Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 25.04.2024, 04:05
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

ՆՈՐ ԳՐՔԵՐ

Հատուկ գունդ / Մ.Տ. Պետրոսյանց; Խմբ.՝ Տ.Մ. Պետրոսյանց; Առաջաբ.՝ Գ. Գրիգորյան. - Երևան : Ամարաս ... Читать дальше »

Просмотров: 998 | Добавил: tigranhayazn | Дата: 13.09.2011 | Комментарии (2)

Մայիսի 28-ն Ապարանում կնշվի մեծ շուքով

    Մայիսի 28-ին` Ապարան հերոսամարտի ... Читать дальше »

Просмотров: 671 | Добавил: tigranhayazn | Дата: 13.09.2011 | Комментарии (0)

     ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ՝ ՀԱՅԱԶՆԻՆ

     Օրերս տեղի ունեցավ մատենագետ, ... Читать дальше »

Просмотров: 965 | Добавил: tigranhayazn | Дата: 13.09.2011 | Комментарии (0)

Նոր մրցույթ` քրիստոնեության ընդունման 1710-ամյակին

նվիրված խաչ ... Читать дальше »

Просмотров: 616 | Добавил: tigranhayazn | Дата: 13.09.2011 | Комментарии (0)

Մայիսի 6-ին, ժամը 17.։00-ին Ավ. Իսահակյանի ... Читать дальше »
Просмотров: 1050 | Добавил: tigranhayazn | Дата: 13.09.2011 | Комментарии (0)

 [ 16:30 - 26.05.2009 ] «Նիգ-Ապարանը» կանգնած է ոչ թե իշխանության, այլ պետականության կողքին,- ասում է միության փոխնախագահը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարանի ճակատամարտում հայերի տարած հաղթանակի տարեդարձի առթիվ մայիսի 28-ին Ապարանում կկազմակերպի տոնական միջոցառումների շարք: Այս մասին մայիսի 26-ի ասուլիսում հայտնեց միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը: Այդ օրը երեւանաբնակ ապարանցիներին եւ բոլոր ցանկացողներին միությունը անվճար կտեղափոխի Ապարան, որտեղ տեղադրվելու են Սեդրակ Ջալալյանի եւ Դրաստամատ Կանայանի կիսանդրիները, իսկ երեկոյան տեղի կունենա «ավանդական հայկական հյուրասիրություն»:

Տ.Պետրոսյանցը նշեց, որ առհասարակ մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է. նա հիշեցրեց 1918թ.-ին Սարդարապատում եւ Ապարանում արձանագրած հաջողությունները, ինչպես նաեւ 1991թ.-ին Շուշիի ազատագրումը: Նրա խոսքերով, եթե հանկարծ այսօր պատերազմի վտանգ առաջանա, հայորդիները` անկախ կուսակցական պատկանելությունից, կլծվեն հայրենիքի պաշտպանության գործին:

Երեւանի ավագանու ընտրություններին, Տ.Պետրոսյանցը հաստատեց, որ «Նիգ-Ապարանը» սատարում է Հանրապետական կուսակցությանը: «Ստեղծման պահից մեր միությունը կանգնած է եղել ոչ թե իշխանության, այլ պետականության կողքին` թե' Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե' Ռոբերտ Քոչարյանի, եւ թե' Սերժ Սարգսյանի օրոք»,- ասաց նա: Տ.Պետրոսյանցի խոսքերով, յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ նվաճումը ժողովրդավարական արժեհամակարգի առկայությունն է, սակայն հնարավոր չէ ժողովրդավարություն կառուցել, եթե ժողովուրդը դրան պատրաստ չէ: «Մենք դեռեւս չավարտված պատերազմի մեջ ենք, դեռեւս ունենք ուժեղ ձեռքի, ուժեղ անձի կարիք»,- նշեց նա:

Հեղինակ` Նարե Գրիգորյան
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղյան

Просмотров: 722 | Добавил: tigranhayazn | Дата: 04.09.2011 | Комментарии (0)

     
 
     
     
Просмотров: 1134 | Добавил: tigranhayazn | Дата: 27.08.2011 | Комментарии (1)



Haykazunk:
Hay Zoravarner, razmakan, Petakan Gortsichner, Divanagetner

by Hayk Khachatryan, Tigran Petrosyants

ISBN 9993010340 / 9789993010340 / 99930-1-034-0
Publisher Amaras
Country Armenia
Language Armenian
Edition Hardcover
Find All Copies

 


Find collectible copies of 'Haykazunk: Hay Zoravarner, razmakan, Petakan Gortsichner, Divanagetner'

Serendipity:


Просмотров: 1153 | Добавил: tigranhayazn | Дата: 27.08.2011 | Комментарии (0)

Տիգրան Պետրոսյանցի տեղեկություններով առաջին հանրապետության տարիներին գեներալի կոչում է շնորհվել 36 անձի

28.05.2011 16:19

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Վերջերս լույս տեսավ պահեստի փոխգնդապետ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցի «Հազար հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը, որտեղ աշխարհի 34 երկրներում գեներալի ու ծովակալի կոչումների արժանացած 1106 մարդու կենսագրություն է ներկայացված։ Գրքում նաև գեներալներն են, որոնց շնորհիվ նաև 1918-ի մայիսին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Տիգրան Պետրոսյանցի հեղինակած գրքում կան նաև ուշագրավ բացահայտումներ։

Պահեստի փոխգնդապետ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցի համար վերջին երկու տարիները չափազանց բեղուն էին։ Հրատարակել է «Վարդենիս», «Հազար հայազգի գեներալներ, ծովակալներ», «200 հայ զորավարներ» հանրագիտարանները։ Վերջին երկուսը մեր զորական ուժի մասին է, մարդկանց մասին, որոնց մեր ազգը պարտական է իր գոյության թե անցած փուլի, թե հեռահար նպատակների համար»,-ասում է հեղինակը։

Նրա փոխանցմամբ «Հազար հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքում պետական ծառայություններից աշխարհի 34 երկրներում գեներալի ու ծովակալի կոչումների արժանացած 1106 մարդու կենսագրություն է ներկայացված։


Հայոց բանակի կայացման գործում դժվար է թերագնահատել հայ կնոջ դերը

22.01.2011 14:48

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

19 տարի առաջ մեր ժողովուրդը դժվար թե պատկերացներ, որ ունենալու է սեփական բանակ, որն անկախ պետականության կարեւորագույն գրավականներից է, չնայած հայ ժողովուդը դարեր ի վեր մշտապես պաշտամունքի առարկա է դարձրել իր զորքն ու զինվորին։

Հայ ժողովրդի դարավոր երազանքն այսօր իրականություն է։ Հայոց բանակի կայացման գործում դժվար է թերագնահատել հայ կնոջ դերը։

Հայ իրականության մեջ կինը երբեք ստրուկ չի եղել։ Նա միշտ էլ եղել է թագուհի իր տարածքում։ Ու այս թագուհի կանայք նաեւ չերկնչեցին բոկոտն գնալ ու իրենց հայրերի, ամուսինների ու զավակների կողքին կռվել թշնամիների դեմ։

Պատմաբան ու պահեստային գնդապետ Տիգրան Պետրոսյանցը հիշեցնում է նաեւ Զարմանդուխտին, որը Կիլիկիայի հայկական պետության կորստից հետո Զեյթունի լեռներում շուրջ 50 տարի պահեց մի իշխանություն, որը հենց նրա անունով էլ կոչվում էր։

Երբ արցախյան շարժումը սկսվեց օպերայի հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց հիսուն տոկոսից ավելին կանայք էին, ու նրանք էլ դարձան այն շարժիչ ուժը, որ մեր տղամարդկանց տարան դեպի սխրագործություն, դեպի անկախ պետության գաղափարի իրագործում։ Իսկ երբ ծավալվեցին մարտական գործողությունները՝ կանայք դարձան նաեւ այդ գործողությունների անմիջական մասնակիցը, հիշում է զրուցակիցս։
Արցախյան պատերազմին հանրապետությունից մասնակցել են 156 կանայք, որոնցից 17- ը զոհվել են, 35- ից 40- ը առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներ են դարձել։ Շատ կանայք պատերազմից հետո էլ մնացին ու մինչ օրս ծառայում եւ իրենց կարեւոր ներդրումն են կատարում հայոց բանակի կայացման գործում։

Հայոց բանակում այսօր կան բազմաթիվ կին գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, սպաներ, ավագ լեյտենանտներ ու լեյտեննտներ։ Նրանք կատարում են այն առօրյա աշխատանքը, որը կոչվում է շտաբային աշխատանք, եւ պահեստային գնդապետ Տիգրան Պետրոսյանցը վստահեցնում է, որ կանայք այդ աշխատանքը կատարում են լավագույն ձե ... Читать дальше »
Просмотров: 822 | Добавил: tigranhayazn | Дата: 24.08.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 40 41 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz