Դեկտեմբերի 14-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ակումբի հերթական հանդիպումը:
Գիտական գրադարանի տնօրեն, ակումբի
հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ՛՛Օրանժ - 2013՛՛ մրցութային
ժողովածուի պատրաստության մասին տեղեկատվությունը: Նա նշեց, որ ժողովածուն
բացարձակ պատրաստ է և ներառում է ակումբի անդամ 45 ստեղծագործողների
աշխատանքները:
Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Լիանա
Մանուկյանը, Արմենուհի Սումբուլյանը, Աննա Վիրաբյանը, Արարատ Խաչատրյանը,
Գոհար Մարտիրոսյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Իշխան Բադալյանը:
՛՛Գրական լուսանցք՛՛ էջում Լիլիթ Պետրոսը կարդաց Վահագն Դավթյանի
բանաստեղծություններից մեկը և Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունից մի
հատված, Մարիամ Գևորգյանը /՛՛Եվրասիա՛՛ վարժարան/՝ Սիլվա Կապուտիկյանի
ստեղծագործություններից:
Հրաչյան /Ժորա Հակոբյան/ և Գոհար Մարտիրոսյանը կատարեցին հոգևոր երգ: Գոհարը ներկայացրեց ՛՛Կռունկ՛՛ երգը:
Որոշվեց տարվա ավարտական հանդիպումը գումարել դեկտեմբերի 28-ին: