Հուլիսի 19-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր
սրահում գրադարանի կոլեկտիվն ամփոփեց առաջին կիսամյակում կատարված
աշխատանքների արդյունքները: Միջոցառմանը մասնակցեց ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ գրադարանային ծառայության հիմնական ցուցանիշներով
գրադարանն արձանագրել է առաջընթաց 2012 թվականի առաջին կիսամյակի
համեմատությամբ: Վեց ամսում գրադարանն ունեցել է 305.752 հաճախում /անցած
տարվա նույն ժամանակից 77.752-ով ավելի/, տպագիր արտադրանքի սպասարկման
տացքը կազմել է 1.129.548 միավոր /211.100-ով ավելի/: Համակարգչային
ծառայություններից օգտվել է 43.129 ուսանող, դասախոս, այլ ընթերցող
/3261-ով ավելի/: Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց կոլեկտիվին
կատարված աշխատանքի համար, նշեց, որ համահամալսարանական նորացումների,
կրթության ժամանակակից հրամայականների կատարման գործում խիստ կարևորվում է
գրադարանի դերը և համալսարանի ղեկավարությունը քայլեր է կատարում գրադարանն
ավելի արդիական դարձնելու, ուսանող-հետազոտողի խնդիրը գրադարանի միջոցով
իրականացնելու ուղղությամբ:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հուլիսի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական
համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կայացավ
՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը: Իրենց նոր ստեղծագործությունները
կարդացին ստուդիայի անդամներ Սերինե Հովհաննիսյանը, Ռեգինա Ճաղարյանը,
Տիգրան ՊետրոսՅանցը: Ստուդիայի նորեկ, Մովսես Խորենացի համալսարանի
բակալավրիատի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրարուրայի
շրջանավարտ Լիլիթ Պետրոսին հնարավորություն տրվեց կարդալու տարբեր տարիների
մեկ տասնյակից ավելի ստեղծագործություններ, որոնք ջերմությամբ
ընդունվեցին: Հետաքրքրական երկխոսություն ծավալվեց ստեղծագործության
այժմեականության, հասցեականության, տաղաչափական խնդիրների, դրանք
ընթերցողին հասցնելու ուղիների մասին:
Իմ ՛՛1000 հայազգի
գեներալներ, ծովակալներ՛՛ գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է 2009 թ-ին:
Գրքի անգլերեն տարբերակը պատրաստ է տպագրության: Անգլերեն տարբերակի
տպագրության համար հոկտեմբերի 7-ին ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահում կազմակերպվելու է բարեգործական համերգ:
Անգլերեն տարբերակից ներկայացնում ենք ՛՛Կոմս ՄԻՔԱՅԵԼ ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎ՛՛ բառհոդվածը:
Count LORIS-MELIKOV MIKAYEL Lieutenant–General of the Russian Army (03/17/1863) Adjutant–General of the Russian Army (08/30/1865) General of the Cavalry of the Russian Army (General of the Army, 08/30/1875) Member of the Russian State Council (1879) Acting Viceroy of Caucasus (1880) Dictator of Russia (1880-881) Minister of Internal Affairs of Russia (in 1881)
Count Mikayel Tarieli Loris–Melikov (born in 10/21/1824,
Tbilisi–12/12/1888, France, Nice, is buried in the yard of St. Gevorg
Church in Tbilisi) is a Russian state, military and diplomatic eminent
figure, Armenian-Grigorian, academician of the Russian Imperial Academy
of Sciences (1880). He gained Russian Higher Saint Andrew the
Protomartyr Order (11/01/1880). He comes from the noble Loris-Melikyan
family. He studied at Moscow Lazarian Seminary and at Petersburg Cavalry
Junker School. He began his military service in 1845 in Caucasus, where
in general served for 32 years. In 1852, at the age of 27, he gained
the degree of colonel, on August 4, 1856, at the age of 31- the degree
of major-general. He participated in the military acts against the
highlanders led by Shamil. In 1853-1856, during the Crimean war he was a
commander of cavalry, excelled in a number of battles. In 1860-1873 he
was the military chief of the Southern Dagestan and Mayor of Derbent,
chief of the district of Terek. In 1877 he was appointed as the
commander of the separate corps of the Caucasian Army and participated
in Russian-Turkish War. He headed the attack and occupation of Ardahan,
in the hills of Alaja he beat the troops of Mukhtar Pasha, occupied
Kars. As a result of the war 17 thousand square kilometers of territory
was attached to Russia. In 1879 he was appointed as the temporary
governor-general of Astrakhan, Saratov, Samara and Kharkov. In 1880 he
was the temporary Acting Viceroy of Caucasus. On February 12, 1880, he
was appointed as the President of the Supreme Administrative Commission
of the Russian Empire with dictator powers. He prepared a reform project
restricting the rights of the Emperor of Russia, with which Russia
would become a constitutional monarchy. On the eve of the edition of
manifesto, on March 1, 1881, the Russian Emperor Alexander II was
killed. The new emperor refused the reform and eliminated the
administrative commission. After the elimination of the commission
Loris-Melikov was appointed as the Minister of Internal Affairs of
Russia. In 1881 he resigned. In order to restore his health he left for
Nice where he passed away. He was awarded with Saint Alexander Nevsky
(1869, Saint Great Prince Alexander Nevsky diamond-encrusted (1871),
White Eagle (
... Читать дальше »
Զաքարյանների ինքնօրեն իշխանապետությունում և նոր իշխանությունների կողքին բարձրացան
նաև ազնվական ծագում չունեցող, բայց հարստության տեր մեծատուներ, որոնք
իրենց հարստության շնորհիվ հասան բարձր դիրքի, պաշտոնի, դարձան նոր
տիրակալների՝ Զաքարյանների տնտեսական ու քաղաքական հենարանը:
Տիգրան Հոնենցը Զաքարյան շրջանի մեծահարուստներից մեկն է: Ապրել և
գործել է իշխանապետության մայարաքաղաք Անիում, Զաքարե Բ-ի ու նրա որդի
Շահնշահ Ա-ի օրոք: Հավանական է, որ Զաքարյանների կողմից 1199 թվականին
Անին գրավելուց անմիջապես հետո ՝ Տիգրան Հոնենցը նշանակվել է մայրաքաղաքի
հարկային վերակացու: Այդ խելամիտ ու գործունյա անձնավորությունը կարճ
ժամանակում հարկերի կապալառության, վաշխառության, առևտրի ճանապարհով
կուտակել է մեծ հարստություն, գնել Անի քաղաքի մի քանի թաղամասեր, գյուղեր,
հյուրատներ, առևտրային կրպակներ, ջրաղացներ, ձիթհաններ, այգիներ, ջրագծեր:
Նա կալվածքներ ուներ ոչ միայն Անիում ու շրջակայքում, այլև Մրենում,
Կարսում, Երևանում, Կոշում: Նա Անիի ամենախոշոր մեծատուն էր, ամենահայտնի
անձը, քաղաքում նրա անվամբ փողոց կար: Տիգրան Հոնենցի դերը երկրի տնտեսական
կյանքում շատ մեծ էր:
Իր անբավ հարստությունը Տիգրան Հոնենցը ծառայեցրել է Անիի պաշտպանական,
հոգևոր շինությունների, ջրագծերի կառուցման, մշակութային-լուսավորչական
գործին:
Տիգրան Հոնենցի անունն
առաջին անգամ հիշատակում է 1213 թվականին: Այդ տարի մեծահարուստը նորոգել է
Անիի Մայր տաճարը, կառուցել աստիճաններ, նվերներ ընծայել, այդ թվում՝
երկու ձեռագիր տոնական: Իսկ մինչ այդ, հավանաբար, 1200-ական թվականների
կեսերին, Տիգրան Հոնենցի պատվերով Ախուրյանի կիրճի պռնկին գտնվող տարածքում
կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Անիի Զաքարյան շրջանի
ճարտարապետական-կառուցողական զարդերից մեկն է: Հոյաշեն այս կառույցի
շինարարությունն ավարտվել է 1215 թվականին: Այստեղ կառուցվել են նաև
վանականների կացարաններ, իշխանական պալատ (ամենայն հավանականությամբ, հենց
իրենց՝ Հոնենցների համար), բաղնիք, ջրագիծ: Այդ շինությունները շրջապատվել
են հզոր պարիսպներով:
Տիգրան Հոնենցի Գրիգոր Լ:ուսավորիչ եկեղեցին արտաքինից ծածկված է
հարթաքանդակ գոտիով, իսկ ներսից ՝ որմնանկարներով: Այն կառուցել է Հոնենց
տոհմի ճարտարապետ Եղբայրիկը: Պատվիրատուն նորակառույց եկեղեցուն նվիրել է 8
գյուղ, 6 այգի, հյուրանոցներ, Հոտեցոնց փողոցի տները, կրպակներ, երկուական
բաղնիք, պանդոկ, երկակն ձիթհանք, 3 ջրաղացների հատվածներ, մի քանի ախոռ ու
մարագ, բանջարանոցներ, տարբեր հողակտորներ: Իր չափերով Տիգրան Հոնենցի
նվիրատվությունը կարող էր համեմատվել միայն Տայքի վանքի օծման առթիվ, 906
թվականին Սմբատ Ա Բագրատունի թագավորի և Սյունյաց իշխանների ընծայած
նվերներին:
Արտավազդ
Բ թագավորը (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 31 թ.) հայ պետական,
քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Տիգրան Բ Մեծ արքայից արքայի
կյանքի վերջին տարիներին գահակցել է հորը: Նրա մահից հետո
հռոմեա-պարթևական հակամարտության, հռոմեական նվաճողական քաղաքականության
ծավալման պայմաններում վարել է դիվանագիտական ճկուն դիմակայության
քաղաքականություն: Նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում: Մ.թ.ա. 54-53
թթ.-ին հռոմեական եռապետ Մարկոս Կրասոսի պարթևական անհաջող արշավանքի
ժամանակ Արտավազդ Բ-ն մ.թ.ա. 53 թ-ին դաշինք է կնքել Պարթևստանի արքա
Որոդես Բ-ի հետ և դաշինքն ամրապնդելու համար իր քրոջը կնության է տվել
Որոդես Բ-ի որդի ու գահաժառանգ Բակուրին (զոհվել է մ.թ.ա. 38 թ-ին Անտիոքից
ոչ հեռու՝ Գինդարոս լեռան մոտ): Մ.թ.ա. 53 թ-ին Խառանի մոտ հռոմեական
զորքերը ջախջախվել են, ինքը՝ Կրասոսը զոհվել , իսկ հայ-պարթևական զորքերը
մինչև մ.թ.ա. 38 թ-ը ասպատակել են Հռոմի Արևելյան տիրույթները, գրավել
Պաղեստինը, Փյունիկյան, Ասորիքը, Փոքր Հայքը: Մ.թ.ա. 37 թ-ին Պարթևստանի
Որոդես Բ թագավորի դավադիր սպանությոինից հետո, ինչպես նաև նոր արքա Հրահատ
Դ-ի և Ատրպատականի թագավոր Արտավազդի Հայաստանի դեմ ուղղված դաշինքի
պատճառով Արտավազդ Բ-ն դիվանագիտական անցում է կատարել դեպի հռոմեական
կողմը: Մ.թ.ա. 36 թ-ին հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի պարսկական
արշավանքի ժամանակ 5 հազարանոց զորքով ներկայացել է Անտոնիոսի զորակայան և
խորհուրդ է տվել դեպի Պարսկաստան արշավել Հայաստանի տարածքով, որտեղ
լեռները բնական ամրություն են և թույլ չեն տա պարսկական հեծելազորին
ընդլայնված ճակատով մարտ վարել, և ամենակարևորը, Հայաստանում հռոմեական
զորքին ինքը կարող է անխափան սնունդ մատակարարել: Գոռոզամիտ Անտոնիոսը դեպի
Պարսկաստան շարժվել է Միջագետքի անապատային մասով և, ինչպես սպասվում էր,
անհաջողության մատնվել: Արտավազդ Բ-ն զգուշավորություն է դրսևորել ու հեռացել
Հայաստան: Հրահատ Դ-ն իր հերթին հարձակվել է Հռոմի դաշնակից Հայաստանի վրա,
Արտավազդ Բ-ն կասեցրել է այդ հարձակումը և դաշն կնքել Հրահատ Դ-ի հետ:
Հռոմեական զորահրամանատարները երկու անհաջողությունների համար էլ մեղադրել
են Արտավազդ Բ-ին, որը իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով չի
համագործակցել սխալ ռազմավարություն որդեգրած հռոմեացի զորավարների հետ և
դիվանագիտական գործարք է կնքել Պարսկաստանի հետ: Մ.թ.ա. 34 թ-ին Անտոնիոսը
հռոմեական բանակի գլուխ անցած մտել է Հայաստան , ավերել Արտաշատը և
Արտավազդ Բ-ին ընտանիքի մյուս անդամների՝ կնոջ և երկու որդիների հետ
ձերբակալել և ուղարկել Ալեքսանդրիա և ցուցադրել իր հաղթահանդեսի ժամանակ:
Շղթայված հայոց թագավորն իրեն պահել է արժանավայել և գլուխ չի խոնարհել
Կլեոպատրայի առջև: Արտավազդ Բ-ն գցվել է զնդան և Ակտիոնի ճակատամարտից
առաջ՝ մ.թ.ա. 31 թ-ին գլխատվել է: Արտավազդ Բ-ն կրթված, լուսավոր անձ է
եղել, գրել է հունարեն թատերագրություններ: Հատել է իր պատկերով արծաթե և
պղնձե դրամներ: <&
... Читать дальше »
Այսօր իմ հյուրերն էին
՛՛ֆեյսբուքյան՛՛ ընկերներից Ժաննա Գալստյանը և Սերգեյ Մանվելյանը: Մեր
զրույցը ձգվեց և մի քանի րոպեի փոխարեն տևեց չորս ժամիցից ավելի:
Հետաքրքրքկան թեմաներն այնքան շատ ու բազմազան էին, որ ժամանակի հաշվարկն
ուղղակի անիմաստ էր: Խոսվեց ամեն ինչ մասին: Զրույցն առանձնապես ուսանելի
էր երիտասարդ Սերգեյի համար:
Ժաննա ԳալստյանԱյսպիսի հանդիպումները հարստացնելուց բացի ունեն մխիթարական ազդակ, դեռ ամեն ինչ կորած չէ...
Ես բարի լույս եմ ասում Քեզ՝ Հայաստան, Որ բարձրագահ սարերի, Խորունկ ձորերի, Մաքրամաքուր գետերի, Մեծ ու պարզաջուր լճերի, Ծովից-ծով ձգված հողերի Երկիր էիր:
Ես բարի օր եմ ասում Քեզ՝ Հայաստան, Որ հերոս արքաների, Գեղուհի թագուհիների, Անպարտ զորավարների, Աննահանջ զինվորների Երկիր էիր:
Ես բարի երեկո եմ ասում Քեզ՝ Հայաստան, Որ Արարչի ձեռքով օծյալ դրախտի, Արարչածին մարդու, Հայ տեսակի մարդատուն Երկիր էիր:
Ես բարի գիշեր եմ ասում Քեզ՝ Հայաստան, Որ քարից հաց քամող ժողովրդի, Փյունիկ հավքի նման կրակից հառնող Հայրենատենչ ազգի Երկիր էիր:
Դու իմն ես, Հայաստան, Եվ ես ապրում եմ քո սիրով, Օրն սկսում և ավարտում եմ քեզնով, Եվ երազում, որ մի օր քնից արթնանամ, Եվ օրն սկսեմ Բակուրավան-Պորտաքար- Նեմրութ-Հայոց ծոց ճանապարհին, Եվ գոռամ, և գոռամ՝ Բարի լույս, Միացյալ Հայաստան...
18.07.2013
ՀԱՅԱՍՏԱՆ
Կարոտս կարոտիդ մնաց կարոտ, Ապրածս օրերը քեզանով քաղցրացան, իմ կարոտ, Անունդ գրվեց հոգուս մեջ՝ կարոտ, Անունդ Հայաստան, անունդ՝ կարոտ...
Դու եղար իմ միակը՝ կարոտ, Ես անցա աշխարհը՝ քեզ կարոտ, Եվ եթե ինձ հազար կյանք էլ տան, իմ կարոտ, Ինձ համար մնալու ես հավերժ՝ կարոտ...
Հունիսի 13-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության
ընթերցասրահի փոքր սրահում հերթական հանդիպումը կազմակերպեց գրադարանի
՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիան: Ստուդիայի անդամ Գոհար Մարտիրոսյանը ներկայացրեց իր մտորումները ՛՛Նուբար՛՛ ազգագրական երգչախմբի կազմում Արցախ կատարած այցելության
մասին: Նա հիացմունքով խոսեց Քաշաթաղում հիմնավորված մարդկանց, նրանց
ապրելակերպի մասին: Պատմեց Շուշի, Գանձասար կատարած այցելությունների
մասին: ՛՛Ես եղել եմ Արցախում, բայց այս այցիս երիցս համոզվեցի, որ մեր
պատմական հողակտորը համակ երազանք է, անկրկնելի ու անմոռանալի: Եվ ամեն
այցի նորովի է հայտնագործվում ու ներկայանում՛՛,- ասաց նա: Գոհարը
հոգեզմայլ ձայնով կատարեց Ներսիկ Իսպիրյանի ՛՛Կամավորի երգը՛՛, աշուղ Գևորգ
Գրիգորյանի ՛՛Թաթուլի երգը՛՛ երգերը: Նա կարդաց նաև վերջին շրջանում գրած
իր նոր բանաստեղծությունները, որոնք լցված էին հայրենասիրական մեծ լիցքով:
Մեծ հետաքրքրությամբ ընդունվեց գրական ստուդիայի նորեկ, Հյուսիսային
համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, արթիկցի Նելլի Սահակյանի
նորամուտը: Նրա բանաստեղծությունները յուրովի որակ էին ներկայացնում:
Հատկապես ջերմ ընդունվեց ՛՛Կանգ առ, ակնթարթ՛՛ բանաստեղծությունը:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նրան նվիրեց իր համաքաղաքացի, ՀՊՄՀ
դոցենտ Աշոտ Աջամօղլյանի ՛՛Վերելք Արարատ՛՛ և իր ՛՛1000 հայազգի
գեներալներ, ծովակալներ՛՛ գրքերը: Բանաստեղծական մի նոր շարք ներկայացրեց Տիգրան Պետրոսյանցը:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
Պարոն
Պետրոսյանց ԸՆԴՈՒՆԵՔ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ, որի մեջ շատ բան եմ
ամբողջացրել.... պարզապես սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ բառերս չեն
հերիքում արտահայտելու այն հույզն ու դողը, որը խառնվել է հոգուս մեջ.... որը
իր խորքում կրում է ՁԵՐ փոխանցածը... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱ ՁԵՐ
ՏԵՍԱԿԸ` ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ՀԱՅԸ... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՅՍ ՕՐՍ ԱՌԱՎԵԼ ՀԱՅ
ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ... ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ՈՒ ՀԱՐԳԱՆՔՍ ՁԵԶ... և ասեմ` ՛՛1000 ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼ ԾՈՎԱԿԱԼՆԵՐ՛՛ գրքի միակ
վրիպումը՝ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ, ՁԵՐ անվան բացակայությունն է թվարկվածների մեջ...
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտներ
Ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ բոլորիդ բուհական կրթությունը
ավարտելու և բակալավրի ու մագիստրոսի դիպլոմներ ստանալու կապակցությամբ:
Այնպես է ստացվել, որ ձեզանից յուրաքանչյուրին գիտեն միայն ձեր դասախոսները, իսկ բոլորիդ միասնաբար գիտեմ ու ճանաչում եմ որպես համալսարանի գիտական գրադարանի ընթերցողների:
Ես և գրադարանի յուրաքանչյուր աշխատող անցած տարիների ընթացքում, գրեթե
ամեն կրթական օր, շփվել ենք ձեզ հետ ու մի փոքրիկ լումա ունենք ձեր
գիտելիքների հանրագումարում, որ այսօր վերածել եք սովորական ու
գերազանցության դիպլոմների:
Ես հպարտ եմ, որ գերազանցության
դիպլոմներ են ստացել իմ շատ սիրելի մագիստրոսներ Աննա Վիրաբյանը
/պատմության և իրավունքի ֆակուլտետ/, Սերինե Հովհաննիսյանը /ֆիզիկայի,
մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ստուդիայի անդամ/, Մելինե Սիմոնյանը /կուլտուրայի ֆակուլտետ, մշակութաբան,
գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի անդամ/, սովորական դիպլոմ՝
Ռեգինա Ճաղարյանը /կուլտուրայի ֆակուլտետ, մենեջմենտի բաժին, գրադարանի
՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի անդամ/...
Ես այսպես կարող եմ թվել համալսարանի այս տարվա գրեթե բոլոր շրջանավարտներին:
Համոզված եմ, որ մագիստրոս շրջանավարտների հետ կհանդիպեմ գիտական,
տնտեսական, կրթական և մշակութային տարբեր ասպարեզներում, իսկ բակալավրների
զգալի մասի հետ նաև մեր համալսարանի մագիստրոսական բաժիններում:
Ձեր բոլորին ես շատ սիրում և հաջողություն եմ մաղթում կյանքում և ուսումնական գործընթացում: Բարի երթ ձեզ:
Բոլոր մագիստրոսներին նաև առաջարկում եմ մնալ համալսարանի գրադարանի
ընթերցող: Համոզված եղեք, որ գրադարանի յուրաքանչյուր աշխատող ձեզ միշտ
կընդունի այն նույն սիրով, ինչը դուք տեսել եք ուսումնառության անցած բոլոր
տարիներին:
Սիրով՝ Տիգրան ՊետրոսՅանց ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն