Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 25.04.2024, 12:20
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Февраль » 10 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
02:19
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի ստեղծման 21 տարին:
Այդ առիթով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կազմակերպվել է ՛՛Հայոց բանակ 21՛՛ ցուցադրությունը:
Ընդհանուր առմամբ ցուցադրության են դրվել բանակաշինության, Արցախյան ազատամարտին նվիրված վերջին 21 տարում հրատարակված 160 գիրք ու
գրքույկ:
Ներկայացված են Արցախյան ազատագրական շարժման կազմակերպիչներից Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, նախկինում ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ՛՛Հայոց բանակ - 10՛՛ գիրքը, Հայոց բանակի հիմնադիրներից, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ՛՛Ոգու փորձություն՛՛ և նրան նվիրված ՛՛Եվ ժամանակն այս Վազգեն Սարգսյանի ժամանակ՛՛, ՛՛Վազգեն՛՛, ՛՛Սպարապետ՛՛ գրքերը, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ՛՛21-րդ դարի բանակ՛՛, ՛՛Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը՛՛ գրքերը:
Ցուցադրության դրված գրքերից շուրջ հարյուը նվիրված է Արցախյան ազատամարտին ու Ազատամարտի մասնակից-մարտիկներին: Այստեղ առանցքային է ՛՛Արցախյան ազատամարտ՛՛ հանրագիտարանը: Ներկայացված են Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված տարբեր հեղինակների 4 գրքեր, Արցախի հերոս Սամվել Բաբայանի ՛՛Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ 44՛՛ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները և նրան նվիրված երկու կենսագրական գիրք: Քասնից ավելի գիրք ներկայացնում են առանձին ազատամարտիկների կենսագրություններ /՛՛Արթուրը. արծվի թռիչք էր նա՛՛, ՛՛Պետոն՛՛, ՛՛Ընկավ թռիչքի պահին՛՛, ՛՛Մերուժան՛՛, ՛՛Գրոհայինների հրամանատարը՛՛, Գեղամ կամ ընդհատված թռիչք՛՛, ՛՛Միայնակ գայլը՛՛ /:
Ցուցադրվում են Արցախյան ազատամարտում զոհված հայաստանցիներին նվիրված Սասուն Գրիգորյանի ՛՛Հավերժության լուսամատյան՛՛ և Ստեփանակերտում հրատարակված Գալյա Առստամյանի ՛՛ԼՂՀ ազգային ազատագրական պայքար՛՛ գրքերը:
Արցախյան գոյապայքարին են նվիրված Անդրանիկ Արշակյանի ,,Արցախյան գոյապայքար. 1985-1992՛՛, Բակուր Կարապետյանի ՛՛Արցախյան գոյամարտի համահավաք՛՛ հինգ հատորները, Հովհաննես Արմենակյանի ՛՛Ես մի զարկն եմ քո բազկի՛՛, Անահիտ Չիբուխչյանի ՛՛Դավթի վերադարձը՛՛, Մելանյա Պետրոսյանցի ՛՛Հատուկ գուդ՛՛, Սամվել Եղիազարյանի ՛՛Նվիրյալները՛՛, Ստեփանակերտում հրատարակված Սիրվարդ Մարգարյանի ՛՛Մարտակերտ՛՛, Մհեր Հարությունյանի ՛՛Արցախյան պատերազմը և Շուշիի ազատագրումը՛՛ գրքերը:
Ցուցադրվում է 1992 թվականին Վազգեն Սարգսյանի կոչով կազմավորված մահապարտների գնդին նվիրված ՛՛Մահապարտներ՛՛ գիրքը: Ներկայացված են ՛՛Քայլենք հպարտ հայորդիներ՛՛ և ազատամարտի մասնակից, գնդապետ Արթուր Ալեքսանյանի ՛՛Սարն ի վեր՛՛ երգարանները:
՛՛Հայոց բանակ 21՛՛ ցուցադրությունը խիստ ուսանելի է. ուղղված է Հայոց հերոսական բանակի ներկայացմանը և ուսանողության ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը:



Просмотров: 560 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Февраль 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz