանացած Մուրազ Սարգսյանի մշակած կանոնագրքերով, ծրագրերով,
մեթոդաբանական ձեռնարկներով: Արցախյան
գոյամարտի մեկ այլ մասնակից` Կափանի թատրոնի գլխավոր ռեժիսոր, վաստակավոր
արտիստ Կամո Արզումանյանն, ի տարբերություն մարտական ընկերոջ` ռազմական
գործողությունների ժամանակ տեղի ունեցած պատմությունները ներկայացրեց
հումորով և փոքրիկ բեմականացմամբ: «Ուրախալի է, որ
մենք սկսել ենք խոսել, հիշել մեր հայրենքի պաշտպանության, մեր
զինվորականների և մեր երիտասարդության մասին: Հայ զինվորի հերոսության
մասին խոսելով չպետք է մոռանալ նաև նրա տաղանդի մասին: Շուշիի ռազմական
օպերացիան համաշխարհային ռազմարվեստում եզակի դեպք է,-ասաց
Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը:
Երկու կետ կա Անդրկովկասում` Շուշիի անառիկ ամրոցը, որն ազատագրել է հայ
զինվորը, և Կարսի բերդը, որը ևս պետք է վերադարաձնել: Խաղաղությունը ձեռք է
բերվում զենքով, զինվորներով և գեներալներով»,- եզրափակեց պատմաբանը: Ուսանողների
ռազմահայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ու
...
Читать дальше »
Просмотров:
688
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
03.06.2012
|
|
Նա մասնակցել է Շուշիի ազատագրմանը 26.04.2012 թ. Զենքն ու գրիչը նույն զորությունն ունեն
27.04.2012
Просмотров:
997
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
03.06.2012
|
| |
|
|
| Օրացուց |
| « Июнь 2012 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | 1 | 2 | 3 | | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
|