Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 14:01
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2011 » Сентябрь » 13 » http://ar.newsarmenia.ru/arm1/20090526/42079801.html ԿԱՅՔԻՑ
18:27
http://ar.newsarmenia.ru/arm1/20090526/42079801.html ԿԱՅՔԻՑ

ԿՆՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարան քաղաքում Առաջին հանրապետության օրվան և Սարդարապատի ու Ապարանի հաղթանակներին նվիրված մի շարք միջոցառումներ է կազմակերպում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը։

«Մայիսյան հաղթանակների օրը Հայաստանում նշվում է արդեն 30 տարի՝ սկսած Խորհրդային միության գոյության վերջին տարիներից։ Այս տարի միջոցառումների շրչջանակներում ծաղկեպսակներ կդրվեն 1918 թ.-ի ազատագրական մարտերի հերոսների գերեզմաններին ու հուշարձաններին, կլինի համերգային ծրագիր և այլ տոնական միջոցառումներ»,- նշեց նա։  

Խոսելով հայ ժողովրդի պատմության մեջ մայիսյան հաղթանակների նշանակության մասին՝ հայրենակցական միության փոխնախագահը նշեց, որ այդ հաղթանակները հայ ժողովրդին պետականություն են տվել 900 տարի առանց պետականության գոյատևելուց հետո։   

«Մայիսյան հաղթանակներն անկախ պետականության հիմքն են դրել, որ մենք այսօր ունենք»,- ասաց Պետրոսյանցը։

Որպես հայ ժողովրդի այսօրվա խնդիր նա նշեց պետականության ամրապնդումն ու կայունացումը։  

«Մենեք ուժեղ բանակ ու ազգային ոգի ունենք, և անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդը դարձյալ պատրաստ է պաշտպանել իր պետականությունը՝ անկախ ներքաղաքական տրամադրություններից»,- հավելեց Պետրոսյանցը։  

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության անկախության օրը։ Առաջին հանրապետությունը գոյատևել է 1918-ից մինչև 1920 թվականը։ 1918թ. մայիսի 26-ին, Անդրկովկասյան սեյմի անկումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո, Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կաառվարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։

Մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։ Հայկական անկախ պետականությունը գոյություն ունեցավ մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։

1918թ. մայիսին հայ ժողովուրդը թուրք զավթիչների նկատմամբ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատի, Ապարանի և Վանաձորի ճակատամարտերում։

1918թ. մայիսին հայ ժողովուրդը Սարդարապատում, Ապարանում և Վանաձորում հերոսական հաղթանական տարավ թուրք զավթիչների նկատմամբ։

Այդ ժամանակահատվածում կանոնավոր զորքերի և կամավորների գլխավոր հրամանատարը ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն էր։ Սարդարապատի գլխավոր ճակատամարտում (մայիսի 21-28) մասնակցել են հայ ժողովրդի այնպիսի զավակներ, ինչպիսիք են ապագայում ԽՍՀՄ մարշալ Հովհաննես  Բաղրամյանը։

1968թ. Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին Արմավիրի մարզում կառուցվեց հուշահամալիր
Просмотров: 961 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/38
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz