«ԱՌԱՋԻՆ» ԵՐԵԽԱՆ
ԵՎ «ԱՌԱՋԻՆ» ԸՆՏԱՆԵԿԱՆ ԶՈՒՅԳԸ
Հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցն ակումբի անդամներին ներկայացրեց ակումբի նորեկ, Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի բակալավրական ծրագրի շրջանավարտ Տիգրանուհի Սահակյանին /վերջինս մագիստրոսական կրթություն ուզում է ստանալ Մանկավարժականում/:
Ակումբի անդամներ Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Անի Խալաթյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Գայանե Ղազարյանը, Սուսաննա Մինասյանը, Արփինե Գևորգյանը, Իշխան Բադալյանը կարդացին իրենց նոր ստեղծագործությունները: Ծավալվեց քննակում, որին ակտիվ մասնակցություն ունեցան ակումբի բոլոր անդամները:
Տիգրան ՊետրոսՅանցն նշեց, որ ակումբի գործելու ընթացքին համահունչ, օրեր առաջ ՀՊՄՀ հեռակա բաժնի շրջանավարտ Հայազնուհին /Մարիամ Փիլաֆյան/ աղջիկ է ունեցել, որը նրա վեցերորդ և ակումբի առաջին երեխան է: Նա առողջություն մաղթեց մորը և դստերը:
Տիգրան ՊետրոսՅանցն իր հատուկ խոսքում նշեց, որ մի շատ կարևոր խնդիր ևս լավ տրամադրութփյան առիթ է դարձել. ակումբի կտուրի տակ, ակումբի անդամներ Գուրգեն Աշոտ Հարությունյանը /Մոսկվայի իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի բակալավրևական ծրագրի գերազանցիկ շրջանավարտ/ և Լիլիթ Ավագյանը /ՀՊՄՀ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի ուսանողուհի/ երկու օր առաջ նշանադրություն են իրականացրել: Նա ջերմորեն շնորհավորեց Գուրգենին և Լիլիթին ու անսահման երջանկություն մաղթեց: Շնորհակալության խոսք ասացին Գուրգենը և Լիլիթը: Վերջինս նշեց, որ ակումբի ստեղծումը և այդտեղ իր և Գուրգենի ընդգրկումն այս մեծ երջանկության առիթն է ու շնորհակալություն հայտնեց Տիգրան ՊետրոսՅանցին: Ակումբի բոլոր անդամները բաժակ բարձրացրեցին ի պատիվ Գուրգենի ու Լիլիթի և երջանկություն մաղթեցին նրանց:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|