Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:18
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Июнь » 3 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
20:44
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐԺԵՔԱՎՈՐ  ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

25.05.2012 թ.

Ֆոտոռեպորտաժ













   Հայ գրահրատարակության 500-ամյակի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի շրջանակներում համալսարանի գիտական գրադարանը հումանիտար ընթերցասրահում օրերս կազմակերպեց ՞Հնատիպ գրքերի ցուցադրություն՞ միջոցառումը: Ցուցադրություն-միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ ղեկավարները, դասախոսներ, ուսանողներ, ՀՀ Ազգային գրադարանի աշխատակիցներ, Երևանի պետական ու ոչ պետական բուհերի գրադարանների տնօրեններ, ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, գրողներ:
   Ցուցադրության էին ներկայացված Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի սեփականությունը հանդիսացող 24 հայերեն գրքերը /հրատարակված 1669-1788 թվականների ընթացքում/ և 1795 թվականին Սանկտ-Պետերբուրգում հրատարակված մեկ ռուսերեն գիրք:
   Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ներկայացնելով համալսարանի գրադարանի ստեղծման պատմությունն ու տարեգրությունը, արժևորելով հնատիպ գրքերը, նշեց, որ ինչպես ցուցադրվող 25 գրքերը, նույնպես 1800-1910-ական թվականներին հրատարակված 4000 հայերեն, 1000 ռուսերեն գրքերը և շուրջ 700 օրինակ մինչև 1917 թվականը տպագրված հայերեն ամսագրերը, գրադարան են բերվել 1922-1923 թվականներին՝ գրադարանի հիմնադիր տնօրեն Մուշեղ Գասպարյանի ջանքերով:
   Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ ցուցադրվող, ինչպես նաև նշված գրքերը մեծ արժեք են ներկայացնում և գիտահետազոտական նպատակներով դրանցից կարող են օգտվել ինչպես համալսարանի դասախոսներն ու ուսանողները, այնպես էլ այլ հետազոտողներ:
   Մանկավարժական համալսարանի ՞Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ՞ ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը ներկայացրեց հայ տպագրության պատմությունը, նշեց, որ հանրապետական, միջազգային ցուցադրությունների շարքում մանկավարժական համալսարանի գրադարանում կազմակերպված այս ցուցադրությունը ևս խիստ կարևոր է, քանի որ ներկայացնում է ազգային մշակութային ժառանգության մի փոքրիկ, բայց կարևոր մաս: Այնուհետև նա ներկայացրեց թվային վիճակագրական տվյալներ գրքերի տպագրության վերաբերյալ:
   ՀՀ Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը նշեց, որ ՀՊՄՀ գիտական գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուն ցուցադրելն ինքնին երևույթ է և ուղղված է գրատպության 500-ամյակին ու հնարավորություն կտա դրանցից օգտվելու նաև այլ հետազոտողների, ինչպես նաև տեղեկատվական աղբյուրների համալրմանը:
   Ցուցադրության փաստը ողջունեց համալսարանի շրջանավարտ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց, որ նմանատիպ գործերով մենք առավել ամբողջացնում ենք մեր գիտելիքները հայ հնատիպ գրքերի գտնվելու և դրանց պահպանության խիստ կարևոր գործի մասին: Գիտական գրադարանի տնօրենը նրան հանձնեց գրադարանի պատվո ընթերցողի վկայական:
   Ցուցադրության առթիվ խոսք ասաց մշակութաբան, դոցենտ Ռոմանոս Սահակյանը:
   Միջոցառման ավարտին գնահատանքի խոսք ասաց գրող, մշակութաբան, հեղինակային երգերի կատարող, գիտական գրադարանի պատվո ընթերցող Արսեն Համբարյանը և կատարեց հին հայերի գրի ու գրչության աստված Տիրին նվիրված երգը:



Լուսանկարները  Անի ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ








Հնատիպ գրքերի ցուցադրություն Մանկավարժական համալսարանում

25.05.2012

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում տեղի ունեցավ հնատիպ գրքերի ցուցադրություն` նվիրված բուհի հիմնադրման 90 և հայ գրատպության 500-ամյակներին:

Ցուցադրության էին ներկայացված 1669-1788 թվականների հայ տպագրության 24 նմուշ, այդ թվում նաև 1795 թվականին Սանկտ-Պետերբուրգում լույս տեսած ռուսալեզու գիրքը: Դրանք 1923 թվականից իրենց տեղն են գտել Մանկավարժական համալսարանի գրադարանում:  
 
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ գիտական գրադարանի տնօրեն,  պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը: Ողջունելով հյուրերին` վերջինս ներկայացրեց գրադարանի ստեղծման պատմությունն ու տարեգրությունը: 
 
Կարևորելով այս ցուցադրությունը` Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ ներկայացված հնատիպ գրքերը մշակութային ժառանգության մաս են կազմում և որպես արժեք` Մանկավարժական համալսարանի  սեփականությունն են: Այդ գրքերը գիտահետազոտական նպատակով կիրառում են բոլոր ցանկացողները: 
 
Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Սուքիասյանը ներկայացրեց տարբեր դարաշրջաններում աշխարհում լույս տեսած հայատառ գրքերի թվային վիճակագրությունը: 
 
Ցուցադրության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, ով բարձրարժեք համարեց համալսարանի գրադարանի գրքային հավաքածուն:  Վերջինս հույս հայտնեց, որ գրատպության 500-ամյակի շրջանակում կազմակերպվող այսպիսի միջոցառումները կդառնան ոչ միայն պարտականություն, այլև կմղեն մարդուն տեղեկատվական այս դարաշրջանում մոտ կանգնել գրքին:
 
Ցուցադրությանը ներկա էին հայաստանյան բուհական գրադարանների տնօրենները, Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը, Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, ԱԺ պատգամավոր, բուհի շրջանավարտ Արտյուշա Շահբազյանը և գրական աշխարհի այլ ներկայացուցիչներ: 
 
 
 
 
 
 
 

http://armspu.am/news/n/884/ln/am





ՀՊՄՀ-ի գրադարանն անմասն չմնաց

 

Հիրավի, վաստակած հոբելյան է հայ գրատպության 500-ամյակը: Կես հազարամյակ առաջ հեռավոր Վենետիկում Հակոբ Մեղապարտն ստեղծեց Ուրբաթագիրքը: Եվ մեսրոպատառ գիրքը դարձավ հայության հարատևման առհավատչյաներից: Եվ օրինաչափ էր երևի, որ հատկապես այս տարի հինավուրց Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց: Հայ գրատպության 500-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները դեռ շարունակվելու են Հայաստանում և Սփյուռքում:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի` հարուստ ավանդույթների կրող գիտական գրադարանը` տնօրեն Տիգրան Պետրոսյանցի ղեկավարությամբ, անմասն չմնաց համազգային այս տոնից: Այս անգամ ևս գրադարանը հանդես եկավ յուրօրինակ նախաձեռնությամբ` ընթերցողին ներկայացնելով մշակութային մեծ արժեք հանդիսացող հնատիպ գրքերի հավաքածուն` 24 կտոր գիրք: Դրանցից ամենահինը 1669-ին Ամստերդամում Ոսկան Երևանցու կողմից տպագրված Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցն» է: ԲՈՒՀ-ի գիտական գրադարանը բավական երկար պատմություն է հյուսել` հիմնադրվելով 1922-ին և ունենալով 190 կտոր գիրք: Իսկ հնատիպ գրքերի հավաքածուն այստեղ է բերվել Էջմիածնից` 1923-ին գրադարանի տնօրեն Մուշեղ Գասպարյանի ջանքերով: Դրանց հետ նաև բավական պատկառելի քանակով գրականություն` թվագրված 1801-1900 թթ. և ևս 700 հայատառ ամսագրեր:

Այսօր արդեն գրականության քանակով ՀՊՄՀ_ի գիտական գրադարանը 3-րդն է բուհական համակարգում և 7-րդը` Հանրապետությունում: Այն բավական հարուստ է նաև Արցախյան գոյապայքարին նվիրված գրականությամբ:

- Գրադարանը սիրով կատարեց մեր ռեկտորի` Ռուբեն Միրզախանյանի հանձնարարությունը, քանի որ ունենալ հնատիպ գրապաշար ու չներկայացնել` անտրամաբանական կլիներ: Մեր պահոցի դռները բաց են: Բուհական գրադարաններից այսօր հնատիպ գրականություն ունեն միայն մեր և Երևանի Պետական համալսարանները,- պատմում է Տ. Պետրոսյանցը:

Գիրքը, ասել է թե` մատաղ սերնդի կրթության սկզբնաղբյուրը, ուշադրության կենտրոնում պիտի լինի ամեն օր ու ամեն ժամ: Սակայն ոչ պակաս անհրաժեշտ է, որ գրքի նկատմամբ պահանջն ու հետաքրքրությունը ևս մեծ լինի:

- Եթե առավոտյան ժամը 9-ից հետո փորձեք մեր գրադարանի դուռը բացել, ապա ազատ աթոռ չեք գտնի: Այստեղ անգամ հերթեր են գոյանում և օրական միջին հաշվով շուրջ 1000 ուսանող է օգտվում գրադարանից,- պատմում է գրադարանի տնօրենը` իր ուրախությունը փոխանցելով նաև զրուցակցին:

Այստեղ հետաքրքիր նախաձեռնությունների պակաս երբեք չի զգացվում: Ողջունելի են հատկապես ուսանողներին գրքի հետ կապելուն միտված ձեռնարկումները: Դրանք առաջին հերթին հաճախակի կազմակերպվող միջոցառումներն են` գրքի շնորհանդեսները, քննարկումները, հանդիպումները հեղինակների հետ: Արդեն 2 տարի շարունակ գրադարանը կազմակերպում է տարվա լավագույն ընթերցող մրցույթը` այսկերպ ևս խթանելով ընթերցասիրությունը: Իսկ այս տարի կընտրվեն նաև այն հեղինակները, որոնց գրքերն ամենաշատն են ընթերցվել տարվա ընթաքում: Մեկ այլ ձեռնարկման կարևորության մասին նույնպես խոսեց Տիգրան Պետրոսյանցը.

- Կտրականապես արգելել ենք պատճենահանումը: Կմտածեք` սխալ քաղաքականություն է, բայց դրանով միանգամից 2 կարևորագույն խնդիր ենք լուծում: Նախ` ուսանողը գալիս է գրադարան և այստեղ է ընթերցում այն մի քանի էջերը, որ պետք է պատճենահաներ: Բացի այդ, մենք չենք խախտում հեղինակային իրավունքը, քանի որ ըստ օրենքի` որևէ մեկը գիրքը վերարտադրելու իրավունք չունի` եթե չկա հեղինակի գրավոր թույլտվությունը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ

http://avangard.am/?page=news&cal_date&news_id=10177




ՀՊՄՀ 90-ամյակի, Հայ տպագրության 500-ամյակի շրջանակներում
ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

մայիսի 25-ին, ժամը 16.00-ին




ՀՊՄՀ գիտական գրադարանում պահվող հնագույն, 1669 թ-ին տպագրված Առաքել Դավրիժեցու "Գիրք պատմութեանց" գրքի տիտղոսաթերթը:



Просмотров: 874 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/18
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz