ՍԱ ԱՐԱՄԻ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՏՈՒՆՆ Է
Հուլիսի 29-ին «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտնել եմ, որ Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը Արամի և Բուզանդի փողոցների զուգահեռով մինչև Կողբացու փողոցի հետ հատվելը դեռևս 2005 թ-ին վաճառվել է բիզնես կառույցի: Ասուլիսից հետո «Արմ Նյուզի» թղթակցին քաղաքապետարանից հայտնել են, որ շենքը չի վաճառվել և «տեղում» է: Փառք Աստծո, հարգելի երևանցիներ, որ շենքը «տեղում» է ու գնորդ «Գլենդել Հիլզը» այն չի փաթեթավորել ու տարել անհայտ ուղղությամբ:
Իսկ եթե ես հասարակությանը սխալ տեղեկություն եմ տվել ու դրանով սխալ պատկերացում ստեղծել մեր հարազատ քաղաքապետարանի մասին, ինչ-որ տեղ խաղալով նրա բարձր վարկի հետ, քաղաքապետարանը թող ի ցույց դնի որ շենքի սեփականատերն է ու դիմի դատարան` պատվի պահանջով: Այլապես հակառակը ես կանեմ` քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի և ընդհանրապես քաղաքապետարանի դեմ:
Տիգրան ՊետրոսՅանց
|