Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 08:17
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Март » 07
"ՄԵՆՔ ՇԱՏ ԲԱՆ ՍՈՎՈՐԵՑԻՆՔ
ՈՒ ՍԻՐԵՑԻՆՔ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԸ"


06.03.2012 թ.

     "Մաթեմատիկա և ինֆորմատիկա" ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհիներ Սաթենիկ Մանգասարյանը և Սիրանուշ Հայրապետյանը իրենց մանկավարժական պրակտիկան անցկացրել են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցում: Նրանք պրակտիկայի ղեկավար Օ.Սահակյանի հետ խորհրդակցելով` 9-րդ "ա" դասարանի աշակերտների համար էքսկուրսիա կազմակերպեցին մանկավարժական համալսարան: Աշակերտները իրենց դասղեկ Մ.Հովհաննիսյանի հետ նախ հյուրընկալվեցին համալսարանի գիտական գրադարանում: Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նրանց ծանոթացրեց գրադարանի սպասասրահում ստեղծված "Գրքի թանգարանի" ցուցանմուշների հետ: Հանգամանորեն ներկայացվեց համալսարանի պատմությունը, անցած ճանապարհը, համալսարանն ավարտած անվանի ու հանրահռչակ մարդկանց պատմությունը: Աշակերտները երկար կանգնեցին "Համալսարանը Արցախյան ազատամարտում" ցուցավահանակների մոտ: Նրանց գործուն հարց ու պատասխաններով ներկայացվեցին հայ ժողովրդի Հայրենական պատերազմն ու այդ պատերազմում ներդրում ունեցած աբովյանցիները: Աշակերտներն անմիջականորեն տեսան պատերազմին մասնակից համալսարանի դասախոս Աղվան Մխիթարյանին պատկանած զինվորական պարագաները:
     Ցուցադրությանը ծանոթանալու ամբողջ ընթացքում աշակերտները պատասխանում էին իրենց տրված հարցերին, դժվարանալիս` կոլեկտիվ պատասխան էին կազմակերպում, անգամ որոշում էին իրենց մոտեցումը այնպիսի իրավիճակներին, որ մարդու կյանքում վճռական դերակատարություն են ունենում, առավել ևս, որ խոսքը վերաբերում է Հայրենիքին ու այն սիրելու, պահպանելու խնդրին:
     Երբ թանգարանում խոսակցությունն ավարտվեց` աշակերտուհիներից մեկն ասաց. "Մենք շատ բան սովորեցինք ու սիրեցինք մանկավարժականը, որովհետև կյանքի բոլոր բնագավառներում աշխատողներին սովորեցնում ու դաստիարակում են հենց մանկավարժները, որոնք հիմնականում այս համալսարանի ավարտողներն են: Ես դպրոցն ավարտելուց հետո անպատճառ կգամ այստեղ սովորելու":
     Աշակերտների հաջորդ կանգառը գիտական գրադարանի նորաբաց հումանիտար գրականության ընթերցասրահն էր: Գրադարանի տնօրենը ներկայացրեց նոր ընթերցասրահի տեխնիկական հնարավորությունները, խոսեց սպասարկման գործում համակարգչային գիտելիքների մասին, ծանոթացրեց ընթերցասրահից օգտվելու հնարավորություններին և ասաց, որ աշակերտները ևս կարող են օգտվել համալսարանի գրադարանից և որ նրանց ևս, ինչպես այդ պահին ընթերցասրահում գտնվող տասնյակ ուսանողներին, գրադարանի աշխատողները սիրով կսպասարկեն և նշեց, որ երբ այսօրվա իներորդ դասարանցիները դպրոցն ավարտեն` համալսարանի գրադարանը տեխնիկապես առավել մեծ հնարավորություններ կունենա: Նա աշակերտներին կոչ արեց լավ, առավել լավ սովորել և անպատճառ ուսումը շարունակել մանկավարժական համալսարանում, որի ուսանողները` Սաթենիկն ու Սիրանուշը այս օրերին նրանց ուսուցանել են և նրանց մեջ մանկավարժ դառնալու ծիլեր գցել:
     Գրադարանից աշակերտները ուղղվեցին ինֆորմատիկայի ամբիոն: Այստեղ նրանք ծանոթացան նոր տեխնիկայի, սարքավորումների հետ:
     Աշակերտների ոգևորությունը մեծ էր և շատերը կրկնեցին "Ես անպատճառ կսովորեմ այս համալսարանում" նախադասությունը:
     Այցի վերջում աշակերտները, դասղեկը, ուսանող-պրակտիկանտները լուսանկարվեցին Խաչատուր Աբովյանի կիսանդրու մոտ:



WE LEARNED A LOT AND LOVED PEDAGOGICAL INSTITUTE

... Читать дальше »

Просмотров: 711 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Март 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz