«The biggest achievement in the world can be the establishment of a
democratic country and transparent political field,» the deputy
president of «Nig-Aparan» union Tigran Petrosyants said today. He sees
«pure» elections as the way to any elections, when a person goes to the
elections and votes «in accordance with his will».
Nevertheless, T. Petrosyants told the journalists that their company is
going to back up the Armenian Republican Party at the elections for
Yerevan self-government bodies.
«We want to have a carrier of the kind of state way of thinking who will
lead tomorrow's Yerevan in a better, stronger, more democratic way,» T.
Patrosyants said.
According to «Nig-Aparan» deputy president, our newly-independent state
facing a war situation, still needs «a strong hand and a person who will
manage to become a unifier.»
T. Petrosyants underscored that «he will welcome any of the political powers to win in the elections.»
2957.Դանիելյան Սուրեն: Զինվորը գրագետ է: [Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ գ-րանի տնօրեն Տ. Պետրոսյանցի (Տ.Հայկազն) մասին] // Կրթություն.-2011.-30 մարտի.-Էջ 7: 2958.Հայազն Տիգրան (Պետրոսյանց Տիգրան): «Իմ գործունեության սկզբունքն է` սեր` առ Հայասատան»: [Հարցազրույց մատենագետ, լրագրող, պատմաբան, Խ. Աբովյաննի անվ. պետ. մասնկավարժ. համալս. գ-րանի տնօրեն Տ. Հայազնի հետ / Գրի առավ Հ. Սրապյանը] // Հայաստան.-2011.-25 մարտի.-Էջ 5:
1970-ական թվականներն էին: Մի առիթով Տիգրան Հայազնի հետ, որ այն
ժամանակ Վիկտոր Պետրոսյանց անունով էր հայտնի, Թբիլիսիի փողոցներում երկար
դեգերելուց հետո, այցելեցինք Վրաստանի պատկերասրահներից մեկը: Դուրս գալու
ժամանակ Տիգրանը մոտեցավ պատկերասրահի մուտքի մի անկյունում դրված
գրառումների մատյանին: Ես Տիգրանի կողքին կանգնել, սպասում էի, թե ինչ է
գրելու: Բաց արեց մատյանը և իր մարգարտաշար ձեռագրով գրեց հայտնի այն
բառերը, որ միայն Տիգրանի նման աշխարհաճանաչ մարդու մտքով կարող էր անցնել.
«Եկա, տեսա, հիացա»: Միայն այսքանը:
Մատյանում, որը հեղեղված էր վրացերեն, ռուսերեն և մի քանի այլ օտար
լեզուներով գրված կարծիքների մեջ, Տիգրանի գրածը վերջինն էր և այն էլ մեր
«ճկուն ու բարբարոս, առնական, կոպիտ, բայց միևնույն պահին պայծառ» (Եղիշե
Չարենց) լեզվով:
Տեսնես կա՞ հիմա այդ մատյանը…
Տիգրան Մեծի «թևերը»
Ազգային զարթոնքի տարին` 1988 թվականին, նկարիչների միության
ցուցասրահում քանդակագործ Արա Շիրազը ներկայացնում էր իր
ստեղծագործություններից մի պատկառելի հավաքածու: Մեծ ու փոքր քանդակների
մեջ առանձնանում էր հատկապես մեկը, որին էլ հապճեպ մոտեցավ Վիկտորը (Տիգրան
Հայազնը):
-Տիգրան Մեծն առանց թևերի՞: Սա՞ է Տիգրան Մեծը, սա՞ է եղել Տիգրան
Մեծ Հայոց արքան,- բարձրաձայն ասաց Վիկտորը և մոտեցավ սրահում կանգնած Արա
Շիրազին: Արան լսեց, բայց ոչինչ չասաց: Անտարբեր մի կողմ գնաց: Չցանկացավ
խոսել, բանավիճել:
Տիգրան Մեծի կիսանդրին էր դա` առանց թևերի…
Իրոք, առանց թևերի:
Եթե չեմ սխալվում, Վիկտորը միակն էր այցելուների մեջ, որ զայրացել էր` տեսնելով Տիգրան Մեծի քանդակը առանց թևերի:
Կամաց, ինձ համար էլ համարյա անլսելի, շշնջացի Վիկտորին.
-Դե, այդպիսին է տեսնում Արան Տիգրան Մեծին: Պատմության ողջ ընթացքի
համար թերևս արդարացված… Հայ ժողովրդին բաժին ընկած պատմություն` հսկա
երկրից` մի բուռ հող, կոտորածներ, ջարդեր, հալածանք և բռնի վտարում… Բայց
եթե Տիգրան Մեծն է Հայոց ամենայն արքան, ուրեմն նա էլ կրում է իր ժողովրդին
բաժին հասած ճակատագիրը: Այստեղ Տիգրան Մեծն իր ժողովրդի հավաքական
կերպարն է… Թերևս ավելի խորիմաստ է, քան, եթե Տիգրան Մեծը թևեր ունենար…
քանդակի մեջ…
Վիկտորը անափ զայրույթով նայեց ինձ:
Հիմա հարց եմ տալիս ինձ. ո՞վ էր արդարացին, Վիկտո՞րը, թե՞ Արա Շիրազը: Գուցե երկո՞ւսն էլ…