Ես հենց նոր իմ ընկերների շարքից
հեռացրեցի Անժելա Բարսեղյան անունով մեկին: Վաղուց էի ուզում այդ քայլն
անել և միշտ մի ինչ-որ բան հետաձգել էր տալիս որոշումը կայացնելու պահը:
Ուզում էի այդ անել, քանի որ այդ կնոջ սվաղած գրելավոճը,
հայրենիքատյացությունը ինձ բնավ դուր չէր գալիս: Միշտ մտածում էի, որ մարդ է
էլի, մի օր կհասկանա, որ չի կարելի ամերիկաներում ապրել ու Հայաստանի
հասցեին ավել պակաս խոսել ո
ւ մարդկանց մոտ
կարծիք ստեղծել, թե Հայաստանում ամեն ինչ վատ է, ոչ՝ վատթար է ու ինքն այն
մարդն է, որ տեսնում ու բարձրաձայնում է հայտնագործության նման: Ամեն անգամ
հետաձգում էի նաև գրել այդ տիկնոջը, որ բավական է, հերիք է, այլևս
ցանկություն չկա ոչ քեզ, ոչ էլ այդ ամերիկաներում ՛՛թառած՛՛ տիկիններին ու
պարոններին լսել կամ գրածները նույնիսկ կարդալ... Բայց տիկինը, չստանալով
զգուշացում, այդպես էլ շարունակում էր իր ուսուցողական խրատները գրմրել ու
իր շան պատկերով առ Հայաստան ու առ հայաստանցիները ուղարկել՝ անհասու
մնալով այն ճշմարտությանը, որ որևէ բանով մտահոգ մարդը պիտի գա այս
Հայաստան ու իր գործողություններով նպաստի, որ երկիրը իր մտացածին շեղված
ուղուց բերի ուղիղ ճանապարհի: Ոչ, և այս տիկնոջ, և շատերի ցանկությունը
մեկն է այդ ամերիկյան հեռուներից մաղձի նման թուքումուր հերյուրել այն
երկրի հասցեին, որտեղ ես և իմ ընտանիքն ապրում ենք: Քիչ առաջ
պատահաբար կարդացի Կիմա Եղիազարյանի խոսքն ուղղված այդ տիկնոջը իր արած
ստոր քայլի, իբրև թե Հայաստանից իրեն հասցեագրված նամակի հրապարակման
առիթով: Ամբողջովին համաձայն եմ Կիմայի հետ: Տիկինը ստոր քայլ է կատարել և
դեռ իր էջում էլ մեկ ուրիշի համար հիմնավորումներ է ցուցադրել վերջինիս՝ իր
քայլի արդարացման համար: Այ, այստեղ ես հասկացա, թե ինչու ամիսներ
շարունակ այդ տիկինն ինձ դուր չէր գալիս ու հասկացա, որ մեծ սխալ եմ
կատարել նրան վաղուց իմ ընկերների շարքից չվտարելու առումով: Տիկին,
եթե կկարդաս այս տողերը /համոզված եմ, որ կկարդաս/, քեզ որևէ մեկը
Հայաստանի անունից խոսելու թույլտվություն չի տվել /անգամ ազգանունիդ
՛՛յան՛՛ վերջավորությունը, որը կարող ես շատ հանգիստ փոխել/... Բավարարվիր
նրանով, որ այստեղ ոչ քեզ, ոչ քո նմաններին ոչ սպասում են, ոչ քո վրա հույս
են դնում, ոչ էլ ուզում են անունդ լսել: Մոռացիր Հայաստանի տեղն էլ
քարտեզի վրա /ինչը վաղուց արել ես ու միայն իներցիայով դեռ քեզ հայ ես
համարում.../: Հայաստանում ապրողներս քո ճամարտակությունների կարիքը
չունենք: Մեր Երկիրը մենք՝ այստեղ ապրողներս և կփոխենք, և հակառակ ձեր
նմանների ցանկության, ԼԱՎԸ ԿԴԱՐՁՆԵՆՔ:
Քասաղի կիրճն է Ու կիրճի մուտքին Աստվածընկալը՝ Իրար մեջ` հինը և միջնադարը... Հինը կերտել են Գնթունիները, Նորը կերտել են Վաչուտյանները,
Իրար հաջորդած Քասաղի երկու հզոր տերերը...
Աստվածընկալը եկեղեցի է, Աստծո օջախ՝ Եվ իրենց օրոք, Եվ մեր օրերում, Եվ՝ Ապագայում...
Եվ անձեռակերտ ձորի պռնկին Աստվածընկալն է Ձեռակերտ հրաշք՝ Մատանու վրա Դրված անգին քար, Ու մուտքաքարին փորագրված է. ՛՛Ձեռքս գնա՝ դառնա ի հող, Գործս մնա հիշատակող՛՛...
Աստվածընկալն է, Ապրում է մեզ հետ Ու միշտ կմնա Գործն հիշատակող...