| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2011 » Сентябрь » 17
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԳԱՅԹԱԿՂԻՉ ՀՌԱՀ-Ը
16:40 | Ապրիլ 07, 2005
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովը շուտով
կունենա 3 նոր անդամ: ՀՌԱՀ անդամ դառնալու ցանկություն է հայտնել 10 մարդ,
հաղորդում է Երեւանի մամուլի ակումբը:
Տիգրան Պետրոսյանցը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահի
տեղակալ-գործադիր տնօրենն է, Կարեն Համբարձումյանը զբաղեցնում է «Մեդիա
Գրուպ» ԲԲԸ տնօրենի պաշտոնը, Տիրուհի Այվազյանի մասին որեւէ տեղեկություն
հայտնի չէ, Գրիգոր Էմին-Տերյանը «Պոիսկ» մոսկովյան շաբաթաթերթի երեւանյան
թղթակիցն է, Ռաֆիկ Մարտիրոսյանը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի
կրթության եւ մշակույթի վարչության պետն է, Էդուարդ Սախինովը «Կարինա»
հեռուստագործակալության գործադիր տնօրենն է, եւ Ժիրայր Դադասյանը մնջախաղի
պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:
Հիշեցնենք, որ ՀՌԱՀ կազմում թափուր տեղեր են առաջացել օրենքի
համաձայն, քանի որ արդեն լրացել է ՀՌԱՀ 3 անդամների «պաշտոնավարման»
ժամկետը: Ի դեպ, իրենց «պաշտոններում» վերանշանակվելու համար թեկնածուի
դիմում են ներկայացրել ՀՌԱՀ կազմում իրենց ծառայություններով արդեն «աչքի
ընկած» Մուշեղ Հովսեփյանը, Սիմավոն Անդրեասյանը եւ Արա Թադեւոսյանը:
Просмотров:
1010
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
17.09.2011
|
|
ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ
14:44 | Սեպտեմբեր 17, 2004
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Եթե սեպտեմբերի 19-ին արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն,
ԱԺ պատգամավոր կընտրվեմ ես» - համոզված է Եղվարդի թիվ 44 ընտրատարածքի
պատգամավորի թեկնածու Բաբկեն Մարգարյանը: Ըստ նրա, իրեն գյուղերում հարգում են, ճանաչում, եւ ինքը «ջախջախիչ հաղթանակ կարող է տանել»:
Չհավատալով հանդերձ արդար ընտրությունների հավանականությանը` «Փակագիծ»
ակումբի այսօրվա հյուրը մասնակցելու է ընտրություններին` «իր ընտրողներին
չընկճելու համար»: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքի օգոստոսի 29-ի ընտրությունները անվավեր են ճանաչվել ընտրախախտումների պատճառով: Բաբկեն
Մարգարյանը կարծում է, որ այս անգամ էլ է քվեարկության օրը կաշառք
բաժանվելու` ինչպես նախորդ անգամ` 5-10000դրամ. «Տնետուն ընկած ընտանիքների
բարոյական կերպարն են կոտրում»: Ըստ թեկնածուի, ինքն ունի այն
մարդկանց ցուցակը, որոնք օգոստոսի 29-ին կաշառք են ստացել թեկնածուներ`
գործարար Արայիկ Հայրապետյանի եւ «ՕԵԿ» անդամ Արտակ Սարգսյանի անունից: Գործարար
Արայիկ Հայրապետյանը հրաժարվել է շարունակել ընտրապայքարը: Արայիկ
Հայրապետյանի շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցը մասնակցում էր ասուլիսին, բայց
չցանկացավ որեւէ պարզաբանում տալ թեկնածուի հրաժարականի առթիվ: Պարոն Մարգարյանը բացառում է, որ այս ընտրություններում իրեն կպաշտպանեն հրաժարական տված թեկնածուի համակիրները:
Ի դեպ, եթե օգոստոսի 29-ին Բաբկեն Մարգարյանը անկուսակցական թեկնածու է,
այս կիրակի արդեն կուսակցական է. նա անդամագրվել է «Ժողովրդավարություն եւ
աշխատանք» կուսակցությանը:
Просмотров:
755
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
17.09.2011
|
|
«ԴԱՇԻՆՔ»-Ը ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՑՈՒՑԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
16:01 | Ապրիլ 03, 2007
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Դաշինք» կուսակցության ցուցակներում հանկարծակի տեղի ունեցող
փոփոխությունների վերաբերյալ հրապարակումները ԶԼՄ-ով չեն գոհացրել
կուսակցությանը, ուստի նախապես ցանկացած մեկնաբանությունից հրաժարվող
կուսակցության լրատվական ծառայությունն, այսօր տարածել է հաղորդագրություն.
«Զանգվածային լրատվության միջոցների երեկ տարածած հաղորդագրության մեջ
սխալ են նշվել «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակից դուրս մնացած
որոշ անձանց անունները: Տեղեկացնում ենք, որ «Դաշինք»-ի ցուցակից դուրս են
մնացել` թիվ 8` Անդրանիկ Թեւանյանը, թիվ 16` Արա Եղիազարյանը, թիվ 20`
Վարդան Թովմասյանը, թիվ 26` Տիգրան Պետրոսյանցը, թիվ 27` Վիկտոր Հակոբյանը,
թիվ 32` Արիս Հակոբյանը, թիվ 35` Գարեգին Ղազարյանը, թիվ 42` Լիլիթ
Պետոյանը եւ թիվ 47` Էդուարդ Սարիբեկյանը»:
Թե ինչ հիմնավորմամբ են կուսակցության համամասնական ցուցակից դուրս
մնացել միանգամից 9 թեկնածու, կուսակցության լրատվական ծառայությունը
մեկնաբանել է մեկ նախադասությամբ. «Նշված անձանց հիմնական մասի ցուցակից
դուրս մնալը պայմանավորված է փաստաթղթերում առկա բացթողումներով»:
Просмотров:
727
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
17.09.2011
|
|
ՆՈՐ ԹԱՂԱՊԵՏ = ՀԻՆ ԹԱՂԱՊԵՏ
03:38 | Նոյեմբեր 03, 2003
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի նոյեմբերի 2 Երեւանի Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրություններում հաղթեց գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը։ Ընտրատարածքներում
քվեարկությունը ընթացել է հանգիստ մթնոլորտում, սակայն Խաչատրյանի
ընտրական շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցի հավաստմամբ, տեղի են ունեցել
խախտումներ, որի համար արձանագրություն է կազմվել եւ ուղարկվել մարզային
ընտրական հանձնաժողով։
Տիգրան Պետրոսյանցը հաստատում է, որ ընտրության օրը համայնքի
շենքերում թեկնածու Արման Սահակյանի կողմնակիցները բնակիչներին 3000-5000
դրամ են առաջարկել, որպեսզի քվեարկեն իրենց թեկնածուի օգտին։
Просмотров:
1184
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
17.09.2011
|
| |
|
|
|