ՀԵՐԹԱԿԱՆԸ. ԺՈՂՈՎԱԾՈՒ, ՆՈՐ ՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵՐԳ, ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ
Նոյեմբերի 30-ին ՀՊՄՀ
գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի
ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:
Հրաչյա-Ժորա Հակոբյանը և գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը
ներկայացրեցին մրցութային ալմանախի պատրաստության մասին տեղեկատվություն:
Նշեց, որ արդեն ներկայացվել են 33 հեղինակների գործեր, նրանց համառոտ
կենսագրականները և լուսանկարները:
Նոր ստեղծագործություններ
ներկայացրեցին Նանա Մկրտչյանը /՛՛Եվրասիա՛՛ վարժարան/, Վարսինե
Հայրապետյանը /Երևանի պետական համալսարան/, Լիանա Մանուկյանը, Հրաչյա-Ժորա
Հակոբյանը, Արարատ Խաչատրյանը, Արմենուհի Սումբուլյանը, Գոհար
Մարտիրոսյանը, Լիլիթ Պետրոսը, Տիգրանուհի Արշակյանը /բոլորն էլ՝
Մանկավարժական համալսարանից/, Իշխան Բադալյանը, Անի Մարգարյանը
/Հյուսիսային համալսարան/:
Անի Մարգարյանը կարդաց, ապա երգեց իր
տողերի հիման վրա գրված ՛՛Զեյթուն՛՛ երգը /երգի կատարման ժամանակ ստուդիայի
անդամները կատարեցին հայկական շուրջպար/:
Հրաչյա-Ժորա Հակոբյանը և Գոհար Մարտիրոսյանը կատարեցին Հովհաննես Շիրազի բանաստեղծության հիման վրա ստեղծված ՛՛Անի՛՛ երգը: Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը: