Մայիսի 28-ն
Ապարանում կնշվի մեծ
շուքով
Մայիսի 28-ին` Ապարան հերոսամարտի հաղթանակի տարելիցի կապակցությամբ, Ապարանում մի շարք միջոցառումներ են ծրագրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը:
Տ.Պետրոսյանցի խոսքերով, Ապարանում կազմակերպվելիք միջոցառումներին կարող են մասնակցել նաև երևանաբնակները, որոնց համար նախատեսված ավտոբուսները վաղ առավոտյան կշարժվեն Ապարան:
«Ճանապարհին փոքր կանգառ կունենանք Տառարձանների մոտ, ապա Ապարանի հրապարակում մեզ կսպասի դիմավորման արարողությունը»,- տեղեկացրեց Տ. Պետրոսյանցը:
Նա նաև
նշեց, որ Ապարանի հրապարակում ծաղկեպսակներ կդրվեն
Ապարանի ճակատամարտի կազմակերպիչ Սեդրակ Ջալալյանի և հրամանատար Դրաստամարտ Կանայանի հուշարձանների մոտ:
Ապա ներկաները կքայլեն հրապարակից դեպի Վերածնունդ հուշարձան, որտեղ ծաղկեպսակներ կդրվեն
Արցախյան հերոսամարտում զոհված
ապարանցիների հիշատակի կոթողի,
Ապարանի 1918 թ-ի հուշասյան, Դրաստամատ Կանայանի շիրմաքարի առջև:
«Ապա տեղի
կունենա միջոցառումների համերգային մասը, որին կհաջորդի ապարանյան հյուրասիրությունը»,- օրվա
ժամանակացույցը ներկայացնելով` հայտնեց Տ. Պետրոսյանցը:
«Նիգ-Ապարան»
հայրենակցական միության փոխնախագահը խոսեց մայիսյան հաղթանակների, դրանց
արդյունքների ու կարևորության մասին:
Ավարտելով պատմական ակնարկը, Տ. Պետրոսյանցը նշեց,
որ «անկախ այսօրվա քաղաքական ենթատեքստից` հայ
ժողովուրդը պատրաստ է հայրենիքի համար
կանգնել նույն պատրաստակամությամբ, ինչպես
1918 թ-ին, ինչպես
Արցախյան հերոսամարտի տարիներին»:
|