Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 13:58
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2011 » Сентябрь » 13 » http://95.140.203.42/am/culture/2008/05/22/aparan/ ԿԱՅՔԻՑ
18:14
http://95.140.203.42/am/culture/2008/05/22/aparan/ ԿԱՅՔԻՑ

«ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ 

ԽՈՍԵՆՔ ՃԻՇՏ ԴԵՊՔԵՐԸ ՄԵՋԲԵՐԵԼՈՎ»

Մինչ օրս Ապարանի հերոսամարտի մասին առանձին աշխատություն չկա գրված, միայն Սովետական Միության տարիներին տպագրված երկու գրքերում ինչ-որ տեղ հիշատակվում է այս մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտահոգություն հայտնեց «Նիգ Ապարան» հայրենակցական միության խորհրդի ամդամ Տիգրան Պետրոսյանցը:

Նրա խոսքով, հերոսամարտի մասին Տիգրան Հայկազնի «Ապարանի հերոսները» ու «Խենթերը» գրքույկների հրատարակման շարժառիթներից մեկն էլ սա էր: «Մենք պետք է գիտակցենք, Ապարանում հայ ժողովուրդն իր մարմնով փակեց թուրքի ճանապարհը: Մայիսի 22-ի առավոտյան ժամը 6-7 ընկած ժամանակահատվածում սկսվեց պայքարը: Հիմնական մարտերը տեղի են ունեցել 25-ին, երբ մենք կարողացել ենք դիմակայել թուրքերի հարձակումը ու 28-ին, քանի որ ապարանցիները կարողացել են ետ մղել ու ջախջախել թշնամուն: Նաև պետք է նշեմ, որ Ապարանի հերոսամարտն ավելի երկար է տևել, քան Սարդարապատինը: Այն ավարտվել է մայիսի 29-ին»,-ասաց նա: Իրականում, Տ. Պետրոսյանցի խոսքով, հերոսամարտի առաջին օրը 3 հազար ապարանցիներ են դիմակայել թուրքերի մեծ բանակին: Սակայն, այդ փոքրաթիվ «զորքը», ըստ նրա, կարողացել է պահպանել սահմանը: Մինչև մայիսի 22-ը` բուն ճակատամարտի սկիզբը, հայերը համալրվել են ու դարձել են 9 հազարանոց բանակ, որի հրամանատարն է նշանակվել Դրաստամատ Կանայանը` Դրոն:

Առ այսօր, միության խորհրդի անդամի խոսքով, մեր պատմաբաններն առաջնորդվել են 1961 թվականին լույս տեսած «Քասախ» և «Սարդարապատի հերոսամարտ» գրքերից: «Ես ուզում եմ, որ մի բան պարզ լինի, այս գրքերի ու նրանց մեջ նկարագրված դեպքերի ժամանակն անցել է: Սովետական պետությունում Ապարանի ու նրա դեպքերի մասին չէր թույլատրվում խոսել, որովհետև զորքի հրամանատարը Դաշնակցության խոշոր գործիչներից մեկն էր` Դրոն: Բայց արդեն 16 տարի է անցել ու հարկավոր է նոր գրականությունից օգտվել ու համալրել բաց թողնված փաստերը»,-ասաց Տ. Պետրոսյանցն ու ավելացրեց, որ այն կօգնի հետագա սերնդին ճիշտ ու լիարժեք ներկայացնել Ապարանի հերոսամարտի դեպքերն ու պատմական իրադարձությունները:

 
Просмотров: 830 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/35
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz