Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:04
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2013 » Октябрь » 13 » ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
02:23
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
«ԶՈՐԱՎԱՐ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ



«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական «Զորավար» խորագիրը կրող համերգը:
Այն կազմակերպել էր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի հեղինակ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, ՀՀ զինված ուժերի պահեստի փոխգնդապետ, Դոնի կազակական միավորման գեներալ, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Տիգրան ՊետրոսՅանցը:
Ձեռնարկի գերագույն նպատակը հայ մարդու հայրենասիրական ոգուն էր ուղղված, ինչպես նաև այն ներդրմանը, որ հայ մարդն ունեցել է համաշխարհային ռազմական նվաճումների գործում:



Համերգին մասնակցեցին հայտնի երգիչ-երգչուհիներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, Կարեն Մշեցին, Արսեն Ղամբարյանը, Գոռ Մեծոյանը, Լիլիթ Համբարձումյանը, երիտասարդ երգչուհիներ Տիգրանուհի Արմենակյանը /Երևանի պետական համալսարանի ուսանողուհի/, Գոհար Մարտիրոսյանը /Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի/, Տաթևիկ Պիճոյանը /Վալերի Բրյուսովի անվան լեզուների պետական համալսարանի ուսանողուհի, Երգի պետական թատրոնի երգչուհի/, Գրիգոր Միրզոյանը /«Ժայռ» փառատոնի հաղթող/, «Զորական» /գեղարվեստական ղեկավար՝ Արամ Գալստյան/, «Կարին» /գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Գինոսյան/, «Զարթոնք» /գեղարվեստական ղեկավար՝ Պետական մրցանակի դափնեկիր Ղուկաս Ղուկասյան/ համույթները:




Համերգը «Հայոց բանակ» երգով բացեց «Զորական» համույթը:
Նույն համույթի կատարմամբ տեղի ունեցավ «Զորավար» երգի առաջին կատարումը /խոսք՝ Տիգրան ՊետրոսՅանցի, երաժշտությունը՝ Լիլիթ Համբարձումյանի/: Հանդիսատեսը սիրով ընդունեց քայլերգային այդ երգը:

Ինչպես միշտ, անզուգական էին Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ», Արսեն Համբարյանի «Ձայն մը հնչեց», «Վահագնի ծնունդը», Կարեն Մշեցու Արցախյան ազատամարտի մասնակից Արմենակ Արմենակյանի և ազատամարտում զոհված Արտակ Օհանյանին նվիրված, Գոռ Մեծոյանի «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Վերցումք տղերք հրացան», Լիլիթ Համբարձումյանի «Աղոթք» /կատարվեց առաջին անգամ/, «Հայաստան», Գրիգոր Միրզոյանի «Երազ իմ երկիր, Հայաստան», Գոհար Մարտիրոսյանի «Թաթուլ Կրպեյան» երգերի կատարումները:
Առաջին բեմելով հանդիսատեսին հիացմունք պատճառեցին Տիգրանուհի Արմենակյանը /«Կիլիկիա»/, Տաթևիկ Պիճոյանը /«Արցախ», «Մարտիկի երգը»/:
Հանդիսատեսի երկարատև ծափերին արժանացան «Կարին» համույթի «Պարսկահայքի ռազմամարտ», «Մուսալեռան դաշույններով պար՝ Չալ մը դանգ» /Հայաստանում կատարվեց առաջին անգամ/, «Սասնա յարխուշտա», «Զարթոնք» համույթի «Զուռնի տրնգի», «Բերդ» պարերը: Այս պարով եզրափակվեց համերգը:



Ամբողջ համերգի ընթացքում «Պարենք հայերեն» խմբի անդամներն ու նրանց միացած երիտասարդները համերգասրահի երեք հարթակներում պարում էին /համերգի ավարտին երիտասարդները շարունակեցին պարել համերգասրահի ճեմասրահում, ապա՝ օպերայի և բալետի շենքի բակում/:

Տիգրան ՊետրոսՅանցի անունից «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի հայերեն տարբերակը նվիրվեց բոլոր ելույթ ունեցողներին:
Վերջում Տիգրան ՊետրոսՅանցը շնորհակալություն հայտնեց ՀՀ պաշտպանության և մշակութի նախարարություններին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի կոլեկտիվին՝ համերգին աջակցելու համար:

Համերգի մասնակից, ՀՀ զինված ուժերի պահեստի գնդապետ Գևորգ Բաղդասարյանը ասաց. «Հոյակապ էր: Վաղուց այսպիսի հաճույք չէի ստացել»: Բանասիրական գիտությունների դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը նշեց. «Ուրախ եմ, որ ունենք այսպիսի կատարողներ, երիտասարդություն և Տիգրան ՊետրոսՅանցի նման կազմակերպիչ, որ մեզ հանդիպեցրեց այս համերգի հետ»: Ուսանողուհի Տիգրանուհի Աշխակյանի համար այս համերգը դրական լիցքերի ամբողջություն էր:

Համերգի նախապատմության մասին կազմակերպիչը՝ Տիգրան ՊետրոսՅանցը նշեց. «2002 թ-ին Հայկ Խաչատրյանի հետ հրատարակել ենք ՛՛Հայկազունք՛՛ հանրագիտարանը, որտեղ ներկայացվել են ավելի քան 1900 պետական գործիչների, զորավարների, զինվորականների, դիվանագետների կենսագրություններ: Այդ գրքում ներկայացվել են նաև 406 բարձրաստիճան զինվորականներ: 2005 թ-ին միայն բարձրաստիճան զինվորականներին վերաբերող հանրագիտարան ստեղծելու գաղափար առաջացավ և սկսվեցին որոնումներն ամբողջ աշխարհում: 2008 թ-ին հավաքվեց աշխարհի 34 երկրների պետական համակարգից գեներալական աստիճաններ ստացած 1106 անձի անուն: Յուրաքանչյուր անուն ստուգվել է մի քանի աղբյուրներով: Գիրքը բաղկացած է չորս բաժիններից: Առաջին բաժնում ներկայացված են ցամաքայի զորքերի, անվտանգության ծառայությունների, ոստիկանության, այլ հատուկ ծառայությունների գեներալներ: Երկրորդ բաժնում ներկայացվել են ծովակալները: Այս երկու բաժինների հանրագումարն է 1106 թիվը: Այս հաշվից դուրս ևս երկու բաժին է ներառվել հանրագիտարանում: Երրորդ բաժնում ներկայացվել են դասային աստիճանով շուրջ 80 դատախազական համակարգի գեներալներ: Չորրորդ բաժինը ճանաչողական է: Այստեղ ներկայացված են գեներալական պատվո աստիճան ստացած անձինք, հեռավոր հայկական ծագմամբ գեներալներ, մոր գծով հայ գեներալներ, կասկածելի կամ թեական հայկական ծագմամբ գեներալներ, կազակական և ակադեմիական կոչմամբ գեներալներ: Այս ամբողջը շուրջ 700 էջի վրա: Երբ ծագեց հանրագիտարանի անվան հարցը ուղղակի բարեհնչյունության համար ընտրվեց 1000 թիվը՝ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ»: 2008 թ-ի սեպտեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվեց բարեգործական համերգ և ստացված հասույթով, ինչպես նաև Viva cel-MTS ընկերության համաֆինանսավորմամբ 2009 թ-ին տպագրվեց գրքի հայերեն տարբերակը: 2011 թվականին, հանրագիտարանն այլալեզու ընթերցողին հասանելի դարձնելու նպատակով, կազմակերպվեց գրքի անգլերեն թարգմանությունը: Գիրքի անգլերեն տարբերակը անցած տարվա վերջին պատրաստ էր: Թարգմանության ժամանակ կատարվել է մոտ 30 տոկոսի բարեփոխում /որոշ կենսագրություններ բարեփոխվել են, ավելացվել են 2010 թ-ից հետո կոչումների արժանացած անձանց կենսագրություններ, տպագրված գրախոսականներում եղած մի քանի դիտողությունների հիման վրա կատարվել են լրացումներ/: «Արամ Խաչատրյան» համերգասրահում այս նոր համերգի կազմակերպումն ամբողջովին բարեգործական էր, հասույթի նպատակ չէր հետապնդում և իրականացվեց հասարակությանը գրքի անգլերեն տարբերակի պատրաստ լինելու փաստը ճանաչելի դարձնելու համար»:

Просмотров: 666 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/21
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Октябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz