Հենց հիմա, վայրկյաններ առաջ, Նա ընկերություն առաջարկեց, դարձավ 1000-րդը
և հաղթեց այս երկտարյա մարաթոնյան վազքում: Նա հեռավոր Ռոտերդամ քաղաքից
Ֆլորա Կաթմաջյանն է, որ Jesus Culture կազմակերպության աշխատակից է:
Ջերմորեն շնորհավորում եմ Ֆլորային, հաջողություն և այլ ու նոր հաղթանակներ
մաղթում, իսկ ամենակարևորը ցանկանում, որ միշտ ճիշտ ժամին և ճիշտ տեղում
լինի և իր հաջողությունը ձեռքից բաց չթողնի: Ֆլորա, Երևանյան քո
բարեկամներին հաղորդիր, որ զանգեն ինձ 098.260351 հեռախոսահամարով, ստանան
պարգև գրքերը և ուղարկեն քեզ՝ Ռոտերդամ:
՛՛Պահանջատեր ի Հայոց՛՛-ի համար Պ.Դավթյանի գրած ՛՛Գնթունիներ՛՛ հոդվածի առթիվ
Հարգելի Պ.Դավթյան, Գնթունիների տոհմի մասին գրածդ մակերեսային է ու
կցկտուր: Գիտական մամուլում մեկ տասնյակից ավելի հոդվածներ եմ հրատարակել
այս տոհմի, տոհմական տիրույթների, դրա սահմանների, նշանավոր նահապետների,
իշխանների, զորավարների մասին: Առանձին ապացուցել եմ, որ Ապարանի հունարեն
արձանագրությունը գրվել է ոչ թե Տրդատ Գ-ի, այլ
Տրդատ Ա-ի օրոք և ավելի վաղ, քան Գառնիի արձանագրությունը, ներկայացրել եմ
նրանց շինարարական գործունեությունը Նիգ /Ապարան/ գավառում, Կոտայքի
տարածքում, Անիի մոտակա Օղուզլու գյուղում: Կարծիք եմ հայտնել, որ այդ
տոհմից է սերում Ամենայն Հայոց կաթողիկոս Եզր Փառաժնակերտցին: Մի խոսքով
սպառիչ տվել եմ այդ տոհմի ռազմա-քաղաքական և սոցիալ-տնտեսական
պատմությունը: Ցանկացած թեմայի մասին գրելիս, այս դեպքում Գնթունիների
մասին, լավ կլինի թերթեք ձեզանից առաջ թեմայի մասին եղած նյութերը, գրեք
ճիշտ և անպատճառ պատմիչներից զատ հղում անեք այդ թեմայով եղած մեր օրերի
հոդվածները:
Սա
սովորական որմնանկարային պատկեր չէ: Արարատյան Հայկազունի արքա Արգիշտիի և
նրա նախորդների զինանշանն է. Առյուծներ և Հավերժություն, Առյուծներ և
Աշխարհ /ոչինչ որ գունդը՝ իշխանության նշանը, տեղադրված է ոչ ուղիղ,
այլ շեղաթև քառակուսու մեջ/: Գնդի ներսում մի ավելի փոքր գունդ ևս կա
արտաքին գծերով: Եվ այդտեղ շրջանագծով տեղադրված են ութ գնդեր և դրանից
սկսվող ճառագայթները ևս ութն են: Այս թվերի համընկնումն անգամ պատահական չէ
և ավելի ուշ կդառնա ութածայր աստղ /տես Տիգրան Բ Մեծի Թագի աստղի
ութածայրությունը, ամենայն հավանականությամբ ութածայր է եղել նաև Տիգրան
Մեծի թագը/: Սա այլ թեմա է և սրան պիտի լուրջ ուսումնասիրություն նվիրվի:
Վերադառնանք Արարատյան Հայկազունիների զինանշանին և դիտարկենք հատկապես
գունային լուծումները: Այստեղ արդեն առկա են մեր երեք դրոշա-զինանշանային
գույները. մուգ բալի գույնի կարմիրը, լազուր կապույտը, հասած ծիրանի
ծիրանագույնը: Սա ևս խորհրդանշանային է: Այս գույներն են օգտագործել մեր
բոլոր արքաներն ու իշխանական տոհմերը իրենց դրոշների, հագուստների
ձևավորման համար /տես Կիլիկիայի Լևոն Գ թագավորի, Կեռան թագուհու և նրանց
զավակների մանրանկար հագուստների գույները/: Վերջապես այն մարդիկ, ովքեր
1918 թվականին վերականգնում էին Առաջին Հանրապետության դրոշը, այնքան գիտակ
էին, որ հեռուն չգնացին, այլ դրոշի համար ճշտորեն ընտրեցին ի վերուստ
հայտնի Հայկական այս գույները: Ավելի քան երեք տասնամյակ առաջ սկսել էի
ուսումնասիրել հայկական զինանշանները և մինչ ինձ բազում զարդանախշ դիտված
բարձրաքանդակներ, մանրանկարային պատկերներ ներկայացրեցի զինանշաններ /դրանք
հենց այդպես էլ եղել են, պարզապես նախորդներս այդ չէի ընդունում/:
Հետագայում հավաքեցի մամուլում տպագրված հոդվածները և դրանց մի մասով
տպագրեցի ՛՛Հայկական իշխանական զինանշաններ՛՛ գիրքը /Ե., 2005 թ./: Հենց
այդ գրքի կազմին այս՝ Արարատյան Հայկազունիների զինանշանի պատկերն է:
Դու միայն այն հողը չես, Որտեղ ես աշխարհ եմ եկել Եվ անցել ճանապարհ...
Դու իմ հոգևոր գոյության հենարանն ես, Միակը Տիեզերքում, Որտեղ Արարչածին Դրախտն է եղել, Որտեղ մարդկային իմ տեսակն է ձևավորվել Եվ որտեղ իմ տեսակը Դարձել է ազգ...
Եվ ազգ, հոգևոր դառնալու բյուր տարիներին Անցել է անգամ դժոխքի միջով...
՛՛ՄԵՐ ԲԱՆԱԿԸ՛՛ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Հունվարի 31-ին տեղի ունեցավ "Մեր բանակը" քաղաքացիական նախաձեռնության
կազմակերպած լուսանկարների մրցույթի հաղթողների պարգևատրությունը: Հաղթողները` «Ես եմ իմ երկրի զինվորը» անվանակարգ.
1-ին հորիզոնական` Էդգար Բարսեղյան, 1,189 Like, 43 մեկնաբանություն 2-րդ հորիզոնական` Գրիշա Բալասանյան, 1,167 Like, 28 մեկնաբանություն 3-րդ հորիզոնական` Աննա Մելիքսեթյան, 795 Like, 138 մեկնաբանություն
«Խաղաղության զինվորը» անվանակարգ.
1-ին հորիզոնական` Սարո Բաղդասարյան, 1579 Like, 175 մեկնաբանություն 2-րդ հորիզոնական` Դավիթ Ալեքսանյան 1341 Like, 156 մեկնաբանություն 3-րդ հորիզոնական` Արտակ Գևորգյան 766 Like, 31 մեկնաբանություն
Երկու անվանակարգերի առաջին տեղը զբաղեցրած հեղինակներին հանձնվեցին ՀՊՄՀ
գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցի "1000 հայազգի գեներալներ,
ծովակալներ", "200 հայ զորավարներ" գրքերը, իսկ երկրորդ-երրորդ տեղերը
զբաղեցրած հեղինակներին` "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գրքերը,
որոնք հեղինակը տրամադրել էր մրցույթի կազմակերպիչներին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆԴՅԱՆԴ ՕՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՐ
Հայոց բանակը ծնվեց ծանրագույն պայմաններում, ծնվեց Հայաստանի ամբողջ
սահմանի երկանքով ծավալված պատերազմի պայմաններում: Մեկ այլ պարագայի
բանակաշխնությունը գուցե տասնամյակներ պահանջեր:
Բայց մեզ տրված չէր այդ ժամանակը: Եվ մեր ժառանգական հիշողությունը,
պետություն ստեղծելու կամքը մեզ պարտադրեց լինել այդ եզակին ու իրականացնել
մեր պապերի երազանքը: Մեր սերունդն ու իր ստեղծած բանակը իրականություն դարձրեց Հայաստան պետությունը: Շնորհավոր ծննդյանդ օրը Հայոց բանակ՝ Հայաստան պետության պատվար:
Ես կարոտում եմ քեզ, Հայկ Նահապետ, Եվ իմ կարոտն անանց է ու անժամկետ:
Դու էիր, որ ելար բռնակալ Բելի դեմ Եվ պարզեցիր դրոշ ազատության, Դու նետահար սատակեցիր նրան՝ Քո երկիրը մտած բռնակալին, Իսկ ժողովուրդը քո քո երկրին տվեց Անունը քո՝ Հայկի երկիր կամ Հայաստան...
Դու չդարձար կրտսեր կամ հարկատու, Ծառա կամ ստրուկ, Քեզ սնել էր քո պապերի ազատատենչ ոգին, Որ բյուր անգամ հիսուն տարի Ծնվել ու գործել էր, ապրել ու բազմացել Արարատ բարձրագահ սարի չորս ծագերում...
Ես կարոտում եմ քեզ, Հայկ Նահապետ, Հայոց ասգի անվանադիր, Աստված, Քեզ որ հիմնեցիր տունն Հայկազյան Եվ Հայոց վկան ես միշտ ու անբաժան:
Ես կարոտում եմ քեզ, Հայկ Նահապետ, Քեզ քո Հայաստանն է կարոտում, Մեզ քո նետի սլացքն է անհրաժեշտ, Մեր ապագան դու ես կերտում...
Այսօր իմ պաշտելի Մարդու, Հայի, Հայրենասերի՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ծննդյան օրն է:
Նրանից Հայրենիք Սիրելու կենդանի Դասեր եմ առել դպրոցական հասակից,
հանդիպել եմ բազում անգամներ ու ամեն հանդիպումից հետո ինձ աշխարհում
ամենաերջանիկ մարդը զգացել: Շնորհավոր ծնունդդ Մեծ Հայ:
Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի ստեղծման 21 տարին:
Այդ առիթով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում
կազմակերպվել է ՛՛Հայոց բանակ 21՛՛ ցուցադրությունը: Ընդհանուր
առմամբ ցուցադրության են դրվել բանակաշինության, Արցախյան ազատամարտին
նվիրված վերջին 21 տարում հրատարակված 160 գիրք ու գրքույկ:
Ներկայացված են Արցախյան ազատագրական շարժման կազմակերպիչներից
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր
հրամանատար, նախկինում ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սերժ
Սարգսյանի ՛՛Հայոց բանակ - 10՛՛ գիրքը, Հայոց բանակի հիմնադիրներից, ՀՀ
պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի
հերոս Վազգեն Սարգսյանի ՛՛Ոգու փորձություն՛՛ և նրան նվիրված ՛՛Եվ ժամանակն
այս Վազգեն Սարգսյանի ժամանակ՛՛, ՛՛Վազգեն՛՛, ՛՛Սպարապետ՛՛ գրքերը, ՀՀ
պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի
՛՛21-րդ դարի բանակ՛՛, ՛՛Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը՛՛ գրքերը:
Ցուցադրության դրված գրքերից շուրջ հարյուը նվիրված է Արցախյան
ազատամարտին ու Ազատամարտի մասնակից-մարտիկներին: Այստեղ առանցքային է
՛՛Արցախյան ազատամարտ՛՛ հանրագիտարանը: Ներկայացված են Արցախի հերոս Մոնթե
Մելքոնյանին նվիրված տարբեր հեղինակների 4 գրքեր, Արցախի հերոս Սամվել
Բաբայանի ՛՛Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ 44՛՛ գրքի հայերեն և
ռուսերեն տարբերակները և նրան նվիրված երկու կենսագրական գիրք: Քասնից
ավելի գիրք ներկայացնում են առանձին ազատամարտիկների կենսագրություններ
/՛՛Արթուրը. արծվի թռիչք էր նա՛՛, ՛՛Պետոն՛՛, ՛՛Ընկավ թռիչքի պահին՛՛,
՛՛Մերուժան՛՛, ՛՛Գրոհայինների հրամանատարը՛՛, Գեղամ կամ ընդհատված թռիչք՛՛,
՛՛Միայնակ գայլը՛՛ /: Ցուցադրվում են Արցախյան ազատամարտում զոհված
հայաստանցիներին նվիրված Սասուն Գրիգորյանի ՛՛Հավերժության լուսամատյան՛՛ և
Ստեփանակերտում հրատարակված Գալյա Առստամյանի ՛՛ԼՂՀ ազգային ազատագրական
պայքար՛՛ գրքերը: Արցախյան գոյապայքարին են նվիրված Անդրանիկ
Արշակյանի ,,Արցախյան գոյապայքար. 1985-1992՛՛, Բակուր Կարապետյանի
՛՛Արցախյան գոյամարտի համահավաք՛՛ հինգ հատորները, Հովհաննես Արմենակյանի
՛՛Ես մի զարկն եմ քո բազկի՛՛, Անահիտ Չիբուխչյանի ՛՛Դավթի վերադարձը՛՛,
Մելանյա Պետրոսյանցի ՛՛Հատուկ գուդ՛՛, Սամվել Եղիազարյանի ՛՛Նվիրյալները՛՛,
Ստեփանակերտում հրատարակված Սիրվարդ Մարգարյանի ՛՛Մարտակերտ՛՛, Մհեր
Հարությունյանի ՛՛Արցախյան պատերազմը և Շուշիի ազատագրումը՛՛ գրքերը:
Ցուցադրվում է 1992 թվականին Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորված
մահապարտների գնդին նվիրված ՛՛Մահապարտներ՛՛ գիրքը: Ներկայացված են
՛՛Քայլենք հպարտ հայորդիներ՛՛ և ազատամարտի մասնակից, գնդապետ Արթուր
Ալեքսանյանի ՛՛Սարն ի վեր՛՛ երգարանները: ՛՛Հայոց բանակ 21՛՛
ցուցադրությունը խիստ ուսանելի է. ուղղված է Հայոց հերոսական բանակի
ներկայացմանը և ուսանողության ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը: