Տիգրան ՊետրոսՅանց
ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
Երբ Բագրատունի Սահակ իշխանը
Քեզ պատվիրեց գրել Հայոց մեծաց պատմությունը
Դու պատրաստ էիր դրան ու արդեն գիտեիր,
Որ սովորական պատմություն չէր լինելու այն:
Պրպտել էիր Հին աշխարհի հայտնի գրադարաններում՝
Եդեսիայում, Ալեքսանդրիայում, Հռոմում, Աթենքում,
Գրի առել օտար պատմիչների՝
Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթենի, Հովսեփոսի,
Հուլիոսի, Եվսեբոսի խոսքը հայոց մասին:
Բայց քո Հայոց մեծաց պատմությունը թերի կլիներ
Առանց մինչմաշտոցյան հեղինակների՝
Մար Աբաս-Կատինայի,
Արամազդի տաճարի քուրմ Ողյումպի,
Բարդածան Եդեսացու
Եվ հետմաշտոցյան Եղիշեի ու Բուզանդի
Հայաստանի մասին հայատառ-հայալեզու գրվածքների:
Դու գրեցիր Հայոց մեծաց պատմությունը
Հայաստանի սիրով, հայի հպարտությամբ,
Հպարտ, որ քո երկիրը թեև փոքր ածու էր,
Բայց երկայնքով 1.100.000, լայնքով՝ 700.000 քայլ էր
Ու տարածքով հին աշխարհի երրորդ երկիր էր,
Եվ այդ երկրում քաջության
Շատ գործեր էին եղել՝ գրվելու և հիշվելու արժան:
Դու գրեցիր Հայոց մեծաց պատմությունը,
Որ ՛՛Ա՛՛ տառից մինչև ՛՛Օ՛՛ տառ
Հավաստի է, ճշմարտաբան, փաստարկված,
Համադրված ժամանակի պատմության հետ՝
Վաստակելով անուն՝ Քերթողահայր Մովսես Խորենացի:
Քո վրա քար են նետել ու նետում են
Քո ազգակից հայ ու օտար գիտնականներ,
Քեզ, քո գիրքը անվանարկում ու կեղծում են
Քո երկիրը բռնակալած անհայրենիք,
Անպատմություն թուրքի համար ու պատվերով,
Որովհետև դու միակն ես ու եզակի,
Որ գրել է պատմությունը աշխարհակալ հայոց ազգի:
Ու որքան էլ քեզ, քո գիրքը
Իմ պատմահայր, քերթողահայր,
Նսեմ ոգով, հայհոյանքով փորձեն կեղծել՝
Դու կմնաս հզոր, անպարտ այն միակը,
Որ կերտել է պատմությունը աշխարհաշեն հայոց ազգի,
Իսկ լուտանքը, հայհոյանքը քո հասցեին
Առ ոչինչ է, ինչպես Օվկիանոսը նետած մի քար:
10.09.2013