Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 12:23
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Декабрь » 24 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
10:53
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛




Դեկտեմբերի 21-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:

Գիտական գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ՛՛Օրանժ - 2013՛՛ մրցութային ժողովածուն բացարձակ պատրաստ է և ներառում է ակումբի անդամ 47 ստեղծագործողների աշխատանքները 160 էջի վրա: Աշխատանքը լավագույնս կատարելու համար նա Հրաչյային /Ժորա Հակոբյան/ պարգևատրեց անգլերենով տպագրված նկարչական ալբոմով:

Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Անուշ Առաքելյանը /Երևանի պետական համալսարան/, Տիգրանուհի Արշակյանը, Աննա Վիրաբյանը, Էվելինա Միրզոյանը, Իշխան Բադալյանը:

Մշակութային լուսանցք /ասմունք, երգ, նկարի ցուցադրություն և այլն/ էջում ամենաշատ ծափերի արժանացավ Սերինե Հովհաննիսյանի զարմիկ, յոթնամյա Գրիշան: Նա մեծ ոգևորությամբ արտասանեց Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՛՛ բանաստեղծությունը: Համո Սահյանի մեկական բանաստեղծություններ ներկայացրեցին Արարատ Խաչատրյանը և գրական ակումբի նորեկ, ՀՊՄՀ ուսանողուհի Մարգարիտա Պետրոսյանը:

Նանա Մկրտչյանը Հրաչյայի համագործակցությամբ երգեց Պարույր Սևակի խոսքերով ստեղծված ՛՛Երեքնուկ՛՛ երգը, Հրաչյան իր հերթին կատարեց մեկ այլ երգ:

Գոռ Բակումյանը ներկայացրեց տեղում կատարած ճեպանկար-դիմանկարների մի շարք:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:





Նոր ստեղծագործություններ ներկայացրեց Անուշ Առաքելյանը 



Մարդ սառը բաժակով քեզ թեյ տվեց,
Դու խմեցիր ու մոռացար թեյի մասին,
Թունդ ու տաք թեյի երազով էիր տարված,
Մորդ անշարժ ձեռքերը սառեցրեցրին քո տաք թեյի երազը



*      *
*


Դու թեթև ու լուռ անցնում էիր փողոցով,
Չէիր էլ նկատում քո չապլինյան քայլերի ընթացքը:
Նեղլիկ ճանապարհի արանքով մեծ քայլեր էիր միացնում:
Մի օր քարերը վերջացան...
Դու անցնում էիր առանց փողոցի:

Նոր ստեղծագործություն ներկայացրեց Էվելինա Միրզոյանը

Մթնշաղ գիշեր,հեռվում երկու ստվեր,
Մեծ լիալուսին,ստվերում երկու սիրտ,
Ա՜խ,որքան,որքան վառվռուն աստղեր,
Իսկ գրկումն իմ ջերմ,նորից ստվեր ու ստվեր:

Միապաղաղ օր,նորից ես և նա,
Բայց ախր նա,հենց նա,և կա,և չկա:
Փարվում եմ ծածուկ չքանում է նա,
Շոյում եմ, գրկում,ա՜խ ստվեր է դառնում:

Մենք ենք երկուսով,ժպտում ենք իրար,
Բայց արթնանում եմ,անհետանում է,
Բայց ես սիրում եմ,իսկ նա ստվերում է,
Բայց ես կանչում եմ,իսկ նա լռում է:

Մենք ենք երկուսով,երկու սիրող սիրտ,
Միացել,ձուլվել,մեկ հատ ենք դարձել,
Բայց ավաղ դատարկ ստվեր է թվացել:


Նոր ստեղծագործություններ ներկայացրեց Հրաչյան /Ժորա Հակոբյան/
    ԳՈւՑԵՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
/նվիրված H-ին/

Սառչում են... սառչո՜ւմ
Մտքերս բոլոր,
Խոսքերս բոլոր կախվում են օդում,
Չեմ կարողանում անգամ երազել,
Երբ աչքս տեսնում է
Պատկերդ բոսոր։

Սառչում են... սառչո՜ւմ
Ձեռքերս կարող,
Որ ժամանակին առնում էին քո
Մատները նրբին ու դանդա՜ղ...
Դանդա՜ղ.... ասես մի հանդես,
Մոտեցնում էին իմ տաք շուրթերին։

Ու կանգ էր առնում վայրկյանը, կարծես,
Աշխարհում միայն մարդիկ են մեզ պես...

Բայց թե ի՜նչ եղավ,
Մեզ ի՞նչ պատահեց,
Որ աշխարհը մեր այսպես կործանվեց
Եվ կործանումից մեզ բաժին հանվեց
Միայն վերհուշը անցյալ պահերի
Եվ միայն «գուցեեն դարձավ հետոյի
Միակ մորմոքը ու շարժը կյանքի
Եվ «գուցեեները դարձան կամուրջներ`
Իմ ու Քո միջև,
Որ անցնենք-դառնանք` իրար փարատենք...

Եվ այժմ, իրո՜ք, մտածում եմ ես...
Գուցե արդեն բաժանվել ենք...
Գուցե ե՞ս եմ մեզ բաժանել...
Գուցե դո՞ւ ես ինձ...
Գնում ես, գուցե, աշխատանքի...
Գուցե արդեն աշխատո՞ւմ ես...
Միրգ ես ուտում այդտեղ, գուցե...
Պատուհանից դուրս ես նայում...
Ձյուն է գալիս...
Եվ, իսկապես, ձյուն է գալիս
Ու սառչում են մտքերը իմ,
Երբ հատվում են
Քեզ հետ կապված երազներին։
                                    

Նոր ստեղծագործություն ներկայացրեց Տիգրանուհի Արշակյանը

 
Սառել է պահը
Եվ չի խիզախում վայրկյանը անցել
Այս սառած պահի լքված կամուրջով...
Դու ինձ ես ձայնում
Ես շարժվում եմ՝
Ձեռքիս բաժակը մի կողմ դնելով....
Քո տաք ափերով դու մեղմ գրկում ես դեմքիս ծիծաղը
Եվ դուրս ենք նայում անհագ կարոտով....
Եվս մեկը սառած պահերից,
Որ հարթափոխում է հենց նոր անցածին...
Սպասում ենք, սակայն
Դեռ չի պտտվում մեր հիշողության ժապավենը հին,
Եվ գունատվում է կարծես ամոթից,
Մինչև երբեք չի եղել լիքը կամ էլ գունավոր...
Ու չի ավարտվում ներկայացումը անթարթ աչքերի
Որ երևակայության գծագրածն էր լոկ...
Ես, Դու, քաղաքը, ձյունքը.
Բոլորիս սառած ներկան է կապում,
Եվ ներկայի այդ սառնության մեջ
Քաղաքը ձմռան տաք համբույրներն է սիրով ընդունում,
Իսկ մենք փորձառու վարպետների պես թաքուն ժպտալով ՝
Հեռվից ենք նայում...  ...


Սերինե Հովհաննիսյանի զարմիկ, յոթնամյա Գրիշան ներկայացրեց Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՛՛ բանաստեղծությունը



Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բա՜ռն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանուագ, լացակումած լա՜րն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՜յրը վառման,
Ու Նայիրեան աղջիկների հեզաճկուն պա՜րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լի՜ճը լուսէ,
Արևն ամրան ու ձմեռուայ վիշապաձայն բու՜քը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատե՜րը սև
Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քա՛րն եմ սիրում։

Ուր է՛լ լինեմ - չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - եա՛րն եմ սիրում։

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հէքեաթ չկայ․
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագա՜թ չկայ․
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


Հրաչյան իր հերթին կատարեց մեկ այլ երգ:




Համո Սահյանի մեկական բանաստեղծություններ ներկայացրեցին Արարատ Խաչատրյանը և գրական ակումբի նորեկ, ՀՊՄՀ ուսանողուհի Մարգարիտա Պետրոսյանը:

















Նանա Մկրտչյանը Հրաչյայի համագործակցությամբ երգեց Պարույր Սևակի խոսքերով ստեղծված ՛՛Երեքնուկ՛՛ երգը
















 ՛՛Օրանժ - 2013՛՛ մրցութային ժողովածուն բացարձակ պատրաստ է և ներառում է ակումբի անդամ 47 ստեղծագործողների աշխատանքները 160 էջի վրա: Աշխատանքը լավագույնս կատարելու համար նա Հրաչյային /Ժորա Հակոբյան/ պարգևատրեց անգլերենով տպագրված նկարչական ալբոմով:

















Գոռ Բակումյանը ներկայացրեց տեղում կատարած ճեպանկար-դիմանկարների մի շարք:
















Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:





http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/12/blog-post_21.html?fb_action_ids=476587229117096&fb_action_types=og.likes&fb_source=other_multiline&action_object_map={%22476587229117096%22%3A616973185005596}&action_type_map={%22476587229117096%22%3A%22og.likes%22}&action_ref_map=[]


Просмотров: 740 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/10
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Декабрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz