ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հուլիսի 16-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ամառային արձակուրդների հետ կապված ակումբի անդամ ուսանողները հիմնականում արձակուրդում, ճամբարներում են և դրանով է պայմանավորվում մասնակիցների քիչ լինելը:
Մինչև ստեղծագործական քննարկումը խոսք ծավալվեց արդի հայ գրականության, ժամանակակից բանաստեղծների ու նրանց ստեղծագործությունների մասին:
Իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արփի Գևորգյանը, Գայանե Ղազարյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Տիգրան ՊետրոսՅանցը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ քննարկումնոր ծավալվեցին:
Ակումբի մասնակիցներին հյուրաբար հանդիպեց բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր-խորհրդական Ներսես Մկրտչյանը: Նա խոսեց իր ստեղծագործությունների, որոշ հոդվածների մասին:
Տիգրան ՊետրոսՅանցն արվեստագիտական հերթական գիրքը նվիրեց Հրաչյային:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|