ՆՈՐ ԹԱՂԱՊԵՏ = ՀԻՆ ԹԱՂԱՊԵՏ
03:38 | Նոյեմբեր 03, 2003
| ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի նոյեմբերի 2 Երեւանի Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրություններում հաղթեց գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը։ Ընտրատարածքներում
քվեարկությունը ընթացել է հանգիստ մթնոլորտում, սակայն Խաչատրյանի
ընտրական շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցի հավաստմամբ, տեղի են ունեցել
խախտումներ, որի համար արձանագրություն է կազմվել եւ ուղարկվել մարզային
ընտրական հանձնաժողով։
Տիգրան Պետրոսյանցը հաստատում է, որ ընտրության օրը համայնքի
շենքերում թեկնածու Արման Սահակյանի կողմնակիցները բնակիչներին 3000-5000
դրամ են առաջարկել, որպեսզի քվեարկեն իրենց թեկնածուի օգտին։
|