Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:34
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2013 » Октябрь » 13 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
02:38
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԵՐԵՎԱՆԸ 2795 ՏԱՐԵԿԱՆ Է

Սիրելիներս, իմ այս ՛՛ԵՐԵՎԱՆ՛՛ բանաստեղծությունը գրվել է ուղիղ 45 տարի առաջ, երբ առաջին անգամ նշվեց քաղաքամայր Երևանի 2750-ամյակը: Այն ներկայացվել է հոբելյանի առթիվ հայտարարված գրական մրցույթին և արժանացել խրախուսանքի /վերջին քառատողը տպագրվել է այն ժամանակ հրատարակվող ՛՛Սովետական Հայաստան՛՛ օրաթերթում/:
Այսօր Երևանը ՛՛ծերացել՛՛ է 45 տարով:
Ջերմորեն շնորհավորում եմ իմ մայրաքաղաքի 2795-ամյակը և մաղթում, որ ՛՛Մնա Հավերժ մայրաքաղաք...՛՛:



Տիգրան ՊետրոսՅանց
Ե Ր ԵՎ Ա Ն

Երևան, Հայոց քաղաքամայր,
Արգիշտին է դրել քո հիմնաքարը,
Բայց դու կայիր դեռ նրանից առաջ:
Դու Մարդատուն էիր,
Դու Հայատուն էիր դեռ նրանից առաջ:
Հրազդանի ձորում հարյուր հազար տարի մշակույթ էիր կերտում,
Շենգավիթ էիր հիմնում,
Ծիծեռնակաբերդում թշնամիներիդ դիմակայող բերդ կառուցում...

Երևան, Հայոց քաղաքամայր,
Հայկական զեն ու զորքով
Արգիշտի արքան եկել
Եվ կարմրահող բլրի վրա,
Արարատի դիմաց,
Հիմնաքարդ դրել
Ու կոչել է քեզ Էրեբունի:

Երևան, Հայոց քաղաքամայր,
Քո գլխով դարերը ակնթարթի պես են սահել,
Թշնամիներդ փոշի են դարձել դարերի մեջ,
Եվ դու Էրեբունուց դարձել ես Երևան...

Երևան, Հայոց քաղաքամայր,
Դու Հաղթել ես Ժամանակին,
Դու եղել ես, դու կաս,
Եվ պարտք ունես՝
Մնալ Հավերժ մայրաքաղաք...


1967



Просмотров: 654 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Октябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz