Նոր մրցույթ` քրիստոնեության ընդունման 1710-ամյակին
նվիրված խաչ-կոթողի կառուցման համար Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ` հայ ժողովրդի կողմից քրիստոնեության ընդունման 1710-ամյակին նվիրված խաչ-կոթողի կառուցման համար: Խաչ-կոթողի
ստեղծման նախաձեռնությունը «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանն է: Խաչ-կոթողի
կառուցման համար նախագիծ ընտրելու նպատակով նախորդ
տարի հայտարարվել էր մրցույթ: Ներկայացված նախագծերը չէին համապատասխանել կոթողի
կառուցման պահանջներին: Այդ
իսկ պատճառով որոշում է կայացվել հայտարարել նոր մրցույթ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց միության նախագահի տեղակալ Տիգրան Պետրոսյանցը, պահանջները նույնն են լինելու. խաչ-կոթողը պետք
է ունենա 33 մ բարձրություն, կառուցված լինի մետաղից, բաղկացած լինի 1710 խաչից, ունենա
բաց խորան: Խաչ-կոթողը կտեղադրվի Արագածոտնի մարզում’ Տառերի
պուրակից 300մ հեռավորությամբ գտնվող
բլրի վրա:
Տ. Պետրոսյանցի խոսքով’ այն զբոսաշրջության համար
կարեւոր նշանակություն կունենա, առավել եւս, որ տեղադրման համար
բավական հաջող տեղ
է ընտրված:
|