| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2014 » Январь » 26
ՀԱԳԵՑԱԾ ՈՒ ՀԻՇԱՐԺԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հունվարի 25-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր
սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը: Մուտքի մոտ ակումբի անդամ Լիանա Մանուկյանը բոլոր աղջիկներին նվիրեց այս տարվա առաջին ձնծաղիկների փոքրիկ փնջեր:
Հանդիպման առաջին մասում ստեղծագործող ուսանողների հյուրն էր բանաստեղծ,
՛՛Երկիր մեդիա՛՛ հեռուստաընկերության խմբագիր Հովհաննես Շանթը: Նա պատմեց
ստեղծագործական իր առաջին քայլերի մասին, խորհուրդներ տվեց ակումբի
անդամներին և բոլոր ներկաներին նվիրեց վերջերս հրատարակած իր բանաստեղծական
գիրքը: Այդ ընթացքում էկրանին ցուցադրվում էր Հովհաննես Շանթի, Աշոտ
Միրզոյանի, Արմանուշ Նիազյանի կողմից նկարահանված հաղորդումը
՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի մասին: Հանդիպման երկրորդ հյուրը
բանաստեղծ, մշակութաբան, Սերբական գրական մրցանակի ասպետ, Հայաստանում
Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանն էր: Նա ուսանողներին պատմեց
1980-ական թվականների կեսից իր առաջին այցելությունների մասին Սերբիա,
այնտեղ ստացած ուսումնառության և սերբերենից հայերեն, հայերենից սերբերեն
կատարած թարգմանությունների մասին: Նա երիտասարդներին ստեղծագործելու
որոշակի գաղտնիքներ բացահայտեց և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման բոլոր
մասնակիցներին նվիրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ՛՛2014
թվականի տարեմուտի ուղերձը,, գրքույկը: Նա ակումբի անդամ, ՛՛Եվրասյա՛՛
վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Նանա Մկրտչյանին և Մարիամ
Գևորգյանին նվիրեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի
90-ամյակին նվիրված շքեղ ալբոմներ և առաջարկեց դպրոցն ավարտելուց հետո
սովորել մանկավարժական համալսարանում: Նա դիմանկարների ամերիկյան մի ալբոմ
նվիրեց Գոռ Բակումյանին:
Просмотров:
646
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
26.01.2014
|
|
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ
Հունվարի
25-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում
ստեղծագործող ընթերցողների հետ հանդիպեց բանաստեղծ, մշակութաբան, Սերբական
գրական մրցանակի ասպետ,
Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը: Նա ուսանողներին
պատմեց 1980-ական թվականների կեսից իր առաջին այցելությունների մասին
Սերբիա, այնտեղ ստացած ուսումնառության և սերբերենից հայերեն, հայերենից
սերբերեն կատարած թարգմանությունների մասին: Նա երիտասարդներին
ստեղծագործելու որոշակի գաղտնիքներ բացահայտեց և պատասխանեց նրանց
հետաքրքրող հարցերին:
Просмотров:
615
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
26.01.2014
|
| |
|
|
|