Ես կարոտում եմ քեզ, Հայկ Նահապետ, Եվ իմ կարոտն անանց է ու անժամկետ:
Դու էիր, որ ելար բռնակալ Բելի դեմ Եվ պարզեցիր դրոշ ազատության, Դու նետահար սատակեցիր նրան՝ Քո երկիրը մտած բռնակալին, Իսկ ժողովուրդը քո քո երկրին տվեց Անունը քո՝ Հայկի երկիր կամ Հայաստան...
Դու չդարձար կրտսեր կամ հարկատու, Ծառա կամ ստրուկ, Քեզ սնել էր քո պապերի ազատատենչ ոգին, Որ բյուր անգամ հիսուն տարի Ծնվել ու գործել էր, ապրել ու բազմացել Արարատ բարձրագահ սարի չորս ծագերում...
Ես կարոտում եմ քեզ, Հայկ Նահապետ, Հայոց ասգի անվանադիր, Աստված, Քեզ որ հիմնեցիր տունն Հայկազյան Եվ Հայոց վկան ես միշտ ու անբաժան:
Ես կարոտում եմ քեզ, Հայկ Նահապետ, Քեզ քո Հայաստանն է կարոտում, Մեզ քո նետի սլացքն է անհրաժեշտ, Մեր ապագան դու ես կերտում...