Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 10:05
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Сентябрь » 30
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ







Սեպտեմբերի 28-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը:
Ստուդիայի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ստուդիայի ամենակրտսեր անդամ, Եվրասիական համալսարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանա Մկրտչյանի ՛՛Երազանք՛՛ արձակ ստեղծագործությունը, դրվատական խոսք ասաց ստեղծագործության մասին և այն հանձնեց ստուդիայի անդամներին ընթերցելու համար:
Իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին ՀՊՄՀ ուսանողներ Արփի Մկրտչյանը, Լիլիթ Ավագյանը, ՀՊՄՀ 2013 թ-ի գերազանցիկ շրջանավարտ Սերինե Հովհաննիսյանը, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը:
Երիտասարդ ստեղծագործողներին ողջունեցին բանաստեղծներ Հովհաննես Շանթը, Աշոտ Միրզոյանը: Նրանք գովեստի խոսք ասացին ստեղծագործող ուսանողներին և ընթերցեցին իրենց գործերից:

Ստուդիայի ամբողջ ընթացքը նկարահանվեց ՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերության կողմից:
Просмотров: 606 | Добавил: tigranhayazn | Дата: 30.09.2013 | Комментарии (0)

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ



Օրերս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հյուրն էր անվանի մտավորական, բանասեր Պարգև Շահբազյանը: Նա կատարեց նվիրատվողի պարտականություն և գրադարանին հանձնեց կանադահայ մտավորական Յակոբ Ալթունեանի 2012 թ-ին Տորոնտո քաղաքում հրատարակված ՛՛Հայ մշակոյթի լուսաւոր ուղիներէն՛՛ բարձրարժեք աշխատության մեկ օրինակ հեղինակի նվիրագրով. ՛՛Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանի գրադարանին հեղինակին կողմէ: Թորոնթօ, 2012՛՛:
Յակոբ Ալթունեանը ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում: նախնական և միջնակարգ կրթություն ստացել է Բեյրութի հայկական վարժարաններում, ապա ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության բաժինը: Եղել է Ապրո Ապրոյեան և Ընկերություն ճարտարարուեստական հաստատության աշխատակից, իսկ 1960-1998 թվականներին՝ տնօրեն: 1988-1993 թվականներին Բեյրութի Ֆրանսիական համալսարանի հրավերով դասավանդել է ճարտարարվեստի բաժնում: Գործուն մասնակցություն է ունեցել Բեյրութի հայկական կյանքին: Դասավանդել է Լիբանանի Հայաստանեայց եկեղեցու կիրակնօրյա վարժարաններում, 1960-1968 թվականներին եղել է Բեյրութի Թեքեյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի ատենապետ, 1968-1993 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Լիբանանի շրջանային հանձնաժողովի անդամ, վերջին հինգ տարիներին՝ հանձնաժողովի ատենապետ: 1998 թվականին հաստատվել է Կանադայի Տորոնտո քաղաքում:
Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը սիրով ընդունեց Պարգև Շահբազյանի կողմից փոխանցվող նվեր-գիրքը և շնորհակալություն հայտնեց նրան՝ Յակոբ Ալթունեանի նվերը փոխանցելու համար:

Просмотров: 696 | Добавил: tigranhayazn | Дата: 30.09.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz