Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 29.03.2024, 12:57
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2011 » Сентябрь » 13 » http://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=hy&id=817 ԿԱՅՔԻՑ
18:05
http://www.yerkirmedia.am/wap.php?act=news&lan=hy&id=817 ԿԱՅՔԻՑ


1918-ի մայիսին թուրքերը սկսել էին եռաճակատ պատերազմ` Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում:   

Այսպես է եղել միշտ. պատմությունն ինքն է ընտրել այն կերտողներին, որոնք իրենց շուրջն են հավաքել զինվորին, շինականին` անհուսալի պահին իր հող ու ջրին տեր դառնալու համար: 1918 թվականի հերոսամարտերը ղեկավարում էին հենց այդպիսիք:

 Թուրքերը սկսել էին եռաճակատ պատերազմ` Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում: Թշնամին մտել էր Ալեքսանդրապոլ եւ Արագածի փեշերով շարժվում էր դեպի Երեւան: Հյուսիսայնա կողմով արշավողները շրջվել էին դեպի Ապարան: Ճակատագրական պահին, երբ թվում էր, ոչ մի ուժ չէր փակի թուրքերի ճանապարհը, Երեւանի Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանն Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանին հրամայում է կազմակերպել ինքնապաշտպանությունը: Նոր ձեւավորվող ռազմաճակատի հրամանատար է նշանակվում Դրաստամատ Կանայանը:

"Թուրքական զորքերը մինչեւ Ապարան էին եկել։ Աշտարակը գրավելու դեպքում, պատկերացրեք, նրանք աքցանի մեջ կվերցնեին հայկական պաշտպանական ուժերին, որոնք Էջմիածնից մինչեւ Արմավիր հատվածում պաշտպանական դիրք էին բռնել եւ, բնականաբար, դուրս կգային Երեւան։

 Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքային դուման ամսի 19-ին որոշել էր էվակուացնել Սեւանի ավազանը, ինչը կանխեց Արամ Մանուկյանը",- պատմում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը::

 Դրոն ոտքի էր հանել զինված գրեթե բոլոր խմբերը: Ապարանի ռազմաճակատում կռվողների թիվն անցնում էր 8000-ից` 4500-ը աշխարհազորայիններ էին: Թուրքերի թիվը գերազանցում էր, սակայն հայոց ճակատն առաջնորդում էր անձամբ հրամանատարը։ 

 "Հաղթանակը` 18 թվականի Սարդարապատի, Ապարանի եւ հայոց բանակի արյունալի կանգառը տվեց Հայաստանի Հանրապետությունը: 900 երկար տարիների պետականություն չունենալուց հետո մեզ համար բերեց պետականություն: Ահա մայիսյան հաղթանակների տված  ամենամեծ արդյունքը, որ մայիսի 28-ին մենք որակեցինք որպես Հայաստանի առաջին հանրապետության ծնունդ",- ասաց Նիգ-Ապարան հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը

 Թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ պարզեցին: Մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետությունը

Просмотров: 2299 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/34
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz