՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
28.12.2013
Դեկտեմբերի 28-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր
սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:
Գիտական գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը
նշեց, որ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛
գրական ակումբն ստեղծել է 2013 թ-ի մարտի 14-ին՝ շաբաթվա չորեքշաբթի օրը, և
այդ օրվա անունից ստացել ՛՛Չորեքշաբթի՛՛ անուն: Սկզբնապես ակումբի
անդամներ են դարձել ՀՊՄՀ ստեղծագործող ուսանողները և աշխատակիցները: Կարճ
ժամանակ անց ակումբի անդամներ դարձան նաև ստեղծագործող ուսանողներ Երևանի
պետական համալսարանից, Հայաստանի ճարտարագիտական համալսարանից, Մխիթար
Հերացու անվան բժշկական համալսարանից, Հյուսիսային համալսարանից, Մոսկվայի
իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղից, աշակերտներ Երևանի
՛՛Եվրասիա՛՛ վարժարանից: Ուսանողներից բացի ակումբի անդամներ դարձան նաև
հանրապետության այլ բնակավայրերում ապրող ստեղծագործողներ: Համացանցում
բացված ՛՛Չորեքշաբթի՛՛, ՛՛Գրական ստուդիա՛՛ /ֆեյսբուք/, ՛՛Ստեղծագործում են
ուսանողները՛՛, ՛՛Գրադարանի գրական ակումբ՛՛ /mankavarzh.do.am/ էջերը
հետաքրքրություն առաջացրեցին նաև հանրապետությունից դուրս: Առաջին
արձագանքը եղավ Արցախից: Արցախի պետական համալսարանի մի քանի ստեղծագործող
ուսանողներ ստեղծեցին ՛՛Չորեքշաբթիի՛՛ տեղի մասնաճյուղը: Ակումբին միացան
ստեղծագործողներ Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Մամուլը, հեռուստատեսությունը և համացանցային կայքերը ևս հետաքրքրություն
հանդես բերեցին ակումբի գործունեությանը և պարբերաբար անդրադարձան ակումբի
աշխատանքներին /՛՛Ազգ՛՛, ՛՛Կրթություն՛՛, ՛՛Մանկավարժական համալսարան՛՛,
՛՛9-րդ հրաշալիք՛՛ թերթեր, Կանադահայ գրական հանդես, Հ 2, ՛՛Երկիր մեդիա՛՛
հեռուստաընկերություններ, ՛՛Հայ գենի հաղթանակը՛՛, armspu.am,
mankavarzh.do.am, tigranhayazn.do.am կայքեր/: Ստեղծվելով որպես գրական
ստուդիա՝ ՛՛Չորեքշաբթին՛՛ դարձավ նաև նկարիչների, երաժիշտների հանդիպման
վայր և վերաճեց ու դարձավ գրական ակումբ: Նա էկրանի վրա ցուցադրեց գրական
ակումբի 48 անդամների գրական ստեղծագործությունների ՛՛Չորեքշաբթի՛՛
ժողովածուն:
... Եղբայր իմ, Արտաշես արքա, Ես քեզ հանդիպեցի ծանր մի գիշեր, Հարազատ Արածանի գետի ափին: Դու տխուր էիր ու անգամ հուսահատ, Մի սինլքոր խաբեբա Անտոնիոս Երդումով հրավիրել էր հորդ՝ Արքայից-արքա Արտավազդին Եվ ուխտադրժորեն, Խախտելով Հռոմի հետ պապիդ՝ Տիգրան Մեծի կնքած Գիրը Եղբայրության՝ Շղթայել էր նրան Ու զորքով մտել Հայաստան: Դու հետևում էիր թշնամուն, Եվ փակեցիր նրա ճանապարհը ... Читать дальше »