| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Декабрь » 18 » ԻՄ ԳՐՔԻՑ
|
ՂՈՐՂԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ
Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի դերակալ գեներալ (26.03.1919թ.)
Նիկոլայ Ադամի Ղորղանյանը (ծն.
1878թ., Թիֆլիս - 16,02,1921թ., Երևան, կացնահար սպանվել է բոլշևիկների
հրամանով թուրք մսագործի ձեռքով, թաղվել է Սունդուկյանի թատրոնի զբոսայգու
եղբայրական գերեզմանում) Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի ռազմական
գործիչ է, ռուսական բանակի հեծելազորային գեներալ Ադամ Սողոմոնի Կորգանովի
որդին: Ավարտել է Միխայելեվո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան
հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը: Առաջին
համաշխարհային պատերազմին մասնակցել է Արևմտյան է գնդապետի կոչման,
պատերազմի վերջին եղել է Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատարը: 1917
թ-ին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական կորպուսում: Մասնակցել է
Վանաձորի ճակատամարտին և 4 օր պահել ճակատի կենտրոնական հատվածը: 1918թ.
օգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար,
1919 թ-ի մարտի 26-ին՝ ռազմական նախարարության հանձնարարությունների գծով
գեներալի պաշտոնակատար (դերակալ գեներալ), 1920 թ-ի սկզբին՝ Վաղարշապատի
կայազորի պետ: 1918-1920թթ-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության
պաշտպանությանը: 1921 թ-ին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել
Հայաստանից: Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը:
<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 124, Տիգրան Հայազն
|
|
Просмотров: 723 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/15 |
|
|
|