Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 08.11.2024, 15:36
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Сентябрь » 11
Տիգրան ՊետրոսՅանց

ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ


Երբ Բագրատունի Սահակ իշխանը
Քեզ պատվիրեց գրել Հայոց մեծաց պատմությունը
Դու պատրաստ էիր դրան ու արդեն գիտեիր,
Որ սովորական պատմություն չէր լինելու այն:

Պրպտել էիր Հին աշխարհի հայտնի գրադարաններում՝

Եդեսիայում, Ալեքսանդրիայում, Հռոմում, Աթենքում,
Գրի առել օտար պատմիչների՝
Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթենի, Հովսեփոսի,
Հուլիոսի, Եվսեբոսի խոսքը հայոց մասին:

Բայց քո Հայոց մեծաց պատմությունը թերի կլիներ
Առանց մինչմաշտոցյան հեղինակների՝
Մար Աբաս-Կատինայի,
Արամազդի տաճարի քուրմ Ողյումպի,
Բարդածան Եդեսացու
Եվ հետմաշտոցյան Եղիշեի ու Բուզանդի
Հայաստանի մասին հայատառ-հայալեզու գրվածքների:

Դու գրեցիր Հայոց մեծաց պատմությունը
Հայաստանի սիրով, հայի հպարտությամբ,
Հպարտ, որ քո երկիրը թեև փոքր ածու էր,
Բայց երկայնքով 1.100.000, լայնքով՝ 700.000 քայլ էր
Ու տարածքով հին աշխարհի երրորդ երկիր էր,
Եվ այդ երկրում քաջության
Շատ գործեր էին եղել՝ գրվելու և հիշվելու արժան:

Դու գրեցիր Հայոց մեծաց պատմությունը,
Որ ՛՛Ա՛՛ տառից մինչև ՛՛Օ՛՛ տառ
Հավաստի է, ճշմարտաբան, փաստարկված,
Համադրված ժամանակի պատմության հետ՝
Վաստակելով անուն՝ Քերթողահայր Մովսես Խորենացի:

Քո վրա քար են նետել ու նետում են
Քո ազգակից հայ ու օտար գիտնականներ,
Քեզ, քո գիրքը անվանարկում ու կեղծում են
Քո երկիրը բռնակալած անհայրենիք,
Անպատմություն թուրքի համար ու պատվերով,
Որովհետև դու միակն ես ու եզակի,
Որ գրել է պատմությունը աշխարհակալ հայոց ազգի:

Ու որքան էլ քեզ, քո գիրքը
Իմ պատմահայր, քերթողահայր,
Նսեմ ոգով, հայհոյանքով փորձեն կեղծել՝
Դու կմնաս հզոր, անպարտ այն միակը,
Որ կերտել է պատմությունը աշխարհաշեն հայոց ազգի,
Իսկ լուտանքը, հայհոյանքը քո հասցեին
Առ ոչինչ է, ինչպես Օվկիանոսը նետած մի քար:


10.09.2013

    Просмотров: 661 | Добавил: tigranhayazn | Дата: 11.09.2013 | Комментарии (0)

Շնորհակալ եմ ՛՛Պահանջատեր ԻՀայոց՛՛ կայքից իմ բանաստեղծությունների այս փնջի հրատարակության համար:

Տիգրան ՊետրոսՅանց

ՄԵՆՔ

Մենք այլոց ենք տվել

Մեր գենը հանճարեղ...

Մի օր մենք ելել ենք
Հայոց Սուրբ Հայրենիքից
Նոր հորիզոններ ունենալու եռքով,
Ու գնացել ենք
Արևելք ու Արևմուտք,
Հյուսիս ու Հարավ,
Անցել սար ու ձորեր,
Գետեր, լճեր, ծովեր,
Եվ հայտնվել Երկիր մոլորակի
Խճող բավիղներում...

Մեր նախնիներն ամեն նոր տեղ
Նոր անուն են առել,
Մի տեղ կոչվել շումեր,
Մի տեղ՝ ամալեկյան,
Մի տեղ՝ բասկ,
Մի տեղ՝ բավար,
Մի տեղ՝ բրիտ,
Մի ազգ՝ այսքան անուն ու հիշատակ...

Անցել ենք օվկիանոսն
Ու մտել մի երկիր,
Որ հազարամյակներ անց
Պիտի կոչվեր Ամերիկա...

Ու որտեղ հասել ենք մենք,
Այդ հողին ենք տվել
Մեր գենը հանճարեղ,
Հիմնել-շինել ենք
Ուրիշներին բուրգեր,
Բերդեր ու քաղաքներ,
Տվել ենք այբուբեն ու օրացույց,
Հիմնել աստղադիտարաններ,
Սովորեցրել ենք
Կենդանապահություն,
Հողագործություն,
Ու մետաղաձուլություն,
Կավե սալի վրա գրելու արվեստ,
Սովորեցրել ենք ռազմարվեստ,
Հեծելամարտ,
Ռազմակառք կառավարել,
Երկաթե սուր կռել,
Վահան ու սաղավարտ կրել...

Մենք մշակույթ ենք տարել
Աշխարհով մեկ,
Մեր հզոր Ոգին ուսուցանել
ԱՐիաբար...

Մենք այլոց ենք տվել
Մեր գենը հանճարեղ,
Եվ հենց դրանով ենք
Այսպես հարուստ հիմա...


ՀԱՅԱՍՏԱՆ

Դու միայն այն հողը չես,
Որտեղ ես աշխարհ եմ եկել
Եվ անցել ճանապարհ...

Դու իմ հոգևոր գոյության հենարանն ես,
Միակը Տիեզերքում,
Որտեղ Արարչածին Դրախտն է եղել,
Որտեղ մարդկային իմ տեսակն է ձևավորվել
Եվ որտեղ իմ տեսակը
Դարձել է ազգ...

Եվ ազգ, հոգևոր դառնալու բյուր տարիներին
Անցել է անգամ դժոխքի միջով...


ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ

՛՛ԳՈՐԾՍ ՄՆԱ ՀԻՇԱՏԱԿՈՂ՛՛

Քասաղի կիրճն է
Ու կիրճի մուտքին
Աստվածընկալը՝
Իրար մեջ հինը և միջնադարը...
Հինը կերտել են Գնթունիները,
Նորը կերտել են Վաչուտյանները,
Իրար հաջորդած
Քասաղի երկու հզոր տերերը...

Աստվածընկալը եկեղեցի է,
Աստծո օջախ՝
Եվ իրենց օրոք,
Եվ մեր օրերում,
Եվ՝ Ապագայում..

. Եվ անձեռակերտ ձորի պռնկին
Աստվածընկալն է
Ձեռակերտ հրաշք՝
Մատանու վրա
Դրված անգին քար,
Ու մուտքաքարին փորագրված է.
՛՛Ձեռքս գնա՝ դառնա ի հող,
Գործս մնա հիշատակող՛՛...

Աստվածընկալն է,
Ապրում է մեզ հետ
Ու միշտ կմնա
Գործն հիշատակող...

1967


Ա Ր Ա Ր Ա Տ

Արարատ, իմ Սուրբ լեռ,
Մենք տարեկից ենք,
Մեկ միլիոն, հինգ միլիոն, յոթ միլիոն տարեկան:

Արարատ, իմ Սուրբ լեռ,
Մեկ միլիոն, հինգ միլիոն, յոթ միլիոն տարի
Մենք դեգերում ենք նույն Տիեզերքի, նույն Արևի տակ,
Դու միշտ նույն տեղում, մենք պարագծով,
Քո պարագծով,
Ու Աշխարհով մեկ:

Արարատ, իմ Սուրբ լեռ,
Մենք կանք, հավերժ ենք,
Այս Տիեզերքում,
Այս Արևի տակ՝
Միայն քեզանով...

1967


Ե Ռ Ա Բ Լ ՈՒ Ր

Այստեղ, Արարատի դիմաց,
Հայկի անմեռ Ոգին է թևածում
Նրա ուժն Արարչական...

Այստեղ Հայկի ժառանգներն են
Հավաքական մտքով,
Ազգապատկան սրտով,
Մեկիկ-մեկիկ եկել
,,Եռաբլուր,, անվամբ բանակ դարձել...

Եվ բանակը այս
Անմեռների շարք-շարք
Զորատես է կազմել...

Այստեղ նրանց հրկեզ
Ոգիներն են անտես՝
Զորավար Անդրանիկ,
Սպարապետ Վազգեն,
Ինքնամոռաց Ավո,
Գեներալ ու զինվոր...

Նրանց Ոգիներն են
Խռով ու անխռով...

Սա այն բանակն է, որ
Ծառայել է միայն Հայաստանին,
Եվ բանակը այս
Այսօր, վաղը և միշտ
Անզորացիր կամքով՝
Ի սեր Հայաստանի,
Միշտ կլինի շարքում,
Միշտ կլինի զինյալ՝
Արարատի դիմաց
Հանուն Ազատության,
Հանո ... Читать дальше »

Просмотров: 704 | Добавил: tigranhayazn | Дата: 11.09.2013 | Комментарии (0)

ԻՄ ՆԵՐԿԱ ԵՎ ԱՊԱԳԱ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Սիրելիներս, ես ընդունել ու ընդունում եմ ընկերության բոլոր առաջարկներն անկախ նրանից, թե ով է առաջարկողը՝ մեծ թե փոքր, գաղափարակից, թե հակառակը: ՛՛Այո՛՛ /լիկե/ եմ դնում շատ-շատ նյութերի, նկարների տակ անկախ գրված նյութի որակից, նկարի լավ կամ վատ լինելուց, դրանով ընդամենը հաստատում եմ, որ տեսել եմ համապատասխան նյութը կամ նկարը: ՛՛Այո՛՛ եմ ասում, երբ որևէ մեկը նման խնդրանքով դիմում է ինձ:
Սակայն այսուհետ ՛՛այո՛՛ չեմ ասի որևէ նկարի կամ նյութի, որ գրված կամ մակագրված լինի ոչ ՀԱՅԱՏԱՌ /մեկ բացառությամբ, եթե, իհարկե, նյութը օտար հեղինակի կողմից իր մայրենի լեզվով լինի գրված/:
Բարին ընդ Ձեզ:


Տիգրան ՊետրոսՅանց


ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

07. 09. 2013թ










Սեպտեմբերի 7-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը: 

Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Լիլիթ Մնացականյան Պետրոսը, Սերինե Հովհաննիսյանը, Արարատ Խաչատրյանը, Լիլիթ Ավագյանը, Գոհար Մարտիրոսյանը, Տիգրանուհի Արշակյանը, ստուդիայի նորեկ, ՛՛Եվրասյա՛՛ համալսարանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանա Մկրտչյանը:

՛՛Նուբար՛՛ ազգագրական խմբի անդամ Գոհար Մարտիրոսյանը կատարեց ՛՛Անի՛՛ երգը, քույրեր Նանա և Նենսի Մկտչյանները կատարեցին Սայաթ-Նովայի երգերից մեկը, Լիլիթ Մնացականյան Պետրոսը կարդաց Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՛՛ բանաստեղծությունը:
Ստուդիայի անդամները որոշեցին հաջորդ շաբաթ քննարկել ստուդիայի անդամ Գոհար Մարտիրոսյանի /Կարմրածաղիկ Մասրենի/ ստեղծագործությունները:
... Читать дальше »
Просмотров: 1140 | Добавил: tigranhayazn | Дата: 11.09.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz