| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Декабрь » 09 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
00:46 ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ |
ՀԵՐԹԱԿԱՆԸ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է  Դեկտեմբերի 7-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ակումբի հերթական հանդիպումը:
Հրաչյան /Ժորա Հակոբյան/ և գիտական
գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեցին մրցութային ժողովածուի
պատրաստության մասին տեղեկատվությունը: Նշեցին, որ ներկայացվել են 42
հեղինակների գործեր, նրանց համառոտ կենսագրականները և լուսանկարները և
ժողովածուն արդեն պատրաստ է:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը
ներկայացրեց ակումբի նոր անդամներին՝ ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող
Գայանե Գենջոյանին /Դայանա Բելլ/ և Երևանի պետական համալսարանի լրագրության
ֆակուլտետի ուսանող Անուշ Առաքելյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը
շնորհավորեց ակումբի անդամ, ՀՊՄՀ շրջանավարտ Հրաչյային /Ժորա Հակոբյան/
առաջին գրքի հրատարակման առթիվ /Հրաչյան իր առաջին գրքի ազդօրինակը սիրով
նվիրեց ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբին/ և Դայանա Բելլին /Գայանե
Գենջոյան/՝ ՛՛Գրական Արմավիր՛՛ և ՛՛Նուռ՛՛ գրական ալմանախներում տպագրաված
բանաստեղծական շարքերի համար:
Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին
Գոհար Մարտիրոսյանը, Անուշ Առաքելյանը, Արմենուհի Սումբուլյանը, Դայանա
Բելլը, Արարատ Խաչատրյանը, Էվելինա Միրզոյանը, Գուրգեն Հարությունյանը,
Հրաչյան, Տիգրան ՊետրոսՅանցը:
Վարսինե Հայրապետյանը /Երևանի պետական
համալսարան/ կարդաց Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը, Մարիամ
Գևորգյանը /՛՛Եվրասիա՛՛ վարժարան/՝ Հովհաննես Թումանյանի
ստեղծագործություններից, Նանա Մկրտչյանը /՛՛Եվրասիա՛՛ վարժարան/՝ Պարույր
Սւակի ՛՛Ծերանում ենք, Պարույր Սևակ՛՛ բանաստեղծությունը, Արարատ
Խաչատրյանը՝ Համո Սահյանի ստեղծագործություններից մեկը, Սերինե
Հովհաննիսյանը՝ մեկական ստեղծագործություն Պարույր Սևակից և Համո Սահյանից: Հրաչյան /Ժորա Հակոբյան/ երգեց Գուսան Շիրինի երգերից մեկը և մեկ երգ Մեծն Կոմիտասի մշակումներից:
Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը:
|
|
Просмотров: 729 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/16 |
|
|
|