Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 20:15
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2011 » Сентябрь » 04
Просмотров: 5852 | Добавил: tigranhayazn | Дата: 04.09.2011 | Комментарии (2)

 [ 16:30 - 26.05.2009 ] «Նիգ-Ապարանը» կանգնած է ոչ թե իշխանության, այլ պետականության կողքին,- ասում է միության փոխնախագահը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարանի ճակատամարտում հայերի տարած հաղթանակի տարեդարձի առթիվ մայիսի 28-ին Ապարանում կկազմակերպի տոնական միջոցառումների շարք: Այս մասին մայիսի 26-ի ասուլիսում հայտնեց միության փոխնախագահ Տիգրան Պետրոսյանցը: Այդ օրը երեւանաբնակ ապարանցիներին եւ բոլոր ցանկացողներին միությունը անվճար կտեղափոխի Ապարան, որտեղ տեղադրվելու են Սեդրակ Ջալալյանի եւ Դրաստամատ Կանայանի կիսանդրիները, իսկ երեկոյան տեղի կունենա «ավանդական հայկական հյուրասիրություն»:

Տ.Պետրոսյանցը նշեց, որ առհասարակ մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է. նա հիշեցրեց 1918թ.-ին Սարդարապատում եւ Ապարանում արձանագրած հաջողությունները, ինչպես նաեւ 1991թ.-ին Շուշիի ազատագրումը: Նրա խոսքերով, եթե հանկարծ այսօր պատերազմի վտանգ առաջանա, հայորդիները` անկախ կուսակցական պատկանելությունից, կլծվեն հայրենիքի պաշտպանության գործին:

Երեւանի ավագանու ընտրություններին, Տ.Պետրոսյանցը հաստատեց, որ «Նիգ-Ապարանը» սատարում է Հանրապետական կուսակցությանը: «Ստեղծման պահից մեր միությունը կանգնած է եղել ոչ թե իշխանության, այլ պետականության կողքին` թե' Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե' Ռոբերտ Քոչարյանի, եւ թե' Սերժ Սարգսյանի օրոք»,- ասաց նա: Տ.Պետրոսյանցի խոսքերով, յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ նվաճումը ժողովրդավարական արժեհամակարգի առկայությունն է, սակայն հնարավոր չէ ժողովրդավարություն կառուցել, եթե ժողովուրդը դրան պատրաստ չէ: «Մենք դեռեւս չավարտված պատերազմի մեջ ենք, դեռեւս ունենք ուժեղ ձեռքի, ուժեղ անձի կարիք»,- նշեց նա:

Հեղինակ` Նարե Գրիգորյան
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղյան

Просмотров: 776 | Добавил: tigranhayazn | Дата: 04.09.2011 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz