Օգոստոսի 13-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 64-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նորեկ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, խորհրդահայ շրջանի անվանի գրող, պատմավիպասան Զարզանդ Դարյանի թոռանը` Վարդան Մովսիսյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց պետական կառավարման ձևերից մեկի` միապետական կառավարման մասին, նշեց, որ դեռևս 1987 թ-ին ինքը ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը, որն այնուհետև 1992-2006 թթ-ին գործել ու մասնակցել է Հայաստանում քաղաքական գործընթացներին: Նա նշեց, որ ներկայումս ևս Հայաստանում միապետական գաղափարախոսության կրողներ կան, ովքեր աշխատանք են տանում Հայաստանում այդ գաղափարախոսության հիման վրա լուրջ քաղաքական կառույց ստեղծելու մասին: Այդ ուղղությամբ կատարված աշխատանքների, գործող խմբերի, այդ խմբերի աշխատանքը միավորելու հեռանկարների մասին պատմեց Արթուր Արամյանը: Ծավալված քննարկման ժամանակ տրվեցին շատ հարցերի պատասխաններ:
Հանդիպման երկրորդ բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմենուհի Մելքոնյանը, Լիլիթ Ավագյանը, Նանա Մկրտչյանը, Քնարիկ Հովհաննիսյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Օքրո Օքրոյանի անվան երրորդ գրադարանի ընթերցողներ, հատկապես ուսանող ընթերցողներ, շտապում ենք տեղեկացնել, որ պարոն Տիգրան ՊետրոսՅանցը մեր գրադարանին է նվիրել շատ անհրաժեշտ և մասնագիտական գրքեր, որոնք մենք մեծ սիրով կտրամադրենք ձեզ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Տիգրան Պետրոսյանցին, և բոլոր այն անձանց, ովքեր ուզում են աջակցել գրադարանի համալրման գործին:
ՀԱՅՈՑ 4507-ՐԴ ՆԱՎԱՍԱՐԴԻ` ՆՈՐ ՏԱՐՎԱ ԵՐԵԿՈՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Վերջին տարիների ավանդույթով օգոստոսի 11-ին Նոր Նորքի Հայկ Նահապետի արձանի մոտ մեկնարկեցին Հայոց Նոր տարվա առաջին օրվա տոնական արարողությունները` Արսեն Համբարյանի խրոխտ երգով:
Միջոցառման շարունակությունը Հայոց քրմերը ավանդական արարողակարգով իրականացրեցին Գառնիի Հայոց տաճարում:
Երեկոյան Ազատության հրապարակում «Կարին» ավանդական պարի խումբը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ հաճելի ժամեր պարգևեց բազմահարյուր երիտասարդների և Երևանի հյուրերի:
Այստեղ էլ հանդիպեցի «Արարէ» հիմնադրամի ղեկավար, մտավորական ու գիտնական Յուրի Սարգսյանին: Նա ինձ նվիրեց մեկ օր առաջ տպագրված իր նոր գիրքը ու քանի որ գրիչ չգտնվեց ոչ մեր, ոչ մեզ շրջապատողների մոտ, նվիրատվությունը վավերագրեցինք լուսանկարով:
Տիգրան ՊետրոսՅանց, ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ /կենսագրական հանրագիտարան/
Խաչատուր Աբովյանի անվան
հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտները
ՄԵՏԱՔՍԵ
ՄԵՏԱՔՍԵ /ՄԵՏԱՔՍԵ ՍԵՐՈԲԻ ՊՈՂՈՍՅԱՆ//ծն. 23.12.1928 թ., Շիրակի մարզ, Արթիկի շրջան, գ.Արևշատ - 09.08.2014 թ., Երևան/, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ /1963 թ./: Իրական անուն է դարձրել անձնանունը: Փոքր հասակում կորցրել է ծնողներին: Մեծացել է Գյումրիի և Փամբակի մանկատներում: 1952 թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, 1958 թ.՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1958 թ-ին կատարել է երեքամսյա արտասահմանյան ճանապարհորդություն «Լիպեցկ» նավով, որտեղ աշխատել է նավաստի /եղել է Եգիպտոսում և Ալբանիայում/: 1967 թ-ից աշխատել է Հայաստանի գրողների միության խորհրդատու: 1988-1994 թթ-ին հասարակական մեծ աշխատանք է կատարել Սպիտակի երկրաշարժի հետևանքով բնակարաններից ու ապրուստի միջոցներից զրկված մարդկանց, Հայաստանի և Արցախի սահմաններում կռվող զինվորներին հագուստով և սնունդով օգնելու համար: 1989-1991 թթ-ին եղել է Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահ, 1992-1995 թթ-ին՝ Արցախյան պատերազմի զինվորների աջակցության հանձնաժողովի նախագահ: Հեղինակ է աւելի քան երեք տասնեակ գիրք: Մասնակցել է միջազգային բանաստեղծական փառատոների: Ռուսերեն լույս են տեսել նրա «Ճակատագիր» /Մոսկվա, 1960/, «Կյանքի գրկում» /Մոսկվա, 1976/ գրքերը: Նրա բազմաթիվ բանաստեղծություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, ռումիներեն և այլ լեզուներով: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով /2008 թ./, ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական «Զօրավար Անդրանիկ» մեդալով /2008 թ./, Արցախի «Մայրական երախտագիտության» մեդալով /2004 թ./:
Երկեր`
1. Ջահելություն: Ե., 1957, 58 էջ, տպ. 2000:
2. Կնոջ սիրտ: Ե., 1960, 110 էջ, տպ. 2000:
3. Судьба: Մոսկվա, 1960:
4. Ուրիշի արցունքները: Ե., 1963, 92 էջ, տպ. 2000:
5. Մաքրասեր Լիլիթը: Ե., 1964, 8 էջ, տպ. 15000:
6. Նվիրում: Ե., 1968, 152 էջ, տպ. 3000:
7. Զգույշ, սիրտ է: Ե., 1974, 183 էջ, տպ. 5000:
8. В объятиях жизни: Մոսկվա, 1975:
9. Սերը հավատ է: Ե., 1977, տպ. 5000:
10. Լիլիթը և բադիկները: Ե., 1977, 14 էջ:
11. Հազար ու մի սեր: Ե., 1981, 316 էջ:
12. Սիրո թալիսման: Ե., 1983, 160 էջ, տպ. 5000:
13. Тысяча и одна любовь: Ե., 1986:
14. Լեռները լալիս են գարնանը: Ե., 1987:
15. Արցունքները չեն ծերանում: Ե., 1989:
16. Շամիրամ: Ե., 1995:
17. Յովհաննէս Շիրազը Իմ Յուշերում: Ե., 2002:
18. Աստծո տեսիլք: Ե., 2002:
19. Երբ ես գալու, Տէր: Ե., 2003:
20. Հովհաննես Մկրտիչ: Ե.,2003:
21. Ամենափրկիչ: Ե., 2003:
22. Աստծո տեսիլք: Ե., 2003:
23. Պարոյր Սևակը իմ կյանքում: Ե., 2004:
24. Զրույց աշխարհի հետ: Ե., 2007:
25. Ճստիկը: Ե., 2010:
26. Դափնեպսակ Չարենցին: Ե., 2011:
27. Մենք ենք ու մենք: Ե., 2011:
28. Ծառ չկտրեք: Ե., 2013:
Թարգմանություններ`
29. Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայից, Ժողովածու /մի մասը թարգմանել է Մետաքսեն/: Ե., 1963, 543 էջ, տպ. 3000:
30. Աբդուռահման Ջամի, Լիրիկա /գազելների մի մասը թարգմանել է Մետաքսեն/: Ե., 1964, 100 էջ, տպ. 3000:
31. Ախմադուլինա Բելլա, Բանաստեղծութիւններ: Ե., 1968, 64 էջ, տպ. 3000:
32. Տաջիկական քնար /մի մասը թարգմանել է Մետաքսեն/: Ե., 1973, 379 էջ, տպ. 3000:
33. Ոսկե դարպասներ, Ուկրաինական քնարերգություն /մի մասը թարգմանել է Մետաքսեն/: Ե., 1977, 413 էջ, տպ. 3000:
3
... Читать дальше »
Օգոստոսի 13-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 64-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նորեկ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, խորհրդահայ շրջանի անվանի գրող, պատմավիպասան Զարզանդ Դարյանի թոռանը` Վարդան Մովսիսյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց պետական կառավարման ձևերից մեկի` միապետական կառավարման մասին, նշեց, որ դեռևս 1987 թ-ին ինքը ստեղծել է Հայաստանի Թագավորական կուսակցությունը, որն այնուհետև 1992-2006 թթ-ին գործել ու մասնակցել է Հայաստանում քաղաքական գործընթացներին: Նա նշեց, որ ներկայումս ևս Հայաստանում միապետական գաղափարախոսության կրողներ կան, ովքեր աշխատանք են տանում Հայաստանում այդ գաղափարախոսության հիման վրա լուրջ քաղաքական կառույց ստեղծելու մասին: Այդ ուղղությամբ կատարված աշխատանքների, գործող խմբերի, այդ խմբերի աշխատանքը միավորելու հեռանկարների մասին պատմեց Արթուր Արամյանը: Ծավալված քննարկման ժամանակ տրվեցին շատ հարցերի պատասխաններ:
Հանդիպման երկրորդ բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմենուհի Մելքոնյանը, Լիլիթ Ավագյանը, Նանա Մկրտչյանը, Քնարիկ Հովհաննիսյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Երկու տարի անց, մեր ժամանակներից առաջ 7 թվականի Նավասարդ ամսի Արեգ (առաջին) օրը, արքայից-արքա Էրատոն մեկնում է Երիզա ավան, Անահիտ Աստվածամոր տաճար:
Տոնական շքախումբը, զինավառ թիկնապահ գնդի ուղեկցությամբ, անցավ Արաքսի կամուրջը և Արարատ լեռան հարավակողմով մտավ Դարոյնք տանող ճանապարհը՝ Անահտական գավառ հասնելու համար:
Արքայից-արքայի ուղեկիցը Հայոց Աստվածատան գլխավոր քրմապետ Մաժաքն էր:
Գլխավոր քրմապետ Մաժաքը արքա Էրատոյի հետ նույն տոհմից էր: Նա քուրմ էր դարձել դեռևս արքայից-արքա Արտավազդի օրոք ու ծանոթ էր Հայոց գլխով անցած վերջին իրադարձություններին: Նրա դեմքը սառն էր, բայց բարի արտահայտությամբ, լայն ճակատ ուներ ու իր նախնիների նման կեռ քիթ: Արծվենի աչքերը քննախույզ էին:
Գլխավոր քրմապետը զրուցասեր էր ու յուրաքանչյուր կանգառում արքայի հետ կիսվում էր: Նա սիրով ներկայացնում էր Հայոց աշխարհի այս հատվածը, որը Էրատո արքան չգիտեր և ծարավ հողի նման կլանում էր յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր պատկեր, որ ներկայացնում էր մեծ քրմապետը:
Ճանապարհն անցնում էր լեռնային կիրճերով, գետաբերաններով: Յուրաքանչյուր կանգառատեղում խփվում էր արքայական արծվանկար վրանը: Սպասավորներն արագ հացի պատրաստություն էին տեսնում և արքան դրանիկներով սեղան էր նստում: Կերակրվում էին նաև ուղեկից զինվորները, սպասավորները: Հանգիստ էր տրվում ձիերին՝ ճանապարհի հաջորդ հատվածն անցնելու համար:
Մի քանի օրվա ճանապարհորդությունից հետո արքայից-արքա Էրատոյի տոնական շքախումբը հասավ Երիզա:
Իրենից առաջ արագավազ սուրհանդակները նրա գալու լուրը հասցրել էին Անահտական գավառի նահապետ-հրամանատարին: Ու նա, Հայաստանի Արևմտյան կողմի փոխարքա Տիրանի հետ, իրեն ենթակա զորագնդով, ամբողջ քրմական դասով, տեղի ազնվական ընտանիքների ներկայացուցիչներով, Երիզայից մի ժամվա հեռավորությամբ, Եփրատ գետի ոլորանի զով անկյունում, ծանրաբեռ սեղաններով, դիմավորում էր արքայից-արքա Էրատոյին ու գլխավոր քրմապետին:
Հանդիպումն ու ողջագուրումը շատ ջերմ էր: Բարձրաստիճան ազնվականները խոնարհվեցին արքայի առաջ, զինվորական սուսերակիրները վեր պարզեցին թրերը, նիզակակիրներ՝ նիզակները:
Արքայից-արքան տոնական շքեղ զգեստի մեջ էր, գլխին հայոց արքայատան դաշտային ադամանդազարդ, արծվակիր թագ: Այս կողմում առաջին անգամ էին տեսնում Հայոց Էրատո արքային ու զարմացած էին նրա գեղեցկությամբ:
Արքան իսկապես գեղեցկուհի էր: Բարձրահասակ, երկարավիզ: Ընտանեկան դեմք. տոհմական լայն ճակատ, նուրբ հոնքեր, ընդգծված շուրթեր, բարի ժպիտ:
Արքայական ծիրանին, որ ադամանդակուռ ճարմանդով ամրացված էր կրծքամասում, ընդհանուր գծերով ընդգծում էր արքայից-արքայի ձիգ մարմինը: Արքայի ծիրանին արևի անդրադարձից ոսկու արտացոլք էր դարձել:
Արքան աչքերով ընդգրկեց ամբողջ տարածքն զբաղեցնող դիմավորողների շարքերը, բարձր, բոլորին լսելի գոչեց.
- Ողջույն իմ ժողովրդին:
- Ողջույն Հայոց արքայից-արքային,- եղավ միաձայն պատասխանը:
Փոխարքա Տիրանը, գավառի նահապետ-հրամանատարը և Երիզայի քուրմը մի քանի քայլով մոտեցան արքային ու գլխավոր քրմապետին: Արքան հարցրեց նրանց որպիսությունը և ստանալով դրական պատասխան աջ ձեռքը առաջ պարզեց և ձեռքով ողջունեց իր արյունակիցներին: Եվ փոխարքան, և Երիզայի քուրմը նույնպես Արշակունյաց զարմից էին: Ու այս հանդիպումը ընտանեկան հանդիպումների շարքից էր: Փոխարքայի պապը Վաղարշակ արքայի կողմից էր նշանակվել պաշտոնի և այդ ժամանակներից որդոց-որդի, ժառանգական իրավունքով, զբաղեցնում էին Արևմտյան կողմի փոխարքայի պաշտոնը:
Երիզան հայոց Աստվածատան կարևորագույն տաճարներից մեկն էր և գլխավոր քրմապետները ուղղակի շահագրգռությամբ այստեղ միշտ իրենց տոհմակից քուրմ էին հաստատում:
Հյուրասիրությունը միայն հյուրասիրություն չէր: Հենց այստեղ արքայից-արքա Էրատոն նաև գնահատեց տեղի իշխանավորների վերաբերմունքը Հայոց գահին և ներքուստ այն գնահատելով դրական, աջ ձեռքը վեր պարզեց ու ամեն խոսք ու զրույց ավարտվեց, դադարեց տեղաշարժը: Նա բարձրացրեց իր առջև դրված տոհմական արծվակիր արծաթյա գավաթը և մի պահ
... Читать дальше »
ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼԻ
ԱՆՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Մի գրքի հետ կապված այսօր հանդիպեցի Աբովյան փողոցում` Երիտասարդական մետրոյին հարակից տարածքում գտնվող գրախանութի սեփականատեր Գարիկ Մարտիրոսյանին:
Գիրքը 1892 թ-ին նվիրվել է ռուսական կայսերական զինվորական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած Իվան Ամիրովին: Անուն-ազգանունից ելնելով միայն վերապահումով կարելի է մտածել, որ այն կրողը հայ է: Բայց նա հայ է: Գրքի վերջում, կազմի տակ, մնում է նվեր ստացողի հայատառ գրությունը իր հայերեն անուն-ազգանունով` Հովհաննես Ամիրեանց:
Գարիկ Մարտիրոսյանը կարդացել է, որ Իվան Ամիրովը հետագայում ստացել է գեներալական աստիճան: Ահա հենց այս ճշտելու համար էլ հանդիպեցինք: Իմ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքում Իվան Ամիրովի մասին տեղեկություն չկա: Այլ աղբյուրներում ևս ես այդ անուն-ազգանվանը չեմ հանդիպել: Ըստ Գարիկի հայազգի այս գեներալը ծատայել է Կովկասի փոխարքայի պալատում:
Տեղադրում եմ գրքի կազմի, նվիրատվության և ստացողի նվիրագրի լուսանկարները: Գուցե տեղյակ մարդիկ օգնեն ճշտելու Հովհաննես Ամիրեանցի` Իվան Ամիրովի կենսագրությունը:
Հուլիսի 29-ին «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտնել եմ, որ Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը Արամի և Բուզանդի փողոցների զուգահեռով մինչև Կողբացու փողոցի հետ հատվելը դեռևս 2005 թ-ին վաճառվել է բիզնես կառույցի: Ասուլիսից հետո «Արմ Նյուզի» թղթակցին քաղաքապետարանից հայտնել են, որ շենքը չի վաճառվել և «տեղում» է: Փառք Աստծո, հարգելի երևանցիներ, որ շենքը «տեղում» է ու գնորդ «Գլենդել Հիլզը» այն չի փաթեթավորել ու տարել անհայտ ուղղությամբ:
Իսկ եթե ես հասարակությանը սխալ տեղեկություն եմ տվել ու դրանով սխալ պատկերացում ստեղծել մեր հարազատ քաղաքապետարանի մասին, ինչ-որ տեղ խաղալով նրա բարձր վարկի հետ, քաղաքապետարանը թող ի ցույց դնի որ շենքի սեփականատերն է ու դիմի դատարան` պատվի պահանջով: Այլապես հակառակը ես կանեմ` քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի և ընդհանրապես քաղաքապետարանի դեմ:
Օգոստոսի 6-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 63-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբին ներկայացրեց Հայաստանի և Արցախի սահմաններին վերջին շաբաթ տեղի ունեցած դեպքերը, խոսեց աշխարհաքաղաքական իրողությունների, բարեկամ ձևացող թշնամիների, երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու կարևորության, հայրենիքի պաշտպանության հարցում արդարացիության սկզբունքի ու, ցավոք, դրա պակասի մասին: Նա այս մեկ շաբաթվա դեպքերը որակելիս խիստ կարևոր համարեց Հայաստանի քաղաքացիների պահվածքը, որ սովորական հանրությունից միանգամից դարձան հայրենապաշտության հանրություն: Խոսեց օրվա հերոս զինվորների մասին և ստեղծագործող երիտասարդներին կոչ արեց հենց այդ զինվորներին դարձնել իրենց ստեղծագործության հենքը, հերոսը, փառաբանել նրանց, քանզի Հայաստանի թիվ մեկ մարդը ինչես եղել է, կա և ինչպես կլինի` հայ զինվորն է: Նա ասաց, որ մենք անսահմանորեն պիտի սիրենք մեր բանակն ու մեր զինվորին, այլապես կապրենք ուրիշի բանակի կրունկի տակ ու կկերակրենք ուրիշի զինվորին:
Օրվան համահունչ էր Լիլիթ Ավագյանի «Հայ զինվորին» բանաստեղծությունը, որ հենց այս օրերի արձագանք էր: Հանդիպման բոլոր մասնակիցները դրականորեն խոսեցին բանաստեղծության մասին:
Իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նանա Մկրտչյանը, Տիգրանուհի Արշակյանը, Արարատ Գևորգը /Խաչատրյան/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Նանա Մկրտչյանը խոսեց իր նոր «Անտես իրականության ղողանջները» պայմանական վերնագրով վիպակի մասին, նշեց, որ հերոսը թեև կույր է, բայց հոգով տեսնում, զգում և դրան համապատասխան եզրահանգումներ է անում:
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, «ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ» ԱՅՍ ԾՐԱԳՐՈՎ
ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ես երեկ ներկայացրել եմ ճարտարապետ Լևոն Վարդանյանի «Հին Երևան» նախագծի նկարը:
Իսկ հիմա կխոսեմ դրա մասին:
Սիրելի հայեր, լավ նայեք այս պատկերին, որ ստացել է «Հին Երևան» անուն և իբրև թե պիտի հավաքական պատկերացում տա 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի Երևանի մասին: Ասել է թե այստեղ, իբրև թե, պիտի հավաքվեին Երևանի կենտրոնում քանդված հին շենքերը և պատկերացում ստեղծեին հին Երևանի մասին:
Խորհուրդ եմ տալիս լավ նայել, մտքով վերհիշել Երևանի կենտրոնում ոչնչացված շենքերը և փորձել տեսնել դրանք այս մանրակերտում:
Դժվար հիշեք: Դրանք այստեղ չկան:
Հարգարժան Տարոն Մարգարյան, այդ ինչպես են Ձեզանից առաջ պաշտոնավարած քաղաքապետներն իրենց, ապա Ձեզ համոզել, որ սա, այո սա, հին Երևանի մաս է: Այստեղ որևէ հին Երևան չկա: Սա բիզնես ծրագիր է: Սա հին պատերով ժամանակակից «սիթի» կամ «մոլ» է, կամ... ծածկած շուկա:
Եվ, թույլ տվեք հարցնել. սա նախագծողը և «սարքողները» /ովքեր էլ նրանք լինեն, ինչքան էլ ազգանունի վերջում «յան» մասնիկով ազգախորհրդանիշ ունենան/ այստեղ որտեղ են տեսնում Արամ Մանուկյանի տունը որպես հայ պետականության հոգևոր խորհրդանիշ:
Ձեզ խաբել են, հարգարժան Տարոն Մարգարյան, այստեղ Արամ Մանուկյանի տունն այլևս գոյություն չունի:
Թույլ չտաք, որ բիզնես մտածողությամբ հայրենիք ծախողներն ավերեն մեր պատկերացումները Հայրենիքի մասին:
Չեղյալ հայտարարեք այս ծրագրի մեջ լուծարված Արամի 9 հասցեում գտնվող երկհարկանի տան վաճառքը: Այդ փոքրիկ շինությունը Հայոց պատմության մաս է: Այդտեղ է ապրել Արամ Մանուկյանը մինչև իր մահը, ապա` նրա այրին` ՀՀ խորհրդարանի պատգամավոր Կատարինե Զալյան-Մանուկյանը և Արամի դուստրը` Սեդան, այդ նույն տանը 1920 թ-ից ապրել է նաև ՀՀ երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանը` ընտանիքի հետ։
Եթե թույլ տաք «Գլենդել Հիլզին» իրագործելու «Հին Երևան» այդ ավերող ու զավեշտական ծրագիրը, այդ հոգեկան ավերմունքը, ապա երբեք ոչ Ձեզ, ոչ Ձեր զավակներին չի հաջողվի ջնջել Հայոց պատմությունը վաճառելու այս ցավալի ամոթը:
ՀԳ. Հիշում եք մեկ տարի առաջ Հովհաննես Թումանյանի Թիֆլիսի տան վաճառքի հետ կապված պատմությունը: Հիշում եք, թե ինչ շարժում ծավալվեց Հայաստանում այդ առիթով: Թիֆլիսում գտնվող այդ տան համար, որտեղ Ամենայն հայոց բանաստեղծի ոգին էր ապրում, ցավում էր յուրաքանչյուր հայի սիրտ: Իսկ այստեղ` Երևանում, ավերվելու-վերանալու է Հայոց մեծ զավակի` Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Արշակ Արշակունու, Աշոտ Բագրատունու, Լևոն Բ Ռուբինյանի, Զաքարե Ա Զաքարյանի, Դավիթ Բեկի ուղղակի ժառանգ, Հայաստանի այսօրյա պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը: Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, միթե դրանից ձեր սիրտը չի ցավում:
Հուլիսի 29-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին պատմաբան, «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը և պատմական գիտտությունների թեկնածու, «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանը:
Նրանք հրատապ ներկայացրեցին «ՀԱՅՈՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿԸ: ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 135-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:
Արմեն Ասրյանը ներկայացրեց Արամ Մանուկյանի կենսագրությունը և խոսեց ծանրագույն ժամանակներում Հայաստանի փրկության մասին, որ 1918 թ-ի մայիսյան հերոսամարտերում իրականացրեց Արամ Մանուկյանը: Նա ըստ պատշաճի արժևորեց քաղաքական, ռազմական, պետական գործչին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց վերջին երկու ամսում Արամ Մանուկյանի տան հետ կապված իր ղեկավարած «Զորավար» հիմնադրամի կատարած աշխատանքը: Նշեց, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 2005 թ-ին «մոգոնել է» շատ խոսուն «Հին Երևան» ծրագիրը և այդ ծրագրի շրջանակում Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը ևս հարակից տարածքի հետ վաճառել է «Գլենդել հիլզ»-ին` բիզնես ծրագիր իրականացնելու նպատակով, ինչը բարեբախտաբար առ այսօր կյանքի չի կոչվել և հնարավորություն է տալիս Երևանի քաղաքապետարանին Արամի 9 շենքի մասով չեղյալ հայտարարելու առքուվաճառքի պայմանագիրը, շենքը վերադարձնել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշիռ և իրականացնելու Մեծ հայի տուն-թանգարան ստեղծելու գաղափարը:
Բանախոսը ցավով նշեց, որ այս տարին Արամ Մանուկյանի համար հոբելյանական է, լրանում է նրա 135-ամյակը, բայց պետականորեն հոբելյանը նշելու որևէ դրսևորում չի տեսնում պետական մակարդակներում: Նա նշեց, որ վերոհիշյալից ելնելով «Զորավար» հիմնադրամը իր վրա է վերցնում հիշյալ խնդիրը ներկայացնելու գործը և ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներկայացնում է հետևյալ ծրագիրը.
ՀՀ կառավարությանը`
- Քննարկել Արամ Մանուկյանի շիրիմը Երևանի քաղաքային պանթոնից տեղափոխելու և Կոմիտասի այգու Պանթեոնում վերաթաղելու հարցը /այդտեղ է ամփոփվել Մեծ հայի մարմինը մահից հետո, ցավոք խորհրդային իշխանություններն այն փոխադրել ու վերահուղարկավորել են նախ Կոզեռնի գերազմանոցում, ապա այդտեղից փոխադրել են Երևանի քաղաքային պանթեոն/: Միայն այսպես կվերականգնվի պատմական արդարությունը:
- Հիմնել «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» շքանշան «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐ» մակագրությամբ և տարին մեկ անգամ շնորհել Հայաստանին քաղաքական կյանքում մեծ ծառայություն կատարած անձի:
- Տպագրել «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» նամականիշ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐ 135» մակագրությամբ:
- Հրատարակել «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» կենսագրական մենագրությունը:
- Նկարահանել «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԸ` ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» վավերագրական ֆիլմը:
- Հոկտեմբերի 31-ին Հայֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» դահլիճն անվճար տրամադրել «Զորավար» հիմնադրամին` Արամ Մանուկյանի 135-ամյակի առթիվ «Արամ Մանուկյան` Հայաստանի Հանրապետության հայրը» խորագրով հանդիսավոր միջոցառման և համերգի իրականացման համար:
Երևանի քաղաքապետարանին`
- Իր պարտավորությունները չկատարելու համար չեղյալ համարել «Գլենդել հիլզ»-ին «Հին Երևան» ծրագրով Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տան վաճառքը, շինությունը հետ ընդունել քաղաքապետարանի հաշվեկշիռ կամ օգտագործման իրավունքով հանձնել «Զորավար» հիմնադրամին` նորոգելու և «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» տուն-թանգարանի վերածելու համար:
- Ընդունել Երևանի ավագանու որոշում` Երևան քաղաքում /Արամի 9 հասցեի մոտակայքում/ կանգնեցնելու Արամ Մանուկյանի արձանը:
Բանախոսները պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերի:<
... Читать дальше »
Հուլիսի 30-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 62-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց ծնողների հետ փոխհարաբերությունների, ծնող-երեխա անքակտելի կապի, երեխային տրվող անունների մասին` այդ ամենը հիմնավորելով կամ անձնական, կամ համընդունելի օրինակներով: Բանախոսության շուրջ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցեցին հանդիպմանը ներկա գրական ակումբի բոլոր անդամները:
Իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Գայանե Գենջոյանը /Դայանա Բելլ/, Աննա Սարգսյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Նանա Մկրտչյանը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ քննարկումնոր ծավալվեցին:
Տիգրան ՊետրոսՅանցն իր «Հայաստան, իմ սեր» գրքից կարդաց մեկ տասնյակ ստեղծագործություններ: