Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 26.04.2024, 02:28
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Գիրքը՝ ուսանողի սեղանին

Դրանք գրադարաններում «չեն հանգրվանում»

Մեկ այստեղ, մեկ այնտեղ, մեկ այս ուսանողի ձեռքին, մեկ՝ այն։ Այդպիսին է գրքերի «կյանքը», մասնավորապես, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Դա էլ հիմք հանդիսացավ առանձնացնելու 100—ից ավելի գիրք ընթերցած ուսանողներին։ Արդյունքում մանկավարժական համալսարանի 11 ուսանողներ դարձան երեկվա հերոսները։ Նրանք ընթերցողների շարքում ամենաբարձր ցուցանիշներն էին արձանագրել։
«Տարին ամփոփելու ժամանակ մեր մեջ միտք հղացավ առանձնացնել այն ուսանողներին, ովքեր 100—ից ավելի գիրք են կարդացել։ Հարյուրավորների շարքից մենք ընտրեցինք ամենաբարձր ցուցանիշներն արձանագրածներին։ Մեր 10 ֆակուլտետներից, նաեւ զինվորական հոգեբանություն բաժնից ընտրվեց մեկական այդպիսի ուսանող»,–երեկ «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Երեւանի մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։
Երեկ լավագույն ընթերցողները՝ հպարտության զգացումն աչքերում, իրենց խրախուսական պարգեւներն ստացան բուհի կողմից. գրքերի կապոց, վկայական եւ էլեկտրոնային ընթերցասրահի քարտ։ Սակայն դա ամբողջը չէր։ 100—ից ավելի գիրք ուսումնասիրելուց հետո նրանց հանգիստ է անհրաժեշտ։ Այդ փաստը հաշվի առնելով՝ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը առաջարկեց բուհի հաշվին հանգիստն անցկացնել Աղավնաձորում։
«Մյուս տարի արդեն կընտրվի լավագույններից լավագույնը եւ հաղթողը, որպես մրցանակ, կստանա Ֆրանսիայի ավիատոմս»,–հավաստիացրեց նա։
Օրը հատկանշական էր հատկապես բուհի նախկին շրջանավարտների համար։ Նրանք հիշել էին իրենց ուսանողական տարիներն ու երիտասարդությունը։
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Պետրոսյանը ներկաների հետ «կիսվելով»՝ հուզված ձայնով ասաց, թե նախքան դահլիճ մտնելը շրջել է միջանցքներում, լսարաններում, նույնիսկ շոշափել է պատերը՝ մեկ առ մեկ հիշելով անցած—գնացած օրերը. «Մանկավարժական բառը լսելիս ես երիտասարդանում եմ»։
Բուհը նրանց հիշողություններն ու երիտասարդանալու պահերը որոշեց երկարացնել՝ հանձնելով «Պատվավոր ընթերցող» էլեկտրոնային գրադարանի այցելության քարտեր։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

23-12-2010





Մեծ շուքով կնշվի մայիսյան հերոսամարտերի 90—րդ տարին

Սարդարապատի համալիրում նախատեսվում է անցկացնել զինվորական մեծ շքերթ

Մայիսյան հաղթանակների 90—րդ տարին կլրանա մի քանի օրից, ստեղծված կառավարական հանձնաժողովը նախապատրաստել է միջոցառումների մեծ շարք։ Անցկացվելիք միջոցառումների եւ Ապարանի հերոսամարտի մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Նիգ Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամ Տիգրան Պետրոսյանցը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը։
Նրա տեղեկացմամբ, նախատեսված մարզային ու հանրապետական ավելի քան 100 միջոցառումներից շատերն արդեն իրականացվել են, առաջիկա օրերին ծրագրվում է անցկացնել ամենազանգվածային արարողությունները։ Մայիսի 25—ին մեծ միջոցառում է նախատեսվում Ապարանում, կկազմակերպվի քայլերթ դեպի Ապարանի հերոսամարտը խորհրդանշող հուշարձան, որը կառուցվել է դեռեւս 1974—79 թվականներին ապարանցիների միջոցներով, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։ Ապարանում կլինի նաեւ զինվորական շքերթ, մեծ հյուրասիրություն։ Մայիսի 27—ին տոնը կնշվի Վանաձորում, իսկ նույն օրը երեկոյան Սարդարապատում կմեկնարկի գլխավոր համերգ—ներկայացումը։ Սարդարապատի համալիրում նախատեսվում է անցկացնել նաեւ զինվորական մեծ շքերթ՝ ավիացիայի ներգրավմամբ եւ պարաշյուտիստների մասնակցությամբ։
Տ. Պետրոսանցը մանրամասն ուսումնասիրել է Ապարանի հերոսամարտի պատմությունը։ Ն ... Читать дальше »
Просмотров: 2170 | Добавил: tigranhayazn | Дата: 24.08.2011 | Комментарии (0)

Մայիս 26, 2009 16:31


Տիգրան Պետրոսյանց. «Թուրքիան չի կարող Կարսի պայմանագրի վավերացումը և Արցախի հետ կապված խնդիրներն առանձնացնել հայ–թուրքական հարաբերություններից»

Տիգրան Պետրոսյանց. «Թուրքիան չի կարող Կարսի պայմանագրի վավերացումը և Արցախի հետ կապված խնդիրներն առանձնացնել հայ–թուրքական հարաբերություններից»

 -Ես կարծում եմ, որ Թուրքիան ունի  մեկ խնդիր՝ չեզոքացնել Հայաստանին։ Եվ ինչպիսի բանակցություն էլ նրանց հետ վարվի, ի վերջո, նրանք դուրս են գալու շահող,-«7 օր»-ի հետ զրույցում ասել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը։

Նա նշել է, որ իր հնչեցրած կարծիքները զուտ իր՝ որպես պատմաբանի, վերլուծություններն են, իսկ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունում այս հարցի վերաբերյալ քննարկում չի եղել։ Տիգրան Պետրոսյանը վստահեցնում է, որ Թուրքիան չի կարող միայն ճանապարհը բացելու համար հարաբերություններ հաստատել։

-Նրանք խնդիր ունեն հասնելու Կարսի պայմանագրի վավերացմանը և Արցախում միջամտել վարվող քաղաքականությանը։ ՀՀ կառավարության վարած ներկայիս քաղաքականության մասին կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև ամեն ինչ գաղտնի է արվում,-ասել է նա։

Տիգրան Պետրոսյանցը, այնուամենայնիվ, նշել է. «Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ թուրքական մամուլում կամ Թուրքիայի ղեկավարության կողմից  հայտարարություններ են արվում, մեր ղեկավարները հերքում են դա, իսկ հետո պարզվում է, որ Թուրքիայի կողմից արված հայտարարությունները ճիշտ են»։



Մայիս 26, 2009 15:58


«Նիգ–Ապարան» հայրենակցական միությունը սատարելու է ՀՀԿ–ին

«Նիգ–Ապարան» հայրենակցական միությունը սատարելու է ՀՀԿ–ին

-Ինչպես ցանկացած կազմակերպություն, այնպես էլ մեք, չենք կարող մեր կազմակերմության մաս կազմող հասարակությանը չուղղորդել  քաղաքական կամք դրսևորելու պահին։ Մեր կազմակերպությունը  որոշել է սատարել Հանրապետական կուսակցության թիմին,-խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ ասել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը։ «7օր»-ի հարցին, թե այդ որոշման վրա արդյոք ազդե՞լ է Աջափնյակ համայնքում Ռուբեն Հովսեփյանի և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցած միջադեպը, նա պատասխանել է՝ ոչ։

- Մեր որոշումը եղել է շատ ավելի վաղ, քան ձեր ասած դեպքը,-նշել է Տիգրան Պետրոսյանցը։



Մայիս 26, 2009 15:32


«Նիգ–Ապարանը» պատրաստվում է «Սարդարապատի» և «Բաշ Ապարանի» հերոսամարտերին նվիրված տոնին

«Նիգ–Ապարանը» պատրաստվում է «Սարդարապատի» և «Բաշ Ապարանի» հերոսամարտերին նվիրված տոնին

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնագահ Տիգրան Պետրոսյանցը լրագրողներին հայտնել է, որ  ամեն տարվա պես՝ մայիսի 28-ի միջոցառումները կմեկնարկեն Սարդարապատի և Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձաններին ծաղկեպսակներ դնելով։

-Առավոտյան ժամը 10։00-ին այստեղից կմեկնենք Ապարան, ծաղկեպսակներ կդնենք հուշարձաններին, այնուհետև օրվա խորհրդին նվիրված ելույթներ կլինեն,-ասել է  Տիգրան Պետրոսյանցը։

Նրա խոսքերով՝ միջոցառման մասնակիցներին երեկոյան սպասվում են հյուրասիրություն և բացօթյա համերգ։



Просмотров: 823 | Добавил: tigranhayazn | Дата: 23.08.2011 | Комментарии (0)

,,...ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՇՏԱՊԵՍ
ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ...,,

20.07.2011 թ.

     Հունիսի 20-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզվի ֆակուլտետի հեռակա բաժնի 70-ից ավելի շրջանավարտների հանձնվեցին բակալավրի ավարտական դիպլոմներ:
     Շնորհավորելով շրջանավարտներին, ֆակուլտետի դեկան Կարեն Հայրյանը նշեց. ,,մեր օրերում գիտությունն այքան է զարգացել, որ լինի առկա, թե հեռակա ուսուցում, միևնույնն է` չորս կամ հինգ տարվա ուսուցման ժամանակահատվածում հնարավոր չէ կատարելապես տիրապետել լեզվի հիմունքներին: Անհրաժեշտ է մշտապես ինքնակրթությամբ կատարելագործվել...,,:
     Շրջանավարտներին ողջունեցին և կյանքում հաջողակ լինելու մաղթանքի խոսք ասացին քննական հանձնաժողովի նախագահ, Երևանի պետական համալսարանի թարգմանության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեդա Գաբրիելյանը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի օտար լեզուների մասնագիտական ուսուցման ամբիոնի վարիչ, գիտության թեկնածու, դոցենտ Դոնարա Ղազարյանը:
     Շրջանավարտներին ողջերթի խոսք ասաց համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Նա նշեց. ,,... մեզ բոլորիս դաստիարակողը մանկավարժն է և ամենամեծ պատիվը, որ աշխարհում կարելի է տալ մանկավարժինն է, որովհետև նա է, որ պատրաստելու է այն բոլոր մարդկանց, ովքեր այսօրվա և վաղվա Հայաստանի, մեր մտածողության տերն են լինելու: Ես մանկավարժի ընտանիքում եմ ծնվել: Իմ մայրը հիսուն տարի առաջին դասարանի աշակերտների է ա-ից մինչև օ սովորեցրել, և ինձ` նույնպես: Եվ մանկավարժի նկատմամբ իմ անանց սերը գալիս է այդտեղից: Որպես օտար լեզվի ուսուցիչներ դուք ունեք շատ կարևոր խնդիր: Մարդ արարածը պիտի տիրապետի լեզուների: Մեր պատմահայր Մովսես Խորենացին խոսել է մի քանի լեզուներով: Եվ նա առաջին հայ պատմիչն էր, որ 5-րդ դարում շարադրել է հայոց պատմությունը օգտագործելով իր ժամանակի հայտնի լեզուներով հայերի մասին ստեղծված գրականությունը: Մենք պետք է տարբեր ազգերի հետ շփվենք և պետք է շփվենք իրենց լեզուներով: Եվ կարևոր է, որ դուք օտար լեզու ուսուցանողներից պետք է լինեք: Մեզ և լավ ուսուցանողներ, և լավ թարգմանիչներ են պետք: Ես շնորհավորում եմ ձեզ դիպլոմ ստանալու կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև ձեր դասախոսներին ֆակուլտետի դեկան Կարեն Հայրյանի գլխավորությամբ, որ հերթական շրջանավարտներին են ճանապարհում կյանք,,:
     Տիգրան Պետրոսյանցը Նարինե Ամիրխանյանին, Անի Մուրադյանին /երկուսն էլ կարմիր դիպլոմակիրներ/, Ադրինա Պողոսյանին, Գոհար Աղաջանյանին, Իննա Աֆրիկյանին դիպլոմների հետ հանձնեց իր ,,1000 հայազգի գեներալներ, ծովակալներ,,, իսկ Կարինե Իվանյանին և Գևորգ Հորքանյանին` իր ,,200 հայ զորավարներ,, գրքերը:

http//mankavarzh.do.am



Просмотров: 645 | Добавил: tigranhayazn | Дата: 24.07.2011 | Комментарии (0)

ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ 17609 ԸՆԹԵՐՑՈՂ,
1.331.310 ՄԻԱՎՈՐ ՏՊԱԳԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՑՔ

07.07.2011 թ.

     Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի գիտկաբինետում ամփոփվեցին առաջին կիսամյակի արդյունքները:
     Արդյունքների ամփոփմանը մասնակցում էին գրադարանի բոլոր աշխատակիցները, համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, պրոռեկտոր Արա Երեմյանը և հրավիրված աշխատակիցներ:
     Գրադարանի բաժնի վարիչներ Լուսինե Աբրահամյանը, Նարինե Դանիելյանը, Գոհար Փաշայանը, Անուշ Բաբայանը, ճյուղային պատասխանատուներ Հասմիկ Մարտիրոսյանը, Վեռա Շահումյանը, Մարինե Մինասյանը ներկայացրեցին կիսամյակի ընթացքում իրենց բաժիններում կատարված աշխատանքները:
     Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ
     - Գրադարանի ընթերցողների թիվը 17609 է, ապահովվել է 299.596 հաճախում, 1.331.310 միավոր տպագիր արտադրանքի տացք, էլեկտրոնային միջոցների /համակարգիչ/ 2719 հաճախում:
     - Կիսամյակի ընթացքում գրադարանը հրատարակել է ,,Հիշարժան տարեթվեր 2011,,, ,,2010 թվականի լավագույն ընթերցող,, տեղեկատվական գրքույկները, ,,Խաչատուր Աբովյանի անվան համալսարանի ռեկտորները,,, ,,Մանկավարժ,, թերթի խմբագիրները,, կենսամատենագիտական գրքույկները և ,,Ատենախոսություններ. 1968-2010: Մաս Ա,, մատենագիտական ցանկը: Տպագրության է պատրաստվում ,,Համալսարանը Արցախյան ազատամարտում,, կենսամատենագիտական ցանկը, ,,Համալսարանի գիտական գրադարանը,, գրքույկը և ,,Ավարտել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը,, կենսամատենագիտական գիրքը /վերջինս նվիրված է համալսարանի 90-ամյակին/:
     - Շարունակվել է ՀՊՄՀ պատմության թանգարանի ցուցադրությունների հարստացման գործընթացը:
     - Թանգարանի ,,Հոբելյանական,, վահանակում կազմակերպվել է 21 ցուցադրություն /համալսարանի աշատակիցների, համալսարանի հանրահայտ շրջանավարտների հոբելյաններին նվիրված ցուցադրություններ, հանրապետության հոբելյանական տարեթվերին նվիրված ցուցադրություններ/: Հունիսի 15-ին հատուկ միջոցառմամբ նշվել է Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերի` դրոշի, զինանշանի օրը:
     - Կազմակերպվել է համալսարանի շրջանավարտ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ և ԼՂՀ ,,Մարտական խաչ,, առաջին աստիճանի շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանին նվիրված ցերեկույթ, որին մասնակցել են հերոսի հայրը, համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում ուսանող դուստրը, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
     - ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության վարչության պետ, համալսարանի շրջանավարտ Ներսես Հայրապետյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ համագործակցության և գրադարանում ,,Ամերիկյան անկյան,, ստեղծման մասին:
     - Գրադարանը կիսամյակի ընթացքում համագործակցել է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական գրադարանների, Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի հետ: Իսահակյանի անվան գրադարանի հետ համատեղ հունիսի 16-ին կազմակերպել է բանաստեղծուհի Ալինա Տոնոյանի բանաստեղծական գրքի շնորհանդեսը: ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության արդյուքում գրադարանը նախարար Արամ Հարությունյանից ստացել է ,,Հայաս ... Читать дальше »
Просмотров: 1065 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2011 | Комментарии (0)

ՀԱՅՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ 12-ՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԻ

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՓԱԿՈՒՄԸ...

03 Հուլիս 2011

  2011 թ. Յունիսի 6-ից 30-ը «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում անցկացուեց հայրենի ուսուցիչների արեւմտահայ 12-րդ վերապատրաստութիւնը, որին մասնակցում էին Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջանների 22 ուսուցիչներ:
  Յունիսի 30-ին տեղի ունեցաւ դասընթացի փակման հանդիսութիւնը եւ վկայագրերի յանձնումը, որին ներկայ էին Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ուսումնական գծով պրօռեկտոր Մեժլում Երիցեանը, քաղաքապետարանի կրթութեան վարչութեան ներկայացուցիչ Սիլվա Աչոյեանը, Մանկավարժական Համալսարանի արհմիութեան նախագահ Յասմիկ Սարգսեանը, գրադարանապետ Տիգրան Պետրոսեանցը, դասախօսներ Հրանդ Մարգարեանը (ԱՄՆ), Սերժ Սրապիօնեանը (ԵՊՀ), Սուսան Ղարիբեանը (ՀՊՄՀ): Հանդիսութիւնը վարում էր Կենտրոնի տնօրէն, դասընթացի պատասխանատու Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը:
Պրօռեկտոր Պրն. Երիցեանը իր խօսքում ընդգծեց, որ նման նախաձեռնութիւններն են միասնական դարձնում մեր մօտեցումները մեր մշակութային երկու հատուածների արժէքային համակարգերի նկատմամբ: Պատուաբեր չէ, երբ մեր երիտասարդներից շատերը չեն կարողանում ընթերցել արեւմտահայերէնով բնագրեր: Չմղել նրանց իւրացնելու այդ ժառանգութիւնը, նշանակում է թերանալ աշխատանքում:
  Ուսուցիչների առջեւ պատուոյ դասախօսութեամբ հանդէս եկած Պրօֆ. Հրանդ Մարգարեանը յայտարարում է, որ իր համար իսկապէս տօնախմբութիւն է այս միջոցառմանը մասնակցելը: Նա վկայակոչում է նահատակ այն հեղինակներին, որոնց նկարները կախուած են Կենտրոնի սրահում: Նրանց մշակած գրական լեզուն է, որ իրենց հետ տանելու են ուսուցիչները: Գիտնականը չի վարանում ասելու, որ ինքն ապրում է իր կեանքի գեղեցիկ պահերից մէկը: Իբրեւ դասախօս` նա գտնում է, որ կարեւորն այն չէ, որ աշակերտները գիտելիքներ ունենան իրենց ուսուցչի չափ: Կարեւորը «մեր աշակերտներուն հաւատքը փոխանցել»ն է: «Այդ է դաստիարակի բուն էութիւնը»,- հաւաստիացնում է նա:
  Տիկին Սիլվա Աչոյեանը հաստատում է, որ մի կողմ է թողել պաշտօնական պարտականութիւնները եւ եկել հարազատ տուն: Տիկին Սիլվան չի մոռանում, որ ուսուցիչներից մէկն է. ինքն էլ երկար տարիներ դասաւանդել է հայոց լեզու եւ գրականութիւն: Նա մի քիչ նախանձում է, որ մասնակիցները հնարաւորութիւն են ունեցել լսել թանկ, կեանքի արժէք ներկայացնող նիւթ: Ուսուցչի դերի կարեւորութիւնը գիտակցում ենք բոլորս, այդ դերն ու պատասխանատուուութիւնը աւելի մեծ են, երբ նա իր ուսերին է վերցնում արեւմտահայերէն դասաւանդելու պարտականութիւնը:
  Գրադարանապետ Տիգրան Պետրոսեանցը հպարտանում է արդիւնքներով: Այս դասընթացը 12-րդն է: Նշանակում է` վերապատրաստուած հարիւրաւոր ուսուցիչներ փորձել են իրենց աշակերտներին փոխանցել արեւմտահայ լեզուն: Երեխաները պէտք է դաստիարակուեն ոչ միայն Չարենցով, այլեւ Վարուժանով, դաստիարակուեն հաւասարաչափ:
  Արհմիութեան նախագահ Յասմիկ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնում ուսուցիչներին, որ ամառային արձակուրդն անցկացնում են արդիւնաւէտ եւ աշխատում են իրենց վրայ:
  ԵՊՀ Պրօֆ. Սերժ Սրապիօնեանը աւելի ազատ արտայայտւում է ամբիոնից, քան հանդիսաւոր պահերին: Այս դասընթացներին առաջին անգամ չէ, որ հրաւիրւում է, սակայն ամէն անգամ թերարժէքութեան բարդոյթ է ունենում. ուսուցիչներից շատերին ճանաչում է համալսարանական միջանցքներից: Լինել ուսուցիչ նշանակում է լինել նուիրեալ: Արեւմտահայերէնը, որն աւելի մօտ է մեր բուն, գրաբար լեզուին, պէտք է պահպանուի, քանի որ դրանով ստեղծուել է հսկայածաւալ գրականութիւն:
  Յետոյ ելոյթ ունեցան ուսուցիչները:

Просмотров: 676 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2011 | Комментарии (0)

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. ,,ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՎԱՏՔ,,

16.06.2011 թ.

     Հունիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի դահլիճը մարդաշատ էր: Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը այստեղ համատեղ կազմակերպեցին բանաստեղծուհի Ալինա Տոնոյանի ,,Լուսավոր հավատք,, գրքի շնորհանդեսը:
     Բանաստեղծուհուն ներկայացրեց և նրա մասին խոսք ասաց մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
     Բանաստեղծուհուն շնորհավորանքի խոսք ասաց և Արցախյան ազատամարտում նրա զոհված ամուսնուն` Գևորգ Սերյոժայի Դավթյանին ,,Հայրենյաց զինվոր,, մեդալով հետմահու պարգևատրեց ,,Զինվոր,, համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
     Ալինա Տոնոյանի նոր գրքի և իր մասին ջերմ խոսքեր ասացին Դանիել Վարուժանի անվան դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության բաժնի վարիչ Թամարա Ալոյանը, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, բանաստեղծուհի Սուսաննա Հարությունյանը /Էջմիածին/ և ուրիշներ:
     Ցերեկույթը լավագույնս վարեց և մեկ տասնյակից ավելի բանաստեղծություններ կարդաց Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հանդիսավար, դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը:
mankavarzh.do.am


Просмотров: 770 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2011 | Комментарии (0)

ՆՇՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՕՐԸ

15.06.2011 թ.

     Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում նշվեց Հայաստանի Հանրապետության դրոշի օրը:
     Հանդիսավորությամբ գրադարանի պատին ամրացվեցին Հայոց Եռագույնը, Հայաստանի Հանրապետության զինանշանը: Այդ մասում տեղադրվեց ,,Հայաստան,, ցուցավահանակը, որի վրա Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քարտեզն է, պետական խորհրդանիշներն են, Նախագահների, Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դիմանկարը և ,,Կանք, պիտի լինենք և միշտ շատանանք,, մակագրությունը:
     Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ողջունեց արարողության մասնակից ուսանողներին, աշխատակիցներին և խոսք ասաց Հայոց պետականությունների և դրոշների մասին:
    Սրահում հնչեցին ,,Մեր եռագույնը,, և ,,Կիլիկիա,, երգերը:

mankavarzh.do.am
Просмотров: 715 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2011 | Комментарии (0)

زÚÆêڲܠ   вÔ²ܲÎܺð

15.05.2011 թ.

г۠ ÅáÕáíñ¹Ç  ѳٳñ  سÛÇëÝ  ³é³ÝÓݳѳïáõÏ  ³ÙÇë  ¿:  ²ÛÝå»ë  ¿  ëï³óí»É,  áñ  Ù³ÛÇëÇÝ  ѳÛÁ  ѳñë³ÝÇù  ãÇ  ³ÝáõÙ,  µ³Ûó  Ñ»Ýó  ³Û¹  ³ÙëÇÝ  ѳÕóݳÏÝ»ñ  ¿  ïáÝáõÙ  å³ï»ñ³½ÙáõÙ:  úñÇݳÏÝ»ñÁ  µ³½áõÙ  »Ý,  µ³Ûó  ³é³ÝÓݳóÝ»Ýù  ÑÇÙݳϳÝÝ»ñÁ.  ²í³ñ³Ûñ,  ê³ñ¹³ñ³å³ï-²å³ñ³Ý-ì³Ý³Óáñ,  ´»éÉÇÝ,  ÞáõßÇ:

ÀݹáõÝí³Í  ¿,  áñ  451 Ãí³Ï³ÝÇ  Ù³ÛÇëÇ  26-ÇÝ  ѳۻñÁ  ²í³ñ³ÛñÇ  ¹³ßïáõÙ  µ³ñá۳ϳݠ ѳÕóݳϠ »Ý  Ýí³×»É: ÆëÏ  1918 Ãí³Ï³ÝÇ  Ù³ÛÇëÇ  22-29-Á  鳽ٳ׳ϳïÇ  í»ñ³Íí³Í  г۳ëï³ÝáõÙ  Çñ³Ï³Ý  ѳÕóݳÏÝ»ñ  »Ý  Ó»éù  µ»ñí»É  ê³ñ¹³ñ³å³ïáõÙ  áõ  ²å³ñ³ÝáõÙ ... Читать дальше »

Просмотров: 767 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2011 | Комментарии (0)

Փառահեղ հաղթանակ

Ապարանի հերոսամարտի 90—ամյակը

Շուրջ վեցդարյա պետականազրկությունից, 1915 թվականի եղեռնից հետո կործանման—անգոյության եզրին հասած հայության արեւելյան մի փոքրիկ կղզյակին, որ հիմնականում Երեւանն էր ու շրջակայքը, Թուրքիան 1918 թվականի մայիսին պարտադրել է եռաճակատ պատերազմ։ Կռիվ է գնացել Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում։ Ծանր, արյունաքամ մարտերի արդյունքով հայերին հաջողվել է ոչ միայն հաղթել թշնամուն եւ ապահովել հայության գոյությունը, այլեւ այդ հաղթանակներով դնել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնաքարը՝ 1918 թվականի մայիսի 28—ին հռչակել Հայաստանի անկախությունը։
Հայրենիքին սպառնացող վտանգի պահին հայ ազգը, անկախ քաղաքական ու դասակարգային պատկանելությունից, հանդես է բերել իր գենային դիմադրողական եզակի առանձնահատկությունը, կանգնել է ճակատագրին հանդիման եւ իր լինել—չլինելու խնդիրը լուծել հօգուտ լինելության։ Սարդարապատի, Ապարանի հերոսապատում—հաղթանակներից յուրաքանչյուրը ձեռք է բերվել պարտադրված պատերազմին բացառիկ միասնությամբ, նվիրումով, հերոսությամբ մասնակցելու, այդ ճակատամարտերին իր լավագույն որդիների արյունը տալու գնով։
Ապարանի հերոսամարտը հայ ազգի մղած եզակի կռիվներից է։ Այստեղ հիմնական կռվող ուժը ճակատամարտի առաջին օրվանից մինչեւ հաղթական ավարտը ապարանցի աշխարհազորայիններն էին։ Այդ նրանք են հավաքական որոշում կայացրել՝ փակել թուրքի ճանապարհը եւ պահպանել սեփական ընտանիքների պատիվն ու արժանապատվությունը։ Եվ նրանք իրենց խնդիրը կատարել են։
Ապարանի հերոսամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 22—ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան եւ Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000—ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։
Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, եւ թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։
... Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15—ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ եւ Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երեւան։
Հայաստանը պիտի պաշտպանվեր, պիտի կանգնեցվեին թուրքական հորդաները, բայց հարցն այն էր, թե որտե՞ղ։ Որոշվել է, որ հարավակողմից արշավող թուրքերի ճանապարհը պիտի փակվի Էջմիածնի մատույցներում՝ Սարդարապատում, իսկ հյուսիսակողմից արշավողների ճանապարհը փակվի... Արարատյան դաշտի մատույցներում։
Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը եւ ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաեւ Ապարանի սահմանային գյուղերը։
Հյուսիսակողմից արշավող թուրքերի ճանապարհը հնարավոր էր փակել Աշտարակի մոտ, Եղվարդում, Երեւանի սահմանագլխին։ Բայց Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որեւէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլեւս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը եւ Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երեւանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր—Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Նրանք հանդիպել են Հովհաննես քահանա Տեր—Մինասյանի հետ։ Իրավիճակի վերլուծությունից ծնվել է ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել եւ չհանձնվել նրա ողորմածությանը։
Ինքնապաշտպանության հրամանատարությունն իրենց վրա են վերցրել Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը, ստեղծվել է պաշտպանության խորհուրդ Հովհաննես քահանա Տեր—Մինասյանի նախագահությամբ։
Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը եւ զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։
Մայիսի 17—ին գավառում հայտարարվել է պատերազմական իրավիճակ։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի տանուտերերը, քահանաները մարտի ը ... Читать дальше »
Просмотров: 1052 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2011 | Комментарии (0)

Զինվորը գրագետ է

Ներկայացվեցին Տիգրան Պետրոսյանցի երեք նոր գրքերը

Իր ծննդյան՝ վերջերս լրացած 60—ամյակը հասարակական–քաղաքական գործիչ, ազատամարտիկ, ՀՀ բանակի փոխգնդապետ, պատմաբան, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գլխավոր գրադարանապետ Տիգրան Պետրոսյանցը (Տիգրան Հայազն) նշեց երեք նոր գրքերով՝ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» (համահեղինակ՝ Գարեգին Ղազարյան) «200 հայ զորավարներ» (համահեղինակ՝ Հրաչյա Պետրոսյանց) եւ «Վարդենիս», որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում։
Հեղինակի մասին իր խոսքը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը սկսեց նրա զինվորական ծառայությունից, ասելով, որ նա ռազմական գործողությունների թեժ կենտրոնում մոտեցրել է Արցախի ազատագրումը, թերեւս մեծագույն նշանակալի իրադարձությունը իր կյանքում։ Արժանացել է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեդալների։
Միայն Տիգրան Պետրոսյանցի բազում հոդվածներից կարելի էր կազմել արցախյան հերոսամարտի տարեգրությունը, որին ինքը բերել է իր ջղուտ մասնակցությունը։
Շարունակելով պատմության եւ Տ. Պետրոսյանցի դաշինքի ծալքերի բացահայտումը՝ պետք է ընդգծել, որ կազմել է Նիգ–Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանների մատենագրությունը։
Ստեղծագործական լիցքերով ապրող Տ. Պետրոսյանցի համար առանձնահատուկ խորհրդանիշեր են Ապարան աշխարհը, Ապարանի նշանավոր ճակատամարտը եւ նշանավոր ապարանցիները։
Տ. Պետրոսյանցի գործունեության խորքերում միշտ երկու սկիզբ է եղել՝ մշակույթը եւ բանակը։ Խաղաղ ժամանակներում նա կարող էր հասնել գիտական եւ մշակութային՝ գրական բարձունքների, բայց պատերազմը սրբագրեց նրա ծրագրերը։
Այսօր նա առաջնորդվում է «Զինվորը գրագետ է» կարգախոսով։ Եվ ռազմական զենքի փոխարեն այժմ մտածում է, որ գրչով եւ գրքով է պաշտպանում իր երկիրը։
Տ. Պետրոսյանցին ողջունեցին անվանի գրողներ, գրականագետներ, պատմաբաններ, ռազմական եւ հասարակական գործիչներ, ընկերներն ու բարեկամները։
–Ապարանն ունի 44 գյուղ, որոնցից միայն մեկը՝ իմ հայրենի Վարդենիսն եմ ներկայացրել ընթերցողին։ Կարծում եմ, որ կհասցնեմ նաեւ գրքույկներ հրատարակել մյուս բոլորի մասին։ Սակայն զուգահեռ, առանձին–առանձին ներկայացնելու եմ նաեւ անցյալի եւ ներկայի զինվորական գործիչներին,–«ՀՀ»–ի թղթակցին ասաց ավելի քան 30 գրքերի հեղինակ պատմաբան–մատենագետը։

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

07-05-2011

,,Հայաստանի Հանրապետություն,,, 07.05.2011 թ.



,,Ազգ,, օրաթերթ: Տեղադրվել է` 2011-05-10 00:12:37 (GMT +04:00)

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մարիետա Մակարյան

Կան անհատներ, որոնց ինքնությանը ծանոթանալիս հարգանքն ու պատկառանքն են համակում քեզ: Դրանց շարքում իր տեղն ունի վաստակաշատ մատենագետ, լրագրող, պատմաբան, Արցախյան հերոսամարտի մասնակից Տիգրան Հայազնը (Տիգրան Պետրոսյանց): Մայիսի 6-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի լեփ-լեցուն դահլիճում հավաքվե ... Читать дальше »

Просмотров: 840 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 41 42 43
Մուտք
Օրացուց
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz