| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Декабрь » 24 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
10:54 ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ |
՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛
Դեկտեմբերի 21-ին ՀՊՄՀ
գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում
տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական
հանդիպումը: Գիտական գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը
նշեց, որ ՛՛Օրանժ - 2013՛՛ մրցութային ժողովածուն բացարձակ պատրաստ է և
ներառում է ակումբի անդամ 47 ստեղծագործողների աշխատանքները 160 էջի վրա:
Աշխատանքը լավագույնս կատարելու համար նա Հրաչյային /Ժորա Հակոբյան/
պարգևատրեց անգլերենով տպագրված նկարչական ալբոմով:
Նոր
ստեղծագործություններ ներկայացրեցին Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Անուշ
Առաքելյանը /Երևանի պետական համալսարան/, Տիգրանուհի Արշակյանը, Աննա
Վիրաբյանը, Էվելինա Միրզոյանը, Իշխան Բադալյանը:
Մշակութային
լուսանցք /ասմունք, երգ, նկարի ցուցադրություն և այլն/ էջում ամենաշատ
ծափերի արժանացավ Սերինե Հովհաննիսյանի զարմիկ, յոթնամյա Գրիշան: Նա մեծ
ոգևորությամբ արտասանեց Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՛՛
բանաստեղծությունը: Համո Սահյանի մեկական բանաստեղծություններ
ներկայացրեցին Արարատ Խաչատրյանը և գրական ակումբի նորեկ, ՀՊՄՀ ուսանողուհի
Մարգարիտա Պետրոսյանը:
Նանա Մկրտչյանը Հրաչյայի
համագործակցությամբ երգեց Պարույր Սևակի խոսքերով ստեղծված ՛՛Երեքնուկ՛՛
երգը, Հրաչյան իր հերթին կատարեց մեկ այլ երգ:
Գոռ Բակումյանը ներկայացրեց տեղում կատարած ճեպանկար-դիմանկարների մի շարք:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|
|
Просмотров: 697 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/11 |
|
|
|