ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅՈՒՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՐ
Հոկտեմբերի 12-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛
գրական ստուդիայի հերթական հանդիպումը:
Իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին
ՀՊՄՀ ուսանողներ Գոռ Բակումյանը, Էվելինա Միրզոյանը, Տիգրանուհի
Արշակյանը, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, փոխգնդապետ Վահե
Խալաֆյանը, բանաստեղծ Իշխան Բադալյանը, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան
Պետրոսյանցը:
Օրը լցված էր Երևանով, քանի որ Երևանի հրապարակներում
նշվում էր Երևանի 2795-ամյակը: Եվ ստուդիայում ևս նույն հոգին էր թևածում:
ՀՊՄՀ ուսանողուհի Գոհար Մարտիրոսյանը հուզմունքով ներկայացրեց
՛՛Էրեբունի-Երևան՛՛ երգը, իսկ Տիգրան Պետրոսյանցը կարդաց Երևանի
2750-ամյակի առթիվ 45 տարի առաջ գրած բանաստեղծությունը:
Ստուդիայի
անդամները մեծ ոգևորությամբ միասնաբար արտասանեցին Վահան Տերյանի ՛՛Մի
խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին՛՛ և Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ
Հայաստանի՛՛ բանաստեղծությունները:
Որոշվեց առաջիկա հավաքներից մեկը նվիրել հանճարեղ բանաստեղծ Սիամանթոյի ստեղծագործությանը:
Հանդիպումն ամփոփեց ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը: