Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 25.04.2024, 17:04
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Август » 20 » ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ
14:53
ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ

Տիգրան ՊետրոսՅանց, ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ /կենսագրական հանրագիտարան/

Խաչատուր Աբովյանի անվան

հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտները

ՄԵՏԱՔՍԵ

ՄԵՏԱՔՍԵ /ՄԵՏԱՔՍԵ ՍԵՐՈԲԻ ՊՈՂՈՍՅԱՆ//ծն. 23.12.1928 թ., Շիրակի մարզ, Արթիկի շրջան, գ.Արևշատ - 09.08.2014 թ., Երևան/, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ /1963 թ./: Իրական անուն է դարձրել անձնանունը: Փոքր հասակում կորցրել է ծնողներին: Մեծացել է Գյումրիի և Փամբակի մանկատներում: 1952 թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, 1958 թ.՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1958 թ-ին կատարել է երեքամսյա արտասահմանյան ճանապարհորդություն «Լիպեցկ» նավով, որտեղ աշխատել է նավաստի /եղել է Եգիպտոսում և Ալբանիայում/: 1967 թ-ից աշխատել է Հայաստանի գրողների միության խորհրդատու: 1988-1994 թթ-ին հասարակական մեծ աշխատանք է կատարել Սպիտակի երկրաշարժի հետևանքով բնակարաններից ու ապրուստի միջոցներից զրկված մարդկանց, Հայաստանի և Արցախի սահմաններում կռվող զինվորներին հագուստով և սնունդով օգնելու համար: 1989-1991 թթ-ին եղել է Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահ, 1992-1995 թթ-ին՝ Արցախյան պատերազմի զինվորների աջակցության հանձնաժողովի նախագահ: Հեղինակ է աւելի քան երեք տասնեակ գիրք: Մասնակցել է միջազգային բանաստեղծական փառատոների: Ռուսերեն լույս են տեսել նրա «Ճակատագիր» /Մոսկվա, 1960/, «Կյանքի գրկում» /Մոսկվա, 1976/ գրքերը: Նրա բազմաթիվ բանաստեղծություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, ռումիներեն և այլ լեզուներով: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով /2008 թ./, ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական «Զօրավար Անդրանիկ» մեդալով /2008 թ./, Արցախի «Մայրական երախտագիտության» մեդալով /2004 թ./:

Երկեր`

1. Ջահելություն: Ե., 1957, 58 էջ, տպ. 2000:
2. Կնոջ սիրտ: Ե., 1960, 110 էջ, տպ. 2000:
3. Судьба: Մոսկվա, 1960:
4. Ուրիշի արցունքները: Ե., 1963, 92 էջ, տպ. 2000:
5. Մաքրասեր Լիլիթը: Ե., 1964, 8 էջ, տպ. 15000:
6. Նվիրում: Ե., 1968, 152 էջ, տպ. 3000:
7. Զգույշ, սիրտ է: Ե., 1974, 183 էջ, տպ. 5000:
8. В объятиях жизни: Մոսկվա, 1975:
9. Սերը հավատ է: Ե., 1977, տպ. 5000:
10. Լիլիթը և բադիկները: Ե., 1977, 14 էջ:
11. Հազար ու մի սեր: Ե., 1981, 316 էջ:
12. Սիրո թալիսման: Ե., 1983, 160 էջ, տպ. 5000:
13. Тысяча и одна любовь: Ե., 1986:
14. Լեռները լալիս են գարնանը: Ե., 1987:
15. Արցունքները չեն ծերանում: Ե., 1989:
16. Շամիրամ: Ե., 1995:
17. Յովհաննէս Շիրազը Իմ Յուշերում: Ե., 2002:
18. Աստծո տեսիլք: Ե., 2002:
19. Երբ ես գալու, Տէր: Ե., 2003:
20. Հովհաննես Մկրտիչ: Ե.,2003:
21. Ամենափրկիչ: Ե., 2003:
22. Աստծո տեսիլք: Ե., 2003:
23. Պարոյր Սևակը իմ կյանքում: Ե., 2004:
24. Զրույց աշխարհի հետ: Ե., 2007:
25. Ճստիկը: Ե., 2010:
26. Դափնեպսակ Չարենցին: Ե., 2011:
27. Մենք ենք ու մենք: Ե., 2011:
28. Ծառ չկտրեք: Ե., 2013:

Թարգմանություններ`

29. Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայից, Ժողովածու /մի մասը թարգմանել է Մետաքսեն/: Ե., 1963, 543 էջ, տպ. 3000:
30. Աբդուռահման Ջամի, Լիրիկա /գազելների մի մասը թարգմանել է Մետաքսեն/: Ե., 1964, 100 էջ, տպ. 3000:
31. Ախմադուլինա Բելլա, Բանաստեղծութիւններ: Ե., 1968, 64 էջ, տպ. 3000:
32. Տաջիկական քնար /մի մասը թարգմանել է Մետաքսեն/: Ե., 1973, 379 էջ, տպ. 3000:
33. Ոսկե դարպասներ, Ուկրաինական քնարերգություն /մի մասը թարգմանել է Մետաքսեն/: Ե., 1977, 413 էջ, տպ. 3000:
34. Վալեկ Միրոսլավ, Հեռավոր հանդիպում /բանաստեղծություններ/: Ե., 1979, 78 էջ, տպ. 5000:
35. Մաքսիմովիչ Դեսանկա, Երազների գերին /բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Մետաքսեն/: Ե., 1983, 104 էջ, տպ. 3000:
36. Արգեզի Թուդոր, Խորհրդավոր սաղմոս: Ե., 1987:
37. Մանեա Սլավկա, Ջիջա /հեքիաթներ/:

Նրա մասին`

1. Մինասյան Սիլվա, Մետաքսեի աշխարհը և լեզուն: Ե., 2003:
2. Հակոբյան Արմինե, Մետաքսե: Ճակատագրական կին: Ե., 2006:

ՀԳ. Օգոստոսի 9-ին իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց անվանի մտավորական Մետաքսեն: Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի mankavarzh.do.am կայքի կողմից խորապես ցավակցում եմ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Մետաքսեի հարազատներին և կիսում նրանց վիշտը:


Լուսանկարները` մեկ այլ անվանի աբովյանցու` Հովհաննես Պապիկյանի:

Просмотров: 672 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/16
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Август 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz