| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Октябрь » 20 » ՄՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Տիգրան ՊետրոսՅանց Մորս՝ Ամալյա Պետրոսյանի հիշատակին ՈՒ ԱՅԼԵՎՍ ՉԵՍ ԱՍԻ՝ ՈՐԴԻՍ ... Դու գնացիր այնպես, Ինչպես հայրս, Անձայն ու անտրտունջ, Զավակներիդ անգամ Չհասցրեցիր ասել` մնաք բարով... Դու գնացիր միանալու Քո սիրելի տղամարդուն Իմ պաշտելի հորը, Որին սպասել տվեցիր Տասնհինգ երկար տարի... Դու երկարակյացների տոհմի Ժառանգ էիր Եվ ապրեցիր անգամ հորիցդ ավելի, Մի կյանք, որ դարից Շատ քիչ մնաց պակաս... Դու քսանամյա մի աղջնակ Ուսուցչության կոչվեցիր Հորս գյուղում Եվ հարսնացար այդտեղ Ու նվիրում եղար քո նոր գյուղին... Հիսուն սերունդ՝ տղա-աղջիկ ''Ա''-ից ''Օ'' տառ սովորեցին գրել Քո ձեռքերով, Եվ շփոթելով շատ-շատ անգամ Նրանք քեզ մայր անվանեցին... Դու եղար մայր և մեզ՝ զավակներիդ, Եվ քո հազար-հազար օտար զավակներին, Այսուհետև պիտի ապրեմ Հիշատակիդ հովանու տակ՝ Ականջումս ջերմ մի շշուկ՝ որդիս... 15.10.2013
|
|
Просмотров: 1216 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/10 |
|
|
| Օրացուց |
| « Октябрь 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | | 28 | 29 | 30 | 31 | |
|