Գարեգին Գևորգյանի
''Ապրելու իրավունք'' գրքի շնորհանդեսը
Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահում տեղի ունեցավ Գարեգին
Գևորգյանի "Ապրելու իրավունք"
գրքի շնորհանդեսը:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց
բանաստեղծությունների ժողովածուն և ասաց. "Գրքի յուրաքանչյուր տպագիր տողի հանդեպ հեղինակը վերաբերվել է մեծ
պատասխանատվությամբ և բծախնդրությամբ: Երեք բաժինները մի հետաքրքիր ամբողջություն
են, որում ներկայացված են ժամանակի խռովքը, ներկայի հակասությունները, անցած օրերի
կարոտը: Այստեղ սասունցու տունն է, մանկությունը և այդ օրերի մասին
հիշողությունները օգնում են վերապրել հուշերը և դրանք անցկացնելով հեղինակի
բանաստեղծական պրիզմայի միջով՝ ներկայացնել ընթերցողին":
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց. "Ժամանակակից հայ գրականությունը ողողված է
ոչինչ չասող, մեծածավալ պոետիկան ժողովածուներով: Ներկա պոեզիայի բազմազանության
մեջ "Ապրելու իրավունքը" առանձնահատուկ
երևույթ է: Հետևելով Գարեգինի ստեղծագործական ուղղուն` կարող ենք ասել, որ այս
գիրքը բացառիկ է ոչ միայն նրա ստեղծագործական կենսագրության մեջ, այլև արդի
քնարերգության դաշտում: Պետք է խրախուսել այսպիսի բանաստեղծներին, ովքեր չեն
ուզում, որ հայն իր երկրում գաղթականի կարգավիճակ ունենա: Դժվար երկունքով ծնված այս
հրաշալի ժողովածուն պիտի գնահատվի և այս շնորհանդեսը պիտի խթանի հեղինակի այլ
գրքերի ծնունդին: Այս ժողովածուն հավաստեց գրքի ապրելու "իրավունքը":
Գրքի խմբագիր
...
Читать дальше »