Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 12:56
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Декабрь » 23 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
22:58
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑԱՍԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ


20.12.2012




Արդեն երրորդ տարին է, ինչ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվում է «Լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությունը:

Շուրջ 17.000 ընթերցողներից ընտրվել են համալսարանի յուրաքանչյուր ֆակուլտետի մեկական ուսանող և հենակետային վարժարանի մեկ աշակերտ, որոնք ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ցուցաբերել են ամենաբարձր ցուցանիշ՝ գրադարանից օգտվելով 100-ից ավելի անգամ:

Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով:

Հաղթողներին շնորհավորեցին և մրցանակներն ու վկայականները հանձնեցին ֆակուլտետների դեկանները:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Կարապետյանը գրադարանի տպագիր միավորից օգտվել է 230 անգամից ավելի և գերազանցել բոլոր ֆակուլտետների ընթերցասեր ուսանողներին:

Լիլիթ Կարապետյանը խոստովանում է՝ չնայած էլեկտրոնային գրականության առավելություններին, կարևորում և նախընտրում է գրքի հետ կենդանի շփումը:

Ամենաընթերցասեր ուսանողներին շնորհավորեց նաև համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Կարևորելով գրքի դերը մարդու, հատկապես ապագա մանկավարժի մասնագիտության համար, բուհի ռեկտորը տեղեկացրեց, որ Մանկավարժական համալսարանում շուտով կբացվի հագեցած ու գերժամանակակից ևս երկու ընթերցասրահ և քայլեր կձեռնարկվեն էլեկտրոնային գրականություն ունենալու համար:

Բուհի ռեկտորը հաղթող ուսանողներին պարգևատրեց նաև Աղավնաձորում 4-օրյա հանգիստ անցկացնելու հնարավորությամբ և այլ նվերներով:

Միջոցառմանը ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի գլխավոր ճարտարապետի քարտուղար Արթուր սարկավագ Արամյանը: «Մտնելով ընթերցասրահ՝ ցնցվեցի տեսնելով գրքի հանդեպ եղած խնամքը, որն ամենամեծ շարժիչ ուժն է 21-րդ դարի երիտասարդին դեպի գիրքը մղելու համար»,-նշեց հոգևորականը՝ ավելացնելով, որ կոնկրետ իր համար գրքի հոտն ու տեսքն անփոխարինելի գրավչություն են:

Ձեռնարկի այս տարվա նորամուծությունն այն էր, որ առաջին անգամ ընտրվեցին նաև «Ամենաընթերցված հեղինակներ»-ը: Ուսանողներն ամենից շատ՝ 21.000 անգամ գրադարանում օգտվել են հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Նալչաջյանի, իսկ 10.000 անգամ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պաշտոնակատար Հայկ Պետրոսյանի գրքերից:

Շուրջ 14 հեղինակային գիրք ունեցող Հայկ Պետրոսյանի համար ստացած վկայականը պարտավորեցնող է, քանի որ ձգտում է բավարարել ժամանակակից ուսանողի հետաքրքրություններն ու նրա դատին հանձնել նոր ուսումնական ձեռնարկներ:

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ներկաներից շատերին շնորհեց գրադարանի պատվո ընթերցողի տոմսեր:




САМЫЕ читающие студенты удостоены призов

Уже третий год, как в Педагогическом университете проводится конкурс «Лучший читатель».
Из почти 17.000 читателей было отобрано по одному студенту с каждого факультета университета и один ученик из Базовой гимназии АГПУ, которые в январе-ноябре текущего года показали самые высокие результаты в пользовании фондами библиотеки – более 100 раз. Мероприятие началось Молитвой Господней.
Деканы факультетов поздравили победителей и вручили им премии и сертификаты.
Студентка 3-его курса факультета психологии образования и социологии Лилит Карапетян воспользовалась печатными единицами библиотеки более 230 раз и превзошла читающих студентов всех факультетов.
Лилит Карапетян признается: несмотря на преимущества электронной литературы, она предпочитает живое общение с книгой.
Самых читающих студентов поздравил и ректор Рубен Мирзаханян. Отметив роль книги в жизни человека, особенно для будущих педагогов, ректор университета сообщил, что в Педагогическом университете скоро откроются еще два оснащенных необходимой литературой сверхсовременных читальных зала и будут предприняты шаги для приобретения электронной литературы.
Ректор университета наградил победивших студентов возможностью 4-дневного отдыха в Агавнадзоре и другими подарками.
На мероприятии присутствовали также секретарь главного архитектора отдела архитектуры Первопрестольного Святого Эчмиадзина дьякон Артур Арамян. «Зайдя в читальный зал, я был поражен удивительно бережным отношением к книгам и их ухоженным видом, что является главной движущей силой, подталкивающей молодежь 21-ого века к книге», – отметил духовный отец, добавив, что конкретно для него ничто не может заменить запах и вид книги.
В этом году новшеством этого начинания было то, что впервые были отобраны также «Самые читаемые авторы». Чаще всего – 21.000 раз – студенты обратились в библиотеке к книгам кандидата психологических наук, доцента Альберта Налчаджяна, 10.000 раз – к книгам доктора педагогических наук, исполняющего обязанности профессора Айка Петросяна.
Автор почти 14 книг Айк Петросян считает, что полученный им сертификат ко многому его обязывает, поскольку он, как автор, стремится удовлетворить интересы современного студента и представить на его суд новые учебные пособия.
Директор научной библиотеки Тигран Петросянц вручил многим из присутствующих билеты почетных читателей библиотеки.

BOOK-LOVING STUDENTS RECEIVE AWARDS

It is already the third year the Armenian State Pedagogical University (ASPU) has been organizing "The Best Student” prize-giving ceremony.
One student from the University’s Basic (High School) College and one from each faculty of the University were chosen from over 17 000 readers to participate in the event. These students demonstrated the highest level of attendance, visiting the University’s library at least 100 times within the period from January to November 2012.
The event started with the Lord’s Prayer.
The winners were welcomed by the deans of the faculties who later gave them prizes and certificates.
Lilit Karapetyan, a third-year student of the Faculty of Education Psychology and Sociology, has used the library services more than 230 times, thus exceeding the attendance of book-loving students from other faculties.
Lilit says she highlights and prefers live communication with books despite the advantages of e-Library.
ASPU Rector Rouben Mirzakhanyan also congratulated the book-loving students. Underlining the role of books in the life of human beings, especially in the profession of pedagogues, Mr Mirzakhanyan said two modern and well-equipped reading-halls would be opened at the University in the near future. Also, the University will have e-Library.
The rector also gave other presents to the winners and said they would have an opportunity to spend a four-day rest in Aghavnadzor.
The event was attended by Arthur deacon Aramyan, Secretary of the Chief Architect of the Department of Architecture, Mother See of Holy Etchmiadzin. "When I entered the reading-hall I was shocked to see the care for books, which is the biggest driving force [in the 21st century] for young people to read books,” he said adding that the look and smell of books are irreplaceable for him.
For the first time, awards were also handed in the nomination "The Most-read Authors.” The books by Albert Nalchajyan, Candidate of Psychological Sciences, AssociateProfessor, turned out to be in greatest demand among the University students who had used the books at least 21.000 times. The books of Hayk Petrosyan, Doctor of Pedagogical Sciences, Acting Professor were asked for 10 000 times.
Hayk Petrosyan, the author of about 14 books, says the certificate is binding for him as he strives to meet the interests of a modern student and is going to publish new manuals for students.
Director of the Scientific Library Tigran Petrosyants gave the presentees library cards of Honorary Readers.




ՀԱՂԹՈՂՆԵՐԸ


Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանը երրորդ անգամ իր շուրջ 17 հազար ընթերցողների թվից ընտրել է 2012 թվականի լավագույն ընթերցողներին: Յուրաքանչյուր ֆակուլտետից և ՀՊՄՀ հենակետային վարժարանից ընտրվել է ամենաբարձր ընթերցողական ցուցանիշ ունեցող մեկական ուսանող և մեկ աշակերտ: Հաղթող ընթերցողներից յուրաքանչյուրը 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին գրադարանից օգտվել է հարյուրից ավելի անգամ: Լավագույն ընթերցող է ճանաչվել ՀՊՄՀ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող ԼԻԼԻԹ ՍՈՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ /տարվա ընթացքում օգտագործել է 230-ից ավելի տպագիր միավոր/: Առաջին անգամ ընտրվել են նաև ամենաընթերցված հեղինակները:

Ահա հաղթողները՝

Ուսանողներ՝

Լուսինե Հասրաթյան՝ սկզբնական կրթության ֆակուլտետ,
Ադանա Հարությունյան՝ հատուկ կրթության ֆակուլտետ,
Տաթևիկ Վարդանյան՝ բանասիրական ֆակուլտետ,
Արուսյակ Քասյան՝ օտար լեզուների ֆակուլտետ,
Անի Այվազյան՝ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ,
Լիլիթ Կարապետյան՝ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ,
Գրիգոր Կորկոտյան՝ կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ,
Գեղամ Հարությունյան՝ պատմության և իրավագիտության ֆակուլտետ,
Օվսաննա Զոհրաբյան՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ,
Լուսինե Մարկոսյան՝ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետ,
Սրբուհի Միքայելյան՝ մշակույթի ֆակուլտետ,
Մարիամ Հազարյան՝ ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտ:

Ամենաընթերցված հեղինակներ՝

Հայկ Պետրոսյան՝ գրքերը պահանջվել են ավելի քան 10.000 անգամ,
Ալբերտ Նալչաջյան՝ գրքերը պահանջվել են ավելի քան 21.000 անգամ:

Տպագրվել է հաղթողներին նվիրված ՛՛2012 թվականի լավագույն ընթերցող՛՛ տեղեկատու գրքույկը:

Տիգրան ՊետրոսՅանց




  • Բելլլա Հարությունյան Շնորհավորում եմ բոլորին:
  • Hovakimyan Svetlana Շատ շնորհակալ և ուսանողներին ոգևորող գործ եք կատարում:
  • Тигран Погхосян ՈՒրախ եմ, որ ընթերցասեր ուսանողներ ունենք: Շնորհավորում եմ բոլորին, ցանկալով` լավն ու բարին: Միաժամանակ կկամենայի, որ մասնակից տղաներն էլ շատ լինեին:
  • Arevik Mkrtchyan Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ նրանց ընթերցասիրությունը նաև մեր հաղթանակն է...Վաղվա մասին մտածող ու գործող սերունդ ունենք...Ուրախ եմ!!!
  • Armine Manukyan Հարգելի պարոն ՊետրոսՅամց... Մեր ուսանողների հաճախակի այցելությունները ընթերցասրահ պայմանավորված են նաև Ձեր պատշաձ ընդունելությամբ...
  • Nerses Hayrapetyan Շնորհավորում եմ Տիգրան ջան: Հրաշալի մտահղացում է տարվա լավագույն ընթերցողների մեծարման քո նախաձեռնությունը: Մեծ բավականություն ստացա շփվելով մարդկանց հետ, ովքեր տարվա մեջ հարյուրից ավելի, իսկ ոմանք նույնիսկ երկու-երեք հարյուր գիրք են վերցրել ձեր գրադարանից: Ընթերցանությունը շփման ամենաազնիվ եղանակն է: Ձեր նախաձեռնությունը ազնվացնում և կրթում է մեր ապագայի սերունդը:


Просмотров: 743 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Декабрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz